Երկրի հակառակ կողմը (2009-12-26)

25/07/2010 schedule21:42

Սկիզբը` նախորդ համարներում 85. ելույթ Ազատության հրապարակում Ուտելը, սիրելը, ստեղծագործելը. սրանք են զբաղեցնում առաջին երեք տեղերը` մարդկային հաճույքների հիթ-շքերթում։ Բայց ինքնին ծամելը ինչ-որ բան չի նշանակում։ Ինչպես միշտ չէ, որ քարի հսկայական կտորից հնարավոր է լինում դուրս բերել Ռոդենի «Մտածողի» մակարդակի ստեղծագործություն, այնպես էլ դեռ պետք է կարողանալ մթերքի օվկիանոսից ուտելիք դուրս բերել... Իսկ խաշը, մեր մեջ ասած, նման է անհաջող սեքսի. ուտում ես ու փոշմանում, որ կերել ես։ Բայց անհաջողության ծանրությունը հաղթահարելուց հետո շտապում ես նորից փորձել` հույս ունենալով, որ այս անգամ ամեն ինչ շատ ավելի լավ կդասավորվի։ Եւ ինչպես շատերը Հայաստանում սեքսի մասին զզվանքով են խոսում` նամուսով երեւալու համար, նույնպես էլ քամահրանքով են խոսում խաշի մասին` քաղաքակիրթ երեւալու մղումով, չկռահելով անգամ, որ խաշը միջազգային լայն հեռանկարներ ունի, Արեւմուտքը նվաճելու մեծ հնարավորություն։ Արտերկրում կան ռեստորաններ, որտեղ մատուցվող ցանկացած ճաշատեսակի, անգամ քաղցրեղենի մեջ սխտոր կա։ Սա նշանակում է, որ խաշի բացակայությունը այդ ռեստորանների ճաշացանկերից ընդամենը թյուրիմացություն է, ընդամենը ժամանակի հարց, ընդամենը արտաքին քաղաքականության հերթական բացթողում։ Մանավանդ որ` Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների մի հսկայական մասը խաշի համար ծախում է ժողովրդավարության իդեալները։ Այս հարցերն էինք քննարկում Իմաստուն Ծերուկի հետ` խաշ ուտելուց հետո, ու քանի որ տվյալ ռեստորան-հյուրանոցը համապատասխան էր մեր գործունեության կոնսպիրատիվ բնույթին, որոշեցինք այնուամենայնիվ ավելի երկար մնալ այստեղ. լոգանք ընդունեցինք ու պառկեցինք քնելու` այնպես, ինչպես վայել է ցանկացած նորմալ խաշ ուտողի։ Խորովածը մնաց արթնանալուց հետո։ Մի քանի ժամ քնեցինք եւ երբ արթնացանք, զգացի, որ էլի խաշի ախորժակ ունեմ։ Բայց կրկին լոգանք ընդունելու տրամադրություն չկար, ուստի պատվիրեցինք գառան կողերի խորոված։ Կերանք անշտապ` վայելելով. ուրիշ ոչինչ չէինք ուտում, այլ միայն գառան կողերն էինք ազատագրում նուրբ մսի անպատեհ գերությունից։ Այսպես ահա, եկավ նաեւ բլոտ խաղալու ժամանակը։ Ճիշտը բազար-բլոտն էր, բայց դե երկու հոգով դա հետաքրքիր չէ։ Խաշային արարողակարգը լրացրինք բաց բլոտով։ Երեք պարտիա խաղացինք, Իմաստուն Ծերուկը հաղթեց` 2։1։ Խաշը կերված էր, խորովածը` նույնպես, բլոտը խաղացված էր, սուրճը` խմված, հաշիվը` փակված, եւ ահա` հարկավոր էր շարժվել։ Մեր հաջորդ հանգրվանը լինելու էր հենց Երեւանի պռնկին, ու դա ինձ հուզում էր։ Ավարտելով շուրջերկրյա ճանապարհորդությունը` մոտենում էի նպատակակետին։ Տրամադրությունս գնալով գործնական էր դառնում. հասկանում էի, որ մոտենում է ժամանակը, երբ անհրաժեշտ է կոնկրետ որոշումներ կայացնել։ Ըստ էության, որոշում կայացնելու բան չկար էլ. ես պետք է հասնեի Ազատության հրապարակ։ Պրոբլեմը, սակայն, նրբությունների մեջ էր, եւ նրբությունները քիչ չէին։ Կարեւորագույնը, թերեւս, «երբ»-ի հարցն էր։ Իմաստուն Ծերուկն ասում էր, որ դա պետք է անել ճիշտ ժամանակին, ես ասում էի, որ մենք ժամանակի միայն մի չափում ունենք։ - Ո՞րն է այդ չափումը,- հարցրեց նա։ - «Հիմա»-ն,- ասացի ես։ Այսուհանդերձ, սա այն դեպքը չէր, երբ հիման հենց հիմա էր, որովհետեւ հիման էլ իր ժամանակն ունի։ Երկար ժամանակ անցկացրի մտորումների մեջ։ Իմաստուն Ծերուկի հերթական կոնսպիրատիվ բնակարանում գծագրում էի տարբեր սցենարներ, տարբեր եղանակներ եւ երթուղիներ, զգում` բոլորովին տարբեր տրամադրություններ։ Երեւանի փողոցներում երկար ժամանակ լռություն էր, եւ այդ լռությունը ինձ ոչինչ չէր ասում. հասկանում էի, որ այդ լռությունը խաբուսիկ է, հասկանում էի, որ քիչ չեն այդ լռությունից խաբվողները։ Այդ լռությունը խախտվելու էր, խախտվելու էր անպայման։ Այս ընթացքում հասցրինք երեք անգամ խաշի գնալ։ Եւ ահա, մի օր Իմաստուն Ծերուկը կոնսպիրատիվ բնակարան մտավ մի ինչ-որ տարօրինակ հայացք աչքերի մեջ պահած։ Նա սեղանին դրեց օրվա թերթերը, որ ազդարարում էին, թե եկել է «հիմա»-ի ժամանակը։ Մենք նայեցինք իրար եւ ոչինչ չասացինք. ամեն ինչ պարզ էր առանց խոսքի։ Այդ օրը արթնացա սովորականից վաղ, սափրվեցի, ձվածեղ արեցի ու կերա։ Ծերուկը եկավ պայմանավորված ժամին։ Դռան ձայնի հետ սիրտս սկսեց արագ բաբախել. ես հասկանում էի, որ ավարտին է մոտենում կոնսպիրատիվ կյանքը, հասկանում էի, որ շուտով տեսանելի եւ հասանելի եմ դառնալու` առաջվա պես։ Արդեն պատրաստ էի` հագիս ունեի սպիտակ վերնաշապիկ եւ ալ փողկապ, կոստյումս գրկել էր ուսերս, վերարկուս փայլում էր թարմությունից։ Տնից դուրս եկանք սովորականի պես, ամեն օր աշխատանքի գնալու նման։ Բայց Երեւանին մոտենալուն զուգընթաց` հուզմունքս մեծանում էր։ Զգում էի սրտիս յուրաքանչյուր տրոփյունը, մարմինս պրկվել էր եւ դարձել մի տեսակ անշարժ։ Ճանապարհին ոստիկանների տարօրինակ առատություն կար. տարօրինակ` սովորական օրվա համար, սովորական` հանրահավաքի օրերին։ Բայց ոստիկանները ոչ մի ուշադրություն չէին դարձնում Իմաստուն Ծերուկի ջիփին, որը դեռեւս պահպանել էր իշխանական պետհամարանիշերը։ Մենք սլանում էինք լռության պայմաններում։ Ես ուզում էի ինչ-որ խոսակցություն սկսել, բայց ոչինչ չէր ստացվում։ Գլխիս մեջ պտտվում էին խոսակցության զանազան տարբերակներ, բայց հաջորդ պահին դրանք անհեթեթ էին թվում, անիմաստ, անպատեհ։ Զգացողություններս, մտքերս խառնվել էին իրար եւ զրկվել կոնկրետությունից։ Փորձում էի ինչ-որ կոնկրետ բան մտածել. ոչ մի կերպ չէր ստացվում։ Փորձում էի ինչ-որ խոսակցության նյութ գտնել` էլի չէր ստացվում։ Պետավտոտեսչության պահակակետը անցանք առանց որեւէ բարդության։ Մտանք Երեւան։ Լարվածությունս ահագնանում էր։ Երեւանի երթեւեկը կլանեց մեզ, Երեւանը կլանեց մեզ` սովորականի նման։ Կարծես ոչինչ չէր պատահել, կարծես այստեղից չէի էլ հեռացել, կարծես այստեղ էի եղել միշտ` հենց այստեղ, հենց այս խցանման մեջ։ Խցանումը կլանել էր մեզ, մենք դարձել էինք խցանման մասը, մենք դարձել էինք փոքրիկ դետալը այդ մեծ խցանման։ Տարօրինակ հատկություն ունի ժամանակը. անցյալը միշտ կարճ է թվում, ներկան` միշտ ձգձգված, եւ խցանումը, ավտոմեքենաների խցանումը շոշափելի է դարձնում այս զգացողությունը։ Այս խցանումը չար կատակ խաղաց իմ գլխին. այն ինձ քարշ տվեց ու կանգնեցրեց մեր պատուհանների տակ, իմ ընտանիքի, իմ երեխաների տան պատուհանների տակ։ Ես տեսնում էի այդ պատուհանները, տեսնում էի մեր վարագույրները, բայց չէի ուզում նայել, չէի ուզում շեղվել, մտադիր չէի շեղվել իմ ճանապարհից։ Խառնիճաղանջ մտքերս հստակվեցին. «Մոռանանք մեր տների մասին, մոռանանք մեր անկողինների մասին։ Մեր տունը, մեր անկողինը Ազատության հրապարակն է` այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել ժողովրդի իշխանություն, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել օրենքի իշխանություն»,- մտածեցի ես ու գտա մտքերի այն ընթացքը, որ անհրաժեշտ էր տվյալ պահին. «Մենք այսօր կանգնած ենք ընտրության առաջ։ Այսօր մենք կամ պետք է հայրենիք կերտենք մեր երեխաների համար, կամ դավաճանենք մեր երեխաներին»։ Հետո եկավ հաջորդ միտքը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացի. Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դո՛ւ ես»։ Ապա եւ` «Կեցցե Ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»։ Այս մտքերը ինձ օգնեցին հաղթահարել ժամանակը։ Իսկ մենք մոտենում էինք, անկասելիորեն մոտենում էինք իրադարձությունների վայրին։ Այդ օրը հանրահավաքը Մատենադարանում էր` այնպես, ինչպես 2008-ի փետրվարի 20-ին։ Երեւանի Կենտրոնը լիքն էր ոստիկաններով. ես գլխիս քաշեցի այս դեպքի համար նախապատրաստված գլխարկը, որ թաքցնում էր ինձ. - Թամանյանի արձանի մոտ կիջնեմ,- ասացի ես։ Իմաստուն Ծերուկը ոչինչ չասաց, ոչ մի շարժում չարեց, բայց նրա կեցվածքը համաձայնություն էր արտահայտում։ Ոչ թե մեքենան էր շարժվում, այլ խցանումը։ Խցանումը մեզ առաջ էր տանում, լավայի դանդաղ հոսանքի նման, խցանումը խոշտանգում էր մեզ։ Ի վերջո հասանք Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկին։ Ես չկարողացա համբերել` մինչեւ Թամանյանի արձանին հասնելը. մեքենայից իջա հենց խաչմերուկում, առանց որեւէ բան ասելու։ Այստեղից երեւում էր հանրահավաքը, հանրահավաքը հասնում էր «Նաիրի» կինոթատրոն։ Շարժվեցի հանրահավաքի ուղղությամբ. գլխարկը փակում էր ճակատս, չէի նայում մարդկանց, իմ հայացքը պատկանում էր միայն անորոշությանը։ Անվրդով անցնում էի անտարբեր ոստիկանների կողքով եւ ի վերջո հայտնվեցի հանրահավաքի մարդկանց շարքերում։ Հարթակից լսվում էին ձայներ, հարթակը հանգիստ էր ու ինքնավստահ։ Ես շտապում էի հասնել հարթակին։ Անցնում էի մարդկանց միջով։ Բայց դա գնալով ավելի ու ավելի դժվար էր դառնում` մարդիկ կանգնած էին կողք կողքի, ուս ուսի, մարդիկ կարծես իրար էին ձուլվել։ Ի վերջո, հարթակից հնչեց պատկառազդու ձայնը. «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»։ Մարդիկ ալեկոծվեցին, մարդիկ արձագանքեցին. «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»։ Նրանք վեր պարզեցին բռունցքները, եւ ազատ տարածություն բացվեց. դա փոքր-ինչ հեշտացրեց իմ ընթացքը։ Արդեն մոտ էի, արդեն շատ մոտ էի հարթակին, արդեն հաղթահարել էի հոծ բազմության շերտերը եւ բարձրանում էի Մատենադարան։ Ահա հասնում եմ Մաշտոցի արձանին ու ձախ կողմով բարձրանում դեպի հարթակ։ Բայց մի ձեռք կանգնեցրեց ինձ. հարթակը հսկող տղաներից էր։ Բարձրացրի հայացքս ու նայեցի նրան։ Նրա բիբերը լայնացան. նա լուռ մի կողմ քաշվեց։ Ահա եւ տեսնում եմ բարձրախոսը, տեսնում եմ նպատակակետը։ Նրանից ինձ բաժանող վերջին երեք քայլերին զուգընթաց` հանեցի գլխարկս եւ կանգնեցի բարձրախոսի առաջ, նայեցի մարդկանց, մարդիկ տեսան ինձ։ Բարձրացրի ձեռքերս, մարդկանց միջով մի խուլ հեւոց անցավ. - Հըըըըըըըըըըըըը~։ Չհասկացա` սպասո՞ւմ էին ինձ, թե չէին սպասում։ Բայց գիտեի, որ ինչ-որ բան պետք է ասել։ Փորձեցի ձայն հանել, բայց կոկորդս բռնվել էր։ Շուրջը լռություն էր, մի տարօրինակ լռություն։ Ես պետք է ինչ-որ բան ասեի, բայց կոկորդս ավելի ամուր էր սեղմվում։ Ի վերջո հավաքվեցի, ժողովեցի բոլոր ուժերս, եւ կարողացա ասել միայն հետեւյալը. - Հի-մա, հի-մա, հի-մա... Մարդկային օվկիանոսը ալեկոծվեց։ Բոլորով շարժվեցինք դեպի Ազատության հրապարակ.... Մեր ընթացքը անկասելի է... Ընթերցողին Ահա եւ, սիրելի ընթերցող, ավարտվեց պատմությունը իմ շուրջերկրյա ճանապարհորդության մասին։ Չգիտեմ` որքանով այն հետաքրքրեց ձեզ, բայց ենթադրում եմ, որ շատերին է հետաքրքիր, թե ի՞նչն էր այստեղ իրական, եւ ինչը` մտացածին։ Ես չեմ խուսափի պատասխանել այս հարցին, բայց կպատասխանեմ յուրովի։ Այս պատմության մեջ չկա ոչ մի կեղծիք։ Սա է ճշմարտությունը։

Տպել
948 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը