«Անզգուշորեն» չարաշահել են, բայց չեն գրպանե՞լ

06/09/2018 schedule13:20

ՀՀ գլխավոր դատախազությունը «Հյուսիս-հարավ» ծրագրի իրագործման ընթացքում կատարված առերեւույթ չարաշահումների առթիվ քրգործ է հարուցել եւ այն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե նախաքննության համար:

Այս մասին դատախազությունը մի հաղորդագրություն է տարածել, որը ոչ շատ ուշադիր ուսումնասիրելու դեպքում կարող է տպավորություն ստեղծվել, թե սա հանրության կողմից երկար սպասված այն քրեական գործն է, որը լույս է սփռելու բոլորի աչքի առաջ տարիներ շարունակ իրականացված այդ աղմկահարույց ծրագրի մանրամասների վրա: Օրինակ՝ գլխավոր դատախազությունը ասում է, որ ծրագրում մոտ 50 միլիոն դոլարի՝ կամ 23.5 միլիարդ դրամի չարաշահումներ են եղել: Սակայն ավելի ուշադիր կարդալու ու ուսումնասիրելու պարագայում հարուցված քրեական գործի «բովանդակությունը», մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում, իսկ ավելի ճիշտ՝ հիասթափություն:

Նախ՝ բուն հաղորդագրության մասին: Դրանում, մասնավորապես, ասված է. «Քրեական գործ է հարուցվել«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրում 23,5 մլրդ դրամի չարաշահումների դեպքի առթիվ»:

«Պարզվել է, որ «Հյուսիս-Հարավ ՃՄ» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք, 2009-2018 թթ. ընթացքում, առանց հիմնավորումների եւ բավարար հետազոտության, բազմիցս անհարկի փոփոխելով ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման ու կապալի պայմանագրերը, դրանցում ներառել են անարդյունավետ եւ չհիմնավորված աշխատանքներ, կատարման են ընդունել ակնհայտ թերություններով կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթեր:

Բացի այդ, ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք անհիմն, առանց վնասները գանձելու, համաձայնել են երկարաձգել շինարարության եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման ժամկետները: Առանձին դեպքերում խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերում սահմանելով ծառայությունների՝ իրավական ակտերով հաստատված առավելագույն չափից կրկնակի անգամ ավելի գին՝ նշված պայմանագրերի գնի եւ բովանդակության մեջ հետագայում անհարկի եւ անհիմն փոփոխություններ կատարելով, բարձրացրել են գները, իսկ մատուցվող ծառայություններում ընդգրկել են ոչ անհրաժեշտ եւ կրկնվող աշխատանքներ: Արդյունքում խորհրդատվական ընկերություններին վճարվել են սահմանվածից ավելի գումարներ:

Նաեւ՝ միջոցներ չեն ձեռնարկվել շինանյութի, մասնավորապես՝ ցեմենտի բաղադրության եւ որակի չափորոշիչների ու նորմատիվների պահպանման, ինչպես նաեւ աշխատանքների կատարման նկատմամբ ընթացիկ, ամենօրյա հսկողության իրականացումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում կապալի պայմանագրի փոփոխությունների համաձայնագրում շինաշխատանքների եւ բետոնյա ծածկույթի ակնհայտ թերություններն արձանագրելով հանդերձ՝ շահագործման են ընդունվել Տրանշ 1-ի Երեւան-Արտաշատ ու Երեւան-Աշտարակ հատվածները:

Այդպիսով ծրագրի ակնհայտ անարդյունավետ կառավարումը թաքցնելու, ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի 14-Ա որոշմամբ հաստատված նպատակներին ու խնդիրներին համահունչ ծրագիրը կամ դրա մի մասն իրականացնելու պատրանք ստեղծելու նպատակով՝ ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել ծառայողական պարտականությունները՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ:

Մասնավորապես՝ բացի այն, որ մոտ 9 տարի, նախատեսված ժամկետների խախտմամբ, չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները եւ չեն իրականացվել ծրագրով քաղաքացիների, հասարակության եւ պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ կապված երթեւեկության ժամկետի կրճատման, անվտանգ, որակյալ եւ արագընթաց ճանապարհով Հայաստանի հարավը հյուսիսին կապելու, տնտեսության, բիզնես կապերի զարգացմանը խթանելու հետ, նաեւ գույքային առումով պետության օրինական շահերին պատճառվել է 23,553,817,000 դրամի չափով վնաս:

Նկատի առնելով, որ ուսումնասիրության արդյունքում առերեւույթ ի հայտ են բերվել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: 16 հատոր կազմող քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ»:

Այս հաղորդագրության մեջ առանցքային բառը «ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ»-ն է: Ստացվում է որ «ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք» անզգուշությամբ են չարաշահել իրենց լիազորությունները, առանց դրանում որեւէ շահ ունենալու:

Բովանդակային առումով հաղորդագրությունից հետեւում է, որ պաշտոնատար այդ անձինք առավոտյան արթնացել են, ասել են՝ գնանք մի հատ «համաձայնենք երկարաձգել շինարարության եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման ժամկետները, առանձին դեպքերում սահմանենք ծառայությունների կրկնակի անգամ ավելի գին, անհարկի եւ անհիմն փոփոխություններ կատարենք ու բարձրացնենք գները, խորհրդատվական ընկերություններին վճարենք սահմանվածից ավելի գումարներ, շահագործման ընդունենք շինաշխատանքների եւ բետոնյա ծածկույթի ակնհայտ թերություններն արձանագրելով հանդերձ՝ շահագործման ընդունենք Երեւան-Արտաշատ ու Երեւան-Աշտարակ հատվածները»,- ու գանք տուն, թեյ խմենք ու քնենք: Այդ ամենի համար պաշտոնատար անձինք, ըստ այս հաղորդագրության, կաշառքներ չեն վերցրել, իրենց հովանավորյալ ընկերություններին չեն բերել շինարարության մեջ մտցրել... Ընդամենը անզգուշություն է եղել, հասկանում ես, պատահականություն ... Մարդ են, էլի, մի օր ուշ են եկել աշխատանքի, մի օր ալարել են գնալ շինահրապարակ, ու դրա պատճառով 50 միլիոն դոլար վնաս են տվել: Առանց ուրիշ որեւէ մոտիվացիայի, առանց այլ դրդապատճառների ու շահագրգռության. ոչ մի կոպեկ չեն «կերել»:

Կարող է արդյո՞ք գոյության իրավունք ունենալ այն վարկածը, որ իրավապահները թեթեւ հոդվածով քրեական գործ հարուցելով՝ փորձում են կոծկել ավելի ծանր հանցագործությունը, եւ «պաշտոնատար անձանց» փրկել վնասի փոխհատուցման ծանր բեռից ու երկարատեւ ազատազրկման հեռանկարից: Իհարկե՝ կարող է:

Տպել
2632 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)