Վանաձորում շարունակում են նստարանները ջարդված հայտնաբերել (լուսանկարներ)

Վանաձորի մարդաշատ վայրերում տեղադրված նստարանները վերջին շրջանում հաճախ են ջարդված ու վնասված հայտնաբերվում: Նման իրավիճակի վանաձորցիները հանդիպել են նաեւ քաղաքի կենտրոնական հատվածում՝ Հայքի հրապարակում ու Վանաձորի կերպարվեստի թանգարանի դիմաց՝ կենտրոնական Տիգրան Մեծ պողոտայի մայթին:

Մարզկենտրոնում տեղադրված է շուրջ 60 նստարան, որից 4-ը «կորել» է, իսկ 45 նստարաններ ջարդվել են մասնակի կամ ամբողջությամբ: Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Կարեն Պառավյանի խոսքով, համայնքին հասցված վնասը կազմում է շուրջ 1 միլիոն 200 հազար դրամ. «Մեր բաժնի աշխատակիցները ուսումնասիրել են ու պարզել, որ 45 նստարան ունի մասնակի ու հիմնանորոգման կարիք: Կա, որ հենվելու հատվածն է կոտրված, կա, որ նստելու»,- ասաց նա, հավելելով, որ քաղաքապետարանի կողմից արդեն իսկ հայտարարվել է մրցույթ՝ վնասված նստարանները վերականգնելու համար: Առաջիկայում պարզ կլինի հաղթող ընկերության անունը, իսկ մոտ ժամանակներում էլ նստարաններն արդեն վերանորոգված կտեղադրվեն քաղաքի տարբեր հատվածներում, վստահեցնում է բաժնի պետը:

Պառավյանի խոսքով՝ նստարանների ջարդվելու պատճառները տարբեր են. մի դեպքում որոշ անփույթ բնակիչներն են դրանց հեղինակները, մյուս դեպքում՝ եղանակային պայմանները: Քաղաքապետարանը որոշել է այսուհետ ամեն տարի նորոգել նստարանները. «Միայն մեղադրել բնակիչներին՝ սխալ է, երկար տարիներ չեն նորոգվել այդ նստարանները, փայտային մասը որոշ տեղերում փտել է, ինչի պատճառով էլ ջարդվում է, բայց նաեւ մարդկանց անփույթ վերաբերմունքն էլ կա որոշ դեպքերում»:

Տպել
528 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին