Ուղերձներ, որոնք պայթեցնում են հանքերի մասին միֆերը. ՀԲՃ

Սեպտեմբերի 6-ին Ջերմուկի, Սեւանի ավազանի, Երեւանի եւ այլ բնակավայրերի մի շարք քաղաքացիներ միջոցառում անցկացրեցին Հանրապետության հրապարակում, որի ընթացքում հնչած ուղերձները պայթեցրին հանքերի ու Ամուլսարի հետ կապված միֆերը։ Նրանք իրենց հետ ունեին երկու գույնի փուչիկներ, որոնցից կարմիրները ներկայացնում էին հանքերի մասին տարածվող միֆերն ու վախերը, իսկ կանաչները՝ իրականությունը եւ այն տեսլականը, որը պետք է ունենանք մենք որպես էկո-Հայաստանի ուղին ընտրած պետություն եւ ժողովուրդ։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացնում է այդ օրը հնչած հիմնական ուղերձները․

«1․ Բնապահպանական օրենքներ, ոչ թե միջազգային ստանդարտներ

Աշխարհի շատ երկրներում միջազգային բանկերը եւ ֆինանսական հաստատությունները, դրանց ֆինանսավորմամբ աշխատող հանքարդյունաբերական կորպորացիաները ստեղծել են բազմաթիվ էկոլոգիական ու սոցիալական աղետներ։ Խիստ քննադատությունը քողարկելու նպատակով դրանք հռչակել են ներքին կարգավորիչ ստանդարտներ։ Սակայն այս ստանդարտները որեւէ կերպ չեն կարող փոխարինել սուվերեն պետությունների ներքին բնապահպանական օրենսդրությանն ու միջազգային կոնվենցիաներով պարտավորություններին։ Միջազգային բանկերի ստանդարտներն ընդամենը ինքնահռչակվող սկզբունքներ են, որոնք հետապնդում են բիզնես տրամաբանություն, միտված են ռիսկեր գնահատելուն եւ դրանք կառավարելուն, որպեսզի հանքեր բացողներին տրվող վարկերն արդարացվեն։ Մինչդեռ հանրային շահը ենթադրում է ռիսկերից խուսափում, այլընտրանքային տնտեսական գործունեություն ու մասնավոր ոլորտի նկատմամբ խիստ վերահսկողություն։ Հայաստանում մասնավորի կողմից անընդհատ շահարկված՝ «միջազգային ստանդարտ» անհասկանալի արտահայտությունները պետք է ջարդել բնապահպանական օրենքների կիրառմամբ, բնապահպանական ստանդարտների խստացմամբ։

2․ Խիստ տեսչություն, ոչ թե «պատասխանատու» հանքարդյունաբերություն

Պետությունը թուլացնելու, վերահսկիչ ու պատժիչ գործառույթները վերացնելու պարագայում մասնավոր ընկերությունները ինքնագովազդով են զբաղվում ու իրենք իրենց հռչակում՝ «պատասխանատու»։ Սեփական բարոյականության գովազդով հանքակերները խուսափում են հանրային ու պետական վերահսկումից ու մշտապես մնում իրենց իսկ գծած «բարոյականության», այսինքն՝ «պատասխանատվության» դաշտում։ Մասնավոր ընկերությունների ինքնագովազդը պետք է ջարդել խիստ պետական տեսչական գործունեությամբ՝ սկսած բնապահպանական, առողջապահական ու աշխատանքային տեսչությունից մինչեւ հարկային տեսչություն։ Հանրային բյուջեն պետք է ուղղվի այս ոլորտի վերահսկողությանը, ներկայիս թշվառ ֆինանսավորումը պետք է համալրվի ադեկվատ պետական ֆինանսավորմամբ։

3․ Գլոբալ արդարություն, ոչ թե միջազգային ներդրումային արբիտրաժ

Մասնավոր ընկերություններին, այլ կերպ ասած՝ ներդրողներին միջազգային մակարդակով պաշտպանելու նպատակով զարգացող երկրներին պարտադրվում են ներդրումային պայմանագրեր, որոնք անհավասար պայմաններում ապահովում են շահույթ հետապնդողների շահերը եւ զարգացող երկրներին պահում հանքահումքային կցորդի կարգավիճակում։ Ներդրումային արբիտրաժները գործում են գլոբալ առումով անարդար սկզբունքների հիման վրա, դրանք ստեղծված են բացառապես շահույթ հետապնդողների շահերը սպասարկելու համար, ինչի արդյունքում պետությունների սուվերենությունը ստորադասվում է շահույթ հետապնդողի շահույթին։ Միջազգային ներդրումային արբիտրաժները միջազգային մարդու իրավունքի ոլորտի հետ կապ չունեն, դրանք բացառապես մասնավոր ընկերություն-պետություն հարաբերություններում են, որտեղ պետությունները հատուկ են մղված ստորադաս դիրք։ Ամուլսարի հարցում ներդրումային արբիտրաժով հնարավոր չէ շանտաժի ենթարկել, քանի որ գլոբալ արդարության շարժմանը միանալով՝ Հայաստանի կառավարությունը կարող է դիմակայել գլոբալ կապիտալի ուժեղ ճնշմանը։

4․ Ջուր, ոչ թե տնտեսական աճ

Լեռնահանքային ոլորտում Հայաստանի պետական քաղաքականությունը մինչ օրս հիմնված է եղել զարգացման այնպիսի տեսլականի վրա, որն աշխարհի բազմաթիվ երկրների օրինակով ապացուցված է որպես ձախողված քաղաքականություն։ Տնտեսական աճի նման քաղաքականությունը կարճաժամկետ է, խիստ ռիսկային, տնտեսապես ոչ ծախսարդյունավետ եւ ֆինանսապես անկայուն, մարդկային անվտանգությունն ու համընդհանուր բարեկեցությունը ստորադասող է, ապագա սերունդների իրավունքները ոտնահարող, երկիրը երկարատեւ կտրվածքով աղքատության մղող։ Բերենք նաեւ մի քանի սոցիալ-տնտեսական ցուցանիշներ․ համաձայն պաշտոնական տվյալների հանքագործության եւ բացահանքերի շահագործման ոլորտում աշխատում է մոտ 10 000 մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության զբաղվածության ընդամենը 0,9 տոկոսը, իսկ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ այդ ոլորտի մասնաբաժինը վերջին 16 տարում կազմել է մոտ 2,8 տոկոս: Այսպիսի թշվառ ցուցանիշների դիմաց մեզ անհրաժեշտ են վիրահատական միջոցներ՝ հանքարդյունաբերական ոլորտի վերահսկման խստացում եւ մեր ապագա սերունդների կենսամիջավայրի ու ամենակարեւորը՝ ջրերի պահպանում։ Դրա համար էլ Ամուլսարի պահպանումը մեր առաջնահերթությունն է։

5․ Կենսակայուն, ոչ թե հանքային ներդրումներ

Ներդրողները տնտեսվարողներ են՝ շահույթ հետապնդող ընկերություններ: Լեռնահանքային ոլորտին զարկ տալու իրավիճակը, որն արվում է տնտեսության այլ ոլորտների պոտենցիալի հաշվին, ամբողջ աշխարհում կոչվում է «ռեսուրսների անեծք»։ Հանքային ընկերությունների խոստացած ներդրումային կապիտալի ներհոսքը ներկայացվում է իբրեւ զարգացման գրավական, սակայն այն դեռեւս չի նշանակում այդ կապիտալի հավասար ու արդար բաշխում։ Ներդրումների արդյունքում խոստացվող աշխատատեղերի ստեղծումը դեռեւս չի նշանակում արժանապատիվ, արդար ու բավարարող աշխատանքի ապահովում։ Խոստացվող տնտեսական աճն ու բյուջետային եկամուտների ավելացումը նույնիսկ ինքնըստինքյան չեն նշանակում աղքատության վերացում ու սոցիալական արդարության հաստատում, քանի դեռ չկան հարստության հավասար բաշխումն ապահովող մեխանիզմներ։ Տնտեսական զարգացման համար մենք պետք է ընդունենք մի պարզ սկզբունք, որ բնության պահպանումը պետք է լինի անշահախնդիր ու չնվազեցվի մարդու պահանջմունքների բավարարմանը։ Սրանից կբխեն առօրյա կյանքի եւ տնտեսության կազմակերպման մեջ մարդու՝ էկոհամակարգի մասնիկ լինելու, ոչ թե էկոհամակարգերի նկատմամբ գերակա, վերադաս ու վերահսկող լինելու գործելակերպեր։ Ինչ վերաբերում է այն մտավախությանը, որ բնապահպանական հարցերում ՀՀ կառավարության՝ օրինականությունը հաստատելուն ուղղված քայլերը կարող են վանել օտարերկրյա ներդրողներին, վստահ ենք, որ այո՛, Կառավարության նման գործողություններն իրո՛ք կարող են վանել երրորդ աշխարհի շահագործմամբ ու սեփական գերշահույթով շահագրգիռ, երկակի ստանդարտներով գործող, օֆշորներում թաքնված, ստախոս եւ կոռումպացված անդրազգային մասնավոր ընկերություններին ու կորպորացիաներին: Փոխարենը, հսկայական հնարավորություններ կստեղծվեն կանաչ, կենսակայուն, օրինապահ, թափանցիկ եւ պատասխանատու միջազգային ու տեղական բիզնեսի համար:

6․ Անկաշառ մամուլ, ոչ թե մեդիա մանիպուլիացիա

Լրատվամիջոցների կարեւորագույն առաքելություններից է հանրությանը հուզող խնդիրների անկախ եւ բազմակողմանի լուսաբանումը։ Սակայն հայաստանյան շատ լրատվամիջոցներ վերջին մի քանի տարիների ընթացքում այս խնդրի առնչությամբ հրապարակել են բացառապես հանքարդյունաբերողի շահերը կամ տեսակետները ներկայացնող հոդվածներ, վերլուծություններ եւ տեսանյութեր՝ հաճախ խախտել լրագրողական էթիկան, գովազդ հանդիսացող նյութերը ներկայացրել իբրեւ լրատվական։ Օֆշորային Լիդիանի (նախկինում Գեոթիմ) փիարով զբաղվող եւ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման խնդրահարույց ծրագիրն անդադար գովերգող բոլոր լրատվամիջոցները հավասարապես պատասխանատու են դրա բացասական հետեւանքների համար։ Ահա այդ լրատվամիջոցներից ամենաակնառուները՝ Մեդիամաքս, Երկիր Մեդիայի լրատվական, Հ2, Կենտրոն հեռուստաընկերություն, ԳԱԼԱ, Արմենպրես, Ամերիկայի Ձայն, 168 ժամ, Արմենիա հեռուստաընկերություն, Yerevan.Today, Արմինֆո, Analitik.am, politica.am», - ասված է հաղորդագրությունում։

Տպել
1691 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին