Նախկին իշխանությունը լայնամասշտաբ քարոզչություն է սկսել հեղափոխական ուժերի դեմ. Վարուժան Ավետիսյան

Մենք կանգնած էինք ցեղասպանության՝ արդեն կարմիր ցեղասպանության ենթարկվելու առաջ, որովհետեւ մինչ այդ Հայաստանում սպիտակ ցեղասպանություն էր տեղի ունենում, որովհետեւ մինչ այս մեր երկրի բնակչության ուղիղ կեսը, եթե ոչ ավելին, արտագաղթել է, կամ ավել ճիշտ՝ բռնագաղթի է ենթարկվել: Եւ երկիրն ու ժողովրդին կեղեքած այդ հանցավոր համագործակցությունը, որ տարիներ շարունակ կառավարել է մեր երկիրը, այսօր ազատորեն շրջում է հողի վրա, պլաններ է մշակում վերադառնալու, փորձում է մեր ժողովրդի հաղթանակը հետ շրջել: Այս մասին այսօր հայտարարեց «Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ նախորդ ռեժիմի հանցավոր գործունեության եւ արդարադատության հանրային պահանջի թեմայով ասուլիսի ժամանակ:

Վարուժան Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ նախկին իշխանությունը լայնամասշտաբ քարոզչություն է սկսել ժողովրդի վստահությունը վայելող կառավարության եւ հեղափոխական ուժերի դեմ.

«Այս ամենին պետք է մեր ժողովուրդը իր համապատասխան ռեակցիան տա: Մենք համոզված ենք, որ դա տեղի է ունենալու: Համոզված ենք նաեւ, որ ձեռնարկվող միջոցները, ռեւանշը կանխելու, հետընթացը թույլ չտալու եւ մեր ընթացքը ապահով դարձնելու ուղղությամբ բավարար չեն: Մենք էլի ենք խոսելու այս մասին, այսօրվա ասուլիսով չենք բավարարվելու»,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ իրենք անհրաժեշտ ենք համարում, որ հեղափոխական կառավարությունը մյուս հեղափոխական ուժերի աջակցությամբ ու ժողովրդի բացարձակ մեծամասնության անվերապահ վստահության հիման վրա կտրուկ ու անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի:

«Այդ միջոցները բնորոշ են բոլոր անցումային շրջաններին: Դա անցումային ժողովրդավարություն է, որի ամենակարեւոր բաղադրիչներից մեկը անցումային արդարադատությունն է: Սա ենթադրում է ԱԺ-ի՝ որեւէ տարբերակով լուծարում: Պետք է կառչած չմնալ ժողովրդին պարտադրած Սահմանադրությանը, պետք է հիշել, որ մենք ընդհանրապես չունենք Սահմանադրություն, եթե խոսում ենք դրա օրենքի տառից: Որովհետեւ տարիներ շարունակ բոլոր ընտրությունները կեղծվել են, այդքան ժամանակ իշխանությունը յուրացրած վիճակում ընդունված բոլոր իրավական ակտերը առնվազն պետք է քննության ենթարկվեն անվստահության կանխավարկածի տեսակետից»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց Վարուժան Ավետիսյանը:

Վերջինս իր խոսքում շեշտեց, որ իրենք ամենաթողության ու կամայականության կոչ չեն անում, այլ ընդհակառակը՝ խոսում են անցումային մեխանիզմներ կիրառելու մասին:

Ավետիսյանն ու իր թիմակիցները Անցումային արդարադատության մարմինը պատկերացնում են երդվյալ ատենակալների դատարանի տեսքով, որը պետք է գործի իրավունքի սկզբունքներով, եւ գործող օրենսդրությունը կկիրառի անհրաժեշտության դեպքում.

«Գործող օրենսդրությունը կարող է կիրառվել նաեւ պատիժների մասով: Մնացած դեպքերում, եթե օրենսդրությունը խանգարում է իրավունքի արարմանը, ապա Անցումային արդարադատության ատյանը պետք է շարժվի իրավունքի սկզբունքներով»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Ավետիսյանը, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդամների քրեական գործերին, նշեց, որ եթե դատարանի տված լուծումը դրական չլինի, «պետք է հասկանանք, որ ոչ մի բան էլ չի փոխվել, պետք է հեղափոխություն կատարվի»: 

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ կուսակցությանը միանալուն, Ավետիսյանն ասաց, որ խմբի անդամներից շատերն արդեն իսկ միացել են կուսակցության ստեղծման աշխատանքներին, իսկ Պավլիկ Մանուկյանը կլինի նորաստեղծ կուսակցությունում, թե ոչ, Ավետիսյանն ասաց, որ դա Մանուկյանի որոշելիքն է:

Տպել
12045 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց