ՌԴ 102-րդ ռազմաբազան 302.000 դրամ է փոխհատուցել գյումրեցի գործարարին

Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ղեկավարությունն այսօր իրենց զինվորի արարքի համար ներողություն է խնդրել եւ փոխհատուցել գյումրեցի գործարարի, Դվին հանդիսությունների սրահի տնօրեն Սարգիս Սարգսյանի կրած վնասը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 01:40-ի սահմաններում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, կրտսեր սերժանտ, 26-ամյա Վասիլի Իչետովկինը մտել էր «Դվին» հանդիսությունների սրահ եւ կոտրել գույքը՝ ծաղկամանները, օդորակիչը, մի քանի սյուն եւ ձեռքի տակ հայտնված այլ իրեր:

Իչետովկինը հարսանյաց սրահ էր մտել շինության հետնամասի դռան ապակին կոտրելու միջոցով: Ոստիկանները ռուս սերժանտին ենթարկել էին սթափության փորձաքննության եւ պարզել, որ զինվորը գտնվել է խմածության ամենաբարձր աստիճանում: Հայ իրավապահները ռուս զինվորականին երեկ հանձնել էին ռազմաբազայի հրամանատարությանը:

Դվին հանդիսությունների սրահի տնօրեն Սարգիս Սարգսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ հարթվել է: Զինվոր է, հիմարություն է արել:

«Իրա ղեկավարները եկել են, խոսել ենք, ներողություն են խնդրել արդեն: Վնասը տեսել են: Ես չեմ ասում, որ շատ մեծ կորուստ ենք ունեցել: Բայց իրենք փոխհատուցել են, ամեն ինչ կարգին է»,-վստահեցրեց հանդիսությունների սրահի տնօրենը:

Ռուսական ռազմաբազան գյումրեցի գործարարին 302.000 դրամ է փոխհատուցել:

Տպել
836 դիտում

Երեւանում 28-ամյա երիտասարդը ինքնասպան լինելու համար նախ կտրել է նախաբազուկը, ապա 3 ածելի կուլ տվել

Մեկը գնում է ԿԳԲ, մեկը՝ միլիցիա, երրորդը՝ Արմենտել. Շիրազը կարմիր ասֆալտի երես չի տեսնի

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

Վրաստանում ՀՀ քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս, պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ծանրոցում հաբեր ու կաթոցիկ է հայտնաբերվել

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով եւ Իրանով դեպի Հայաստան

ՀՀ ԶՈՒ-երի,ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Ն. Փաշինյանը՝ Արցախի դիրքերում (լուսանկարներ)

Հ. Աբրահամյանի եղբայրը գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակներն ապամոնտաժել, ուղղությունը փոխել է դեպի իր ձկնաբուծարան

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին