Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո վերլուծություններում տրամաբանությունը փոխվել է

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հանդիպման՝ մամուլի համար բաց հատվածում կողմերը խոսել են հայ-ռուսական հարաբերությունների խորության մասին: Պուտինը, մասնավորապես, նշել է, որ «դրանք լրիվ առանձնահատուկ բնույթ են կրում»:

«Երեւի թե կարիք չկա առանձնապես խորանալու մեր հարաբերությունների բնույթի մեջ. դրանք լրիվ առանձնահատուկ բնույթ են կրում: Եվ դա դրսեւորվել է դարերի ընթացքում, այլ ոչ միայն մեր եւ ձեր համատեղ աշխատանքի ընթացքում: Այսօրվա դրությամբ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով»,- ասել է Պուտինը:

Փաշինյանն էլ առանձնացրել է վերջին շրջանում մամուլում առկա «որոշակի հոռետեսությունը» հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ՝ նշելով, որ ի հեճուկս դրան՝ հարաբերությունները զարգանում են դինամիկ եւ բնական:

Զարմանալի էր, որ այդ մթնոլորտում վարչապետը՝ անդրադառնալով քննարկվելիք հարցերին, խոսել է միմյանց շահերը եւ սուվերենությունը հարգելու, միմյանց ներքին գործերին չխառնվելու սկզբունքներից:

«Վստահ եմ, որ այդ հարցերը կլուծվեն` մեր դաշնակցային հարաբերությունների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների սուվերենության նկատմամբ հարգանքի եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա»,- նշել է Փաշինյանը:

Հանդիպումից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ հայ-ռուսական հարաբերություններում չկա ոչ մի խնդիր՝ ոչ մի ուղղությամբ:

«Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ՝ ոչ մի ուղղությամբ»,- գրել էր նա:

Սակայն, փորձագիտական շրջանակներում ոչ բոլորն են կիսում Փաշինյանի կարծիքը «փայլուն հարաբերությունների» վերաբերյալ: Մասնավորապես՝ ադրբեջանական մամուլում հայտնվող վերլուծությունները շարունակում են նախկինում տարվող գիծը, թե իբր ՀՀ կառավարությունը ջանում է «երես թեքել» Ռուսաստանից, եւ Ռուսաստանը փորձում է նոր դաշնակից գտնել Հարավային Կովկասում՝ ի դեմս Ադրբեջանի:

Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը, որը վերջերս կարծիք էր հայտնել, թե, այսպես կոչված, Կազանյան փաստաթղթերը կրկին շրջանառության մեջ են դրվել, այս անգամ էլ վստահություն է հայտնել, որ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ՀԱՊԿ-ի կանոնադրությունը փոփոխելու հարցը: Ընդ որում, Մարկովը հակասում է ինքն իրեն՝ նշելով, որ կանոնադրությունը հնարավոր է փոխվի այնպես, որ երկրները կարողանան անդամակցել կազմակերպությանը ոչ թե կոնսենսուսով, այլ ձայների մեծամասնությամբ: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ կանոնադրությունը կարող է փոխվել բացառապես կոնսենսուսի միջոցով:

Ինչ վերաբերվում է ռուսական մամուլին, ապա այստեղ գնահատականներն ավելի հիմնավորված եւ հավասարակշռված են, թեեւ անմասն չեն դավադրության տեսությունների տարրերից:

«Свободная пресса» ինտերնետ-լրատվականի հետ զրույցում ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի Հասարակագիտության եւ քաղաքագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Շատիլովը «հայ-ռուսական հարաբերություններում առկա հակասությունների» մեջ տեսնում է նաեւ Ռուսաստանի կողմից տարվող արտաքին քաղաքականության մեղքը:

«Հայաստանը եւ մեր մյուս դաշնակիցները վերջին շրջանում իրենց բավական խուսափողական են դրսեւորում: Նրանք փորձում են գոհացնել «ե՛ւ մերոնց, ե՛ւ ձերոնց», - ասել է Շատիլովը՝ հավելելով, որ դա սխալ քաղաքականության արդյունք է:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մի կողմից տնտեսական բոնուսներ է տրամադրում դաշնակիցներին, մյուս կողմից հստակ պահանջ չի դնում, թե ինչ է ցանկանում ստանալ դրա փոխարեն: Բացի այդ, նշում է փորձագետը, Ռուսաստանը բոլոր հարցերը լուծում է վերնախավի հետ՝ աշխատանք չտանելով հասարակության շրջանում, ինչի հետեւանքով ձեւավորվում է հակառուսական հասարակական կարծիք:

«Հայաստանում անհրաժեշտ է աշխատել հենց հանրության հետ, քանի որ այդ երկրում հասարակական կարծիքը զգալի ազդեցություն ունի քաղաքական գործիչների վրա»,- նշել է Շատիլովը:

«Военно-политическая аналитика» ինտերնետ-ամսագրի վերլուծության տրամաբանությունը կտրուկ տարբերվում է ռուսական մամուլի նախորդ վերլուծություններից: Այն հակասություններ է գտել վարչապետի եւ նրա թիմի «արեւմտամետ թեւի» գործողություններում: Ըստ ամսագրի, այդ թեւը ավելի կոշտ հռետորաբանություն է ակնկալում վարչապետից՝ Կրեմլի հետ շփման ընթացքում: Իսկ Սիրիա գործուղվող հայ զինվորականների հարցում այդ թեւը կտրուկ դեմ է հանդես եկել՝ քանի որ դա կարող էր «բացասաբար անդրադառնալ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների վրա»:

Այդուհանդերձ ինտերնետ ամսագրի վերլուծությունն ավարտվում է դրական նոտայով՝ հույսով, որ «ներկայիս դե-ֆակտո ժամանակավոր եւ բավական ոչ միանշանակ թիմը լուրջ վերափոխումների կենթարկվի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում»:

Ընդհանուր առմամբ՝ ռուսական վերլուծական դաշտում նկատվում է որոշակի փոփոխություն: Կտրուկ գնահատականներ առ այն, որ Հայաստանը անխուսափելիորեն գնում է Ուկրաինայի ճանապարհով այլեւս չկան: Փոխարենը զգացվում է իրավիճակը սթափ գնահատելու անհրաժեշտության գիտակցում՝ առայժմ ոչ անթերի: Սակայն, հարկ է նշել, որ քաղաքականությունը արվում է ոչ թե վերլուծական կենտրոնների, այլ իշխանությունների կողմից, ուստի՝ կարեւորն այն է, թե ինչ են մտածում Կրեմլում:

Տպել
2252 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին