Աշխատավարձով նման շքեղ առանձնատուն չես կարող գնել. Օսիպյանը՝ Վովա Գասպարյանի տան մասին

Հայաստանի Հանրապետությունում որեւէ աշխատավարձով չես կարող գնել նման շքեղ առանձնատուն: «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց Վալերի Օսիպյանը, երբ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հնարավոր է ոստիկանապետի աշխատավարձով գնել շքեղ առանձնատուն, ինչպիսին Վլադիմիր Գասպարյանինն է:

«Թե ի՞նչ ճանապարհով է այն գնվել կամ կառուցվել, այդ հարցով կխնդրեմ դիմեք իրեն՝ կառուցողին կամ սեփականատիրոջը»,- ասաց Օսիպյանը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ օրենքի առջեւ բոլորն են պատասխանատվություն կրելու, եւ ինքն այդ հարցում հետեւողական է լինելու:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Վլադիմիր Գասպարյանի 3 մլն դոլարանոց առանձնատանը վերաբերող հոդվածի հիման վրա գործ է հարուցել:

«Hetq.am» լրատվական կայքում հրապարակված «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու եւ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ:

Տպել
6361 դիտում

Նորից կարդացեք իմ գրառումը. նախարարը՝ իր հրաժարականի եւ ոլորտը ձախողելու մասին

Ռոնալդուի 1-ին կարմիրը ՉԼ-ում, «Սիթիի» անակնկալ պարտությունը, «Ռեալի» գեղեցիկ հաղթանակը

Ամերիկյան լոբբինգի առանձնահատկությունները․ խաղի կանոնները խստացվում են

Գազալցակայաններում գործող խաղային սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում եւ պետք է հանվեն. վարչապետ

Չինաստանն ավելի մեծ սպառնալիք է ԱՄՆ տնտեսության համար, քան Ռուսաստանը. Պոմպեո

ՀՀ կենտրոնական բանկը եւ առեւտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին եւ 22-ին

Կառավարությունն ԱԳՆ-ին 110 մլն դրամ տվեց. ինչ նպատակով է ծախսվելու

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը. Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը

Երբ նշել «Երեւանի օրը». թեժ քննարկումից հետո կառավարությունը դիրքորոշում չհայտնեց

Նախագահն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

«Երեւան ՋԷԿ»-ի պատճառով «Սպայկան» 133 մլն դոլարի ներդրում չի անի. գումարի չափը նվազեց

Բողոք կառավարության դիմաց. սահմանամերձ գյուղի բնակիչները պահանջում են վարչապետին

Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի գործարար Իթիմաթ Իսմաիլովը

Անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը․ ՕԵԿ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում «Եվրասիական շաբաթ»-ին․ քննարկում նախարարությունում

Վալերի Օսիպյանը կառավարության նիստին նվերներով է եկել

Խոստացել է 10․000 դրամ․ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ երկրորդ քրգործն է հարուցվել

Միջոցառումներ, ներդրողների հետ հանդիպում եւ գրքերի առաքում․ սփյուռքի նախարարության աշխատանքը՝ թվերով

Ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը Վրաստանը հետաձգվել է մինչեւ տարեվերջ