«Հանրապետությունը» սկսում է նոր էջից. ասում է կուսակցության նախագահ Արամ Զ.Սարգսյանը

08/09/2018 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 8-ի համարում

Հարցազրույց  «Հանրապետություն» է կուսակցության նախագահ Արամ Զ.Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան, եթե վստահենք ձեր այլեւս նախկին կուսակիցներին, ապա «Հանրապետության» տարածքային կառույցների 75 տոկոսն ինքնալուծարվել է: Կարո՞ղ ենք արձանագրել, որ «Հանրապետություն» կուսակցություն այլեւս գոյություն չունի:

- Նշված թվերը խիստ հեռու են իրականությունից: Սակայն, անկախ վերջին շրջանում պարոն Բազեյանի պասիվությունից, կուսակցության շարքերում Բազեյանը լուրջ հեղինակություն ունի, եւ պիտի լինեին մարդիկ, որոնք կարող էին կիսել պարոն Բազեյանի կատարած քայլի պատասխանատվությունը: Այդ մարդկանց ես հասկանում եմ եւ չեմ մեղադրում: Բայց եւ  խոսել կուսակցությունից նման արտահոսքի մասին՝ խիստ չափազանցված է: Նախ սկզբնական կազմակերպության ղեկավարի հեռացումը դեռ չի նշանակում կառույցի լուծարում, երկրորդ՝ մարդիկ քաղաքական կուսակցություններ են մտնում ոչ միայն անձերի հանդեպ ունեցած վերաբերմունքից ելնելով, այլ քաղաքական դիրքորոշմամբ: Եւ որ ամենահետաքրքիրն է, սկզբնական կազմակերպությունների մի քանի նախագահներ, որոնց անունը հնչել է լուծարվածների կազմում, այդ մասին իմացել են միայն հեռուստատեսությունից:

Ի դեպ, կուզենայի շնորհակալություն հայտնել ժողովրդին, ովքեր այս օրերին լուրջ աջակցություն ցույց տվեցին մեզ: Հավանաբար մեր գործընկերների վերջին օրերի հակաքարոզչությունն էր պատճառը, որ մարդիկ մտածեցին, թե «Հանրապետություն» կուսակցությունը կարող է չլինել, եւ այս օրերին կուսակցությանն անդամագրվելու հսկայական ներհոսք է սկսվել, որոնց մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները եւ մարդիկ, ովքեր որեւէ այլ պարագայում կուսակցական չէին դառնա: Ասեմ նաեւ, որ առաջիկայում մենք լինելու ենք կուսակցության բոլոր սկզբնական կառույցներում՝ արտահերթ համագումարի աշխատանքները նախապատրաստելու եւ կառույցների տեսակետները լսելու համար, եւ արդեն իսկ կարող եմ հայտարարել, որ համագումարին «Հանրապետություն» կուսակցությունը կներկայանա որպես շատ ավելի կուռ, գաղափարապես զտված կառույց՝ անդամների թվի նկատելի ավելացումով։ Վստահեցնում եմ, որ մեր համագումարը լուրջ քաղաքական խոսք է լինելու հայաստանյան քաղաքական կյանքում։ 

- Այդուհանդերձ, ձեզ համար գոնե պա՞րզ են այն իրական դրդապատճառները, հանուն որոնց քաղխորհուրդը լքեց հայտնի յոթնյակը:

- Դժբախտաբար, մեր երկրում կուսակցությունների պառակտումն այլեւս դարձել է օրինաչափություն, ուստի ես չեմ կարծում, որ տեղի ունեցածից կարելի է ողբերգություն սարքել։ Դա նրանց որոշումն է եղել, եւ ես չեմ ցանկանում որեւէ մեկի որոշումը մեկնաբանել: Մի բան կարող եմ ասել՝ սեփական անգործությունն արդարացնելու համար փակուղին նախընտրելը դա իմ գործելաոճը չէ:

- Սակայն, ըստ պարոն Բազեյանի, փոխզիջման պատրաստ չեք եղեք դուք: Մինչդեռ, իրենք համաձայն էին կրկին նստել բանակցությունների սեղանի շուրջ: 

- Պարոն Բազեյանը բավականին երկար ճանապարհ է անցել իմ եղբոր հետ եւ բավականին դժվարին ճանապարհ՝ ինձ հետ: Ուստի, ես նրա անձը եւ արած որեւէ հայտարարություն չեմ պատրաստվում մեկնաբանել:

- Մեղադրանքներից մեկն էլ այն է, որ դուք զբաղված եք իշխանափոխության արտաքին ատրիբուտներով։ Գունավոր մայկաներ ու կեպկաներ եք թողարկում եւ իրականում դուք եք ձգձգում Հայաստանում իշխանափոխության գործընթացը՝ այն տանելով արտաքին էֆեկտների կործանարար ճանապարհով:

- Ես միշտ համարել եմ, որ բամբասանքը, որպես ժամանցի սիրված միջոց, բնորոշ է կանանց: Ուստի, լավ կլիներ, որ այդ հարցին պատասխաներ կուսակցության որեւէ կին անդամ:

- Պարոն Սարգսյան, վերջին տարիներին Հայաստանում գրեթե չի եղել ընդդիմադիր կուսակցություն, որը իշխանության ակտիվ միջամտությամբ չպառակտվեր: «Հանրապետության» պառակտման մեջ ե՞ւս կա իշխանության հետքը։ 

- Երկրի իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը, եւ «Հանրապետություն» կուսակցության հիմնական սկզբունքը եղել է օր առաջ ազատվել այս իշխանություններից, ինչը մենք անելու ենք։ Բացի այդ, մեր մոտեցումն այն է, որ բոլոր անհատները, քաղաքական եւ ոչ քաղաքական կազմակերպությունները, ինչո՞ւ չէ, նաեւ օտարերկրյա պետությունները, որոնք կողմնակից են երկրում փոփոխությունների եւ ժողովրդավարության հաստատման, նրանք մեր բարեկամներն են, եւ նրանց բոլորի հետ համագործակցելու ենք։ Բոլոր այն երկրները, քաղաքական կառույցներն ու անհատները, որոնք գտնում են, որ այս իշխանությունները լավն են եւ փոփոխությունների կարիք չկա, որոնք ստեղծված իրավիճակից որեւէ ելք չեն առաջարկում, նրանք մեր հակառակորդներն են: 

Ինչ վերաբերում է տեսակետին, որ «Հանրապետության» պառակտումը եւս իշխանության միջամտությամբ է եղել, ապա բոլոր մնացած կուսակցությունների պառակտման մեջ ես տեսնում եմ իշխանությունների մատը: Ինչ վերաբերում է մեր կուսակցությանը, ակնհայտ է, որ իշխանություններն ուրախ են կուսակցության մեջ տեղի ունեցող գործընթացներով եւ կուզենային, որ  այդպես լիներ: Սակայն մեղադրել, թե նրանք են պառակտումը կազմակերպել, ես չեմ կարող: Անգամ պետություններ կան, որոնք ուրախ կլինեն այս իրավիճակի համար, սակայն, ի վերջո, որոշումները կայացնում են անհատները՝ անկախ նրանից, թե ո՞վ է հրահրողը։ Կատարված քայլի պատասխանատուն նա է, ով կատարել է այդ քայլը:

- Ձեր քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը հայտարարեց, որ շատ հարվածներ տեսած «Հանրապետության» համար Ալբերտ Բազեյանի թիմի հեռացումը թիկունքից հասցված ամենածանր հարվածն էր: Այդպե՞ս է:

- Իհարկե, սա մեզ հասցված ամենածանր հարվածն էր: Սակայն բոլորն էլ գիտեն, որ ես շատ դժվարություններ եւ դժբախտություններ եմ տեսել ու կարողացել եմ  դրանք հաղթահարել: Մենք բարձրանում ենք այնքան, ինչքան ընկնում ենք: Եւ մենք դուրս ենք գալու այս վիճակից, ու ես այսօր արդեն կարող եմ հայտարարել, որ «Հանրապետություն» կուսակցության այս էջն այլեւս փակված է, եւ մենք մտածում ենք ապագայի մեր գործողությունների, մեր նպատակների իրականացման մասին: Ես գտնում եմ, որ տխուր պրագմատիզմը գրոշի արժեք չունի, որովհետեւ տխուր պրագմատիզմով սպանում ես մարդկանց ոգին: Հեշտ է ասել՝ ոչինչ չի լինի, իսկ լինելու դեպքում ասել, թե ես ամենաուրախն եմ: Հասարակությանը ոգեւորել եւ ակտիվացնել է պետք, ինչը արել է եւ անում է «Հանրապետություն» կուսակցությունը, ինչը արել եւ անում եմ ես։ 

- Հանրության մեջ որոշակի սպասումներ կան ձեր համագումարից, որ այն պետք է բեկում  մտցնի ներքաղաքական կյանքում։ Այդ սպասումներն արդարանալո՞ւ են։

- «Հանրապետություն» կուսակցությունն իր հստակ դիրքորոշումը Հայաստանի թե՛ ներքին, թե՛  արտաքին քաղաքականության եւ թե՛ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհների վերաբերյալ արդեն հայտարարել է։ Մենք կողմ ենք դեմոկրատական թավշյա հեղափոխությանը եւ գտնում ենք, որ միայն այս ճանապարհով հնարավոր կլինի ժողովրդին վերադարձնել իր իշխանությունը: Իսկ իշխանափոխության գործընթացը կարող է սկսել ամեն ինչից՝ ՏԻՄ ընտրություններից, դոլարի կուրսից, բենզինի գնի թանկացումից, սահմանադրական հանրաքվեից: Ցանկացած կայծ այս երկրում կարող է հեղափոխության ալիք բարձրացնել, եւ մենք ցանկացած կայծից օգտվելու ենք: «Հանրապետություն» կուսակցության համագումարն առաջարկելու է իրավիճակը շտկելու կոնկրետ քայլեր եւ դա է հանրության սպասելիքը մեզանից: 

- Պարոն Սարգսյան, ձեր հասցեին Բազեյանի հնչեցրած, թերեւս, ամենացավոտ մեղադրանքն այն է, որ դուք շեղվել եք Վազգեն Սարգսյանի նախանշած ուղուց:

- Այդ հարցին կարող էր պատասխանել միայն Վազգեն Սարգսյանն, ու որեւէ մեկն իրեն թող իրավունք չվերապահի նման հայտարարություններ անել: Իսկ Վազգեն Սարգսյանը, թող բոլորը համոզված լինեն, այդ հարցին կպատասխանի:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1953 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել