Երեւանում չի լինելու ոչ մի անօթեւան ընտանիք. «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ծրագիրը

«Ժառանգություն» կուսակցությունը համարում է, որ իշխանության վերադարձը ժողովրդին, դրա ուղղակի եւ լիարժեք ներկայացուցչական իրականացումը պետք է սկսել Երեւանից: Այդ նպատակով էլ «Ժառանգությունը» մասնակցում է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին՝ մի քանի տասնյակ կետից բաղկացած նախընտրական ծրագրով:

«Ժառանգությունն» իր ծրագրում անհրաժեշտ է համարում վերացնել համատիրությունների գործող համակարգը եւ ստեղծել կառավարման այնպիսի համակարգ, որի պարագայում քաղաքացիները ուղիղ կհարաբերվեն վարչական շրջանների աշխատակազմերի հետ: Կուսակցության անդամները իրենց ծրագրում նշել են, որ որքան էլ ընտրությունների արդյունքում քաղաքային իշխանությունները կազմավորվում են կուսակցությունների կամ նրանց դաշինքների կողմից, պետք է բացառվի մայրաքաղաքի կուսակցական կառավարումը:

«Ժառանգություն» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նշում է, որ նախատեսվելիք բազմաթիվ ներդրումային ծրագրերից մեկը պետք է լինի  Երեւանը շրջանցող արագընթաց ավտոճանապարհի կառուցումը:

«Ժառանգության» նախընտրական ծրագրով նախատեսվում է մայրաքաղաքի կանաչ տարածքների կրկնապատկում, այգիների ավելացում: Այս գործողությունների շրջանակում նախատեսվում է նաեւ բազմահարկ բնակելի շենքերի բակերում կառուցված ավտոտնակների կենտրոնացումը ստորգետնյա կամ բարձրահարկ համալիր-կայանատեղիներում, որոնցից ազատված տարածքների հաշվին կմեծացվեն բակային այգիներն ու պուրակները: Այս ծրագրով նախատեսվում է վերականգնել նաեւ Նորքի անտառից մնացած հատվածը, «Հաղթանակ» զբոսայգու անտառից մնացած հատվածը, Ավանի հին եւ նոր թաղամասերի միջեւ գտնվող անտառածածկ գոտին, Դալմայի այգիները եւ մյուս կանաչապատ տարածքները:

Ինչ վերաբերում է կրթության ու առողջապահության ոլորտին՝ «Ժառանգություն» կուսակցությունն առաջնահերթ է համարում «Թումո»-ի օրինակով կրթաստեղծարարական եւ ինժեներական պատանեկան-երիտասարդական առնվազն եւս 3 կենտրոնների հիմնադրումը, 2800-ամյա Երեւանի բրենդի միջազգայնացման կարեւոր առաքելությանը եւ այդ շրջանակում համապատասխան աշխատանք տանելուն ձեռնամուխ լինելը, մշակութային կենտրոնների, մարզադպրոցների, երաժշտական դպրոցների եւ մշակութային խմբակների կազմակերպչական-կառավարչական եւ ֆոնդահայթայթման կարողությունների զարգացմանը միտված աշխատանքների կատարումը:

Քաղաքաշինության եւ կառուցապատման ոլորտում «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ծրագրով նախատեսվում է քաղաքաշինական բոլոր որոշումներն ընդունելիս ղեկավարվել բացառապես Երեւանի գլխավոր հատակագծով, դադարեցնել ապօրինի կառույցների օրինականացման գործընթացը: Այս ոլորտի աշխատանքներում «Ժառանգությունը» նշում է նաեւ տանիքների վերանորոգման, եւ որ ամենակարեւորն է՝ Երեւանի շենք-շինությունների եւ մայթերի կառուցապատումը հաշմանդամների` դրանցից օգտվելու սահմանափակ հնարավորություններին հարմարեցնելու մասին:

Ծրագրում նշվում է, որ Երեւանում չի լինելու ոչ մի անօթեւան ընտանիք, ու բացվելու է շուրջ 70.000 աշխատատեղ: Ըստ ծրագրի՝ քաղաքապետարանը դասակարգելու է սոցիալապես խոցելի խմբերին եւ իր միջոցներից նրանց, ըստ խոցելիության խմբի, աստիճանաբար առաջիկա հինգ տարիներին ապահովելու է սեփական տանիքով: Քաղաքապետարանը Երեւանի վարչական տարածքում գտնվող նախկին արդյունաբերական ձեռնարկությունների ուսումնասիրություն կիրականացնի: Այդ ձեռնարկությունների առնվազն 70 տոկոսի վերագործարկումը «Ժառանգությունը» համարում է իրատեսական, իսկ մոտավոր հաշվարկներով՝ վերագործարկման ծրագրերի անթերի իրականացման դեպքում կստեղծվեն շուրջ 70 հազար նոր աշխատատեղեր: Նախատեսվում է նաեւ, որ կկառուցվեն բավարար թվով հանրային կացարաններ՝ ժամանակավորապես անտուն դարձած կամ փողոցում հայտնված մարդկանց օթեւան տալու համար: 

«Ժառանգությունն» իր նախընտրական ծրագրում անդրադառնում է նաեւ աղբահանությանն ու ջրամատակարարանը: Ըստ ծրագրի՝ Երեւանի բնակիչները պետք է ապահովված լինեն որակյալ ու անխափան ջրամատակարարմամբ, ջրահեռացմամբ, գազամատակարարմամբ ու էլեկտրամատակարարմամբ:

Ինչ վերաբերում է աղբահանությանը, ձնամաքրման աշխատանքներին՝ ծրագրում նշված է, որ դրանք պետք է կատարվեն պատշաճ՝ առանց քաղաքացիների համար որեւէ խնդիր առաջացնելու: Ծրագրում նշված է նաեւ վերելակների փոխարինման ու նորոգման մասին, նախատեսվում է նաեւ կառավարության հետ համատեղ քայլեր ձեռնարկել վերելակների սեփական արտադրություն ստեղծելու համար:

«Ժառանգություն» կուսակցությունն իր ծրագրով նախատեսում է 4 տարվա ընթացքում Երեւանի բոլոր բակերն ու ներթաղային ճանապարհները բարեկարգել ու ասֆալտապատել: Երեւանի ամենամեծ խնդրի՝ տրանսպորտային համակարգի վերաբերյալ «Ժառանգության» քաղաքականությունն, ըստ իրենց ծրագրի, ուղղված է լինելու առաջիկա 4 տարիների ընթացքում մետրոպոլիտենի մինչեւ 3 (հաստատապես նվազագույնը 1) նոր կայարանների բացմամբ եւ գործող 3 կայարանների համար նոր մուտքերի կառուցմանը, չորս տարվա ընթացքում վերգետնյա հասարակական տրանսպորտային ուղեւորափոխադրումների կազմակերպմանը` հարմարավետ եւ նոր էլեկտրաավտոբուսների միջոցով, միկրոավտոբուսների՝ «գազելների» քանակի էական նվազեցմանը` դրանք հիմնականում նախատեսելով կենտրոնում մետրոյի կայարանների միջեւ ուղեւորներին փոխադրելու համար: Բացի այս՝ նախատեսվում է նաեւ կարմիր գծերին եւ արագաչափերին վերաբերող պայմանագրերի վերանայում, տուգանքների չափերի նվազեցում, դրանցում դեպի Երեւան քաղաքի բյուջե ուղղվող մասնաբաժնի ավելացում, սոցիալապես անապահով խավերի համար անվճար ուղեւորափոխադրման հնարավորության ապահովում:

«Ժառանգությունը» նախատեսում է Երեւանը դարձնել բարձր տեխնոլոգիական եւ ստեղծարար փոքր ու միջին բիզնեսը խրախուսող, էկոլոգիապես մաքուր արտադրությունների, վերամշակվող թափոնների, արեւային էներգետիկայի, հարուստ միջին խավի քաղաք:

Կուսակցությունը նախատեսում է այս բոլոր նախաձեռնություններն ապահովել երեւանցու հետ, երեւանցու համար եւ հանուն արթնացող նոր Երեւանի:

Տպել
660 դիտում

Դասագրքերը քչություն են անում. աշակերտները սովորում են հեռախոսով լուսանկարված գրքի էջերից

Լվացել են ադրբեջանական ու ռուսական ծագման փողեր․ Danske Bank-ի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Մոսկվայում որոշել են կանգնեցնել Կարո Հալաբյանի հուշարձանը

Հայաստանն ու Կոնգոն ցանկանում են զարգացնել բազմակողմ համագործակցությունը

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը տարվա վերջին գուցե մենամարտի գոտու համար

2,6 միլիոն եվրոյանոց բնակարան Էյֆելյանի մոտ․ Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Փարիզում

Ընտրողների թիվը 848 343 է. ոստիկանությունը հրապարակել է Երեւանի ընտրությունների վերջնական ցուցակները

Սա հատուկ լեզու է. փոխվարչապետն ընդունել է ԱՊՀ պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարներին

Այսօր կմասնակցեմ «Իմ քայլը» դաշինքի հավաքին` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. Փաշինյան

Պուտինն ու Էրդողանը համաձայնության են եկել. կհաստատվի՞ խաղաղություն Սիրիայում

Պուտինը Նեթանյահուին նշել է Իլ-20-ի խոցման պատճառը

Փոխել քաղաքական ստատուս քվոն. ամերիկահայերը մասնակցում են նոյեմբերի ԱՄՆ-ի ընտրություններին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն այցով կժամանի Վրաստան

Ներգաղթյալների թիվը հասնում է 35 հազարի. ԵՄ միգրացիոն ճգնաժամը բեւեռացրել է Եվրոպան

Վատնվել է շուրջ 900 000 դրամ. ուսանողները պահանջում են «թատերական ինստիտուտի» ռեկտորի հրաժարականը

«Լիվերպուլն» ու «Ինտերը» հաղթեցին դրամատիկ խաղում. Չեմպիոնների լիգայի օրվա արդյունքները

Մահացել է Երեւանի քաղաքապետի թեկնածուի մայրը. Գասպարյանը քարոզարշավին չի մասնակցի

Կեղտոտ քարոզարշավ է, կեղտոտ եւ սեւ PR տեխնոլոգիաների կիրառմամբ. քաղաքագետն՝ ընտրությունների մասին

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին

Հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստով ԱԺ-ում տեղի կունենա առաջին նիստը