Վարչապետը ծանոթացել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ծրագրի» ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից:

Վարչապետն այցելել է Լճափ և Կարճաղբյուր համայնքներ` ծանոթացել «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» ընթացքին: Ծրագիրն իրականացնում են «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունները` ստեղծված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից: Կառավարության պահուստային ֆոնդից 2013-2017 թթ. համալիր ծրագիրն իրականացնելու նպատակով հիմնադրամին որպես նվիրաբերություն հատկացվել է 9,0 մլրդ դրամ:Նիկոլ Փաշինյանը նախ եղել է Լճափ համայնքում գործունեություն ծավալող «Սևան Ակվա» ընկերության ցանցավանդակային տնտեսությունում: Կառավարության ղեկավարին ներկայացվել են լճում տեղակայված ցանցերը, Սևանի իշխանի Գեղարքունի և Ամառային տեսակի մանրաձկան բաց թողնման աշխատանքները: Նշվել է, որ 2018 թ. հուլիսի 1-ի դրությամբ փաստացի առկա ձկան քանակը կազմում է 92 տ: Լճափից վարչապետն ուղևորվել է Կարճաղբյուր համայնք, որտեղ շրջայց է կատարել «Սևանի իշխան» ՓԲԸ ձկնարտադրության համալիրում, ծանոթացել մանրաձկան արտադրության գործընթացին, գործարանի արտադրական հզորություններին:Այնուհետև վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամիվարչական շենքում տեղի է ունեցել խորհրդակցություն` շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և հիմնադրամի ղեկավար կազմի մասնակցությամբ: Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է ծրագրի իրականացման շրջանակում կատարված աշխատանքների, արձանագրված արդյունքների և առկա խնդիրների մասին. 2015-2018 թթ. ընթացքում բաց է թողնվել շուրջ 2,355,000 մանրաձուկ, իրականացվել է Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոլոգիական ընդհանուր խնդիրների գույքագրում և ջրի որակի վերահսկողություն, կառուցվել է Հայաստանում 1-ին ջրի փակ շրջանառության համակարգով աշխատող 50 տ հզորությամբ մանրաձկան գործարան, Սևանա լճում ստեղծվել է ցանցավանդակային տնտեսություն, կազմակերպվել է վերամշակված ձկնամթերքի արտադրությունու իրացում: Պատասխանատուների խոսքով, սակայն, իրացումներից ակնկալվող ծավալները որոշակիորեն շեղվել են ծրագրային ցուցանիշներից մի շարք պատճառներով, ինչպիսիք են տարերային ձկնորսությունը, ձկների հիվանդությունները, գետերից անկանոն ջրառը, ձվադրավայրերի խնդիրները:Վարչապետը կարևորել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» արդյունավետ իրականացումը և հանձնարարել պատասխանատուներին` կառավարություն ներկայացնել ծրագրի հետագա շահութաբերության կանխատեսումների վերաբերյալ գնահատական` ծրագրի հետագա ընթացքին վերաբերող հարցերը քննարկելու համար:

Տպել
2555 դիտում

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց

ԱԺ-ն պետք է արտահայտի այն տրամադրություններն ու ընտրությունը, որ կատարում են քաղաքացիները. վարչապետ

Որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցում վճարվել է շուրջ 55 մլն դրամ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն այսօր ազատ է արձակվել

ՀՀ ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է, պետք է հարցերը լուծենք համաձայնությամբ. Բաբլոյան

Մի քանի օրից մենք մասնակից ենք լինելու ՀՀ պատմության ամենաարդար և ազնիվ ընտրություններին. Հայկ Մարության

Ըստ հայ ֆուտբոլիստների՝ Վանեցյանը դրական փոփոխություններ կանի հայկական ֆուտբոլում

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է հայտնի գաղտնալսման գործով

Փոփոխությունները չեն ազդի 700 աշխատատեղի և 25000 տոննա բանջարեղենի արտադրողականության վրա. «Սպայկա»

Ես շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ. Միհրան Պողոսյանը՝ «ասֆալտին փռելու» օպերացիայի մասին