ԱՊՀ եւ Բալթյան երկրների «Կինոշոկ» փառատոնում լավագույն դերասանուհի է ճանաչվել Նարինե Գրիգորյանը

ԱՊՀ եւ Բալթյան երկրների «Կինոշոկ» 27-րդ կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթեց Նարինե Գրիգորյանը՝ Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմում մարմնավորած դերի համար:

«Կինոշոկ» 27-րդ կինոփառատոնն անցկացվեց սեպտեմբերի 2-ից 9-ը Ռուսաստանի Անապա քաղաքում: Փառատոնի ծրագրերում ներկայացված է եղել 67 ֆիլմ, այդ թվում՝ դեբյուտներ, գեղարվեստական եւ վավերագրական համաշխարհային պրեմիերաներ։ Դերասանուհի Նարինե Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ մրցանակաբաշխությանը ներկա չի գտնվել, սակայն մրցանակն արդեն իր ձեռքում է:

«Ներկա են եղել Վահագն Տեր-Գրիգորյանն ու Շանթ Հովհաննիսյանը: Շանթ Հովհաննիսյանը ինձ զանգահարեց եւ ասաց, որ մրցանակի եմ արժանացել: Շանթն ինքն էլ «Եվա» ֆիլմում կա, մարմնավորում է Ռուբեն անունով մի տղամարդու, որի տանն էլ՝ Արցախում, ես գնում եմ թաքնվելու: Ի դեպ, «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում Շանթը ստացել էր լավագույն դերակատար մրցանակը հենց «Եվա» ֆիլմում խաղացած դերի համար»-ասաց դերասանուհին:

Նարինե Գրիգորյանը նշեց, որ առաջին անգամն է, որ «Կինոշոկ»-ի շրջանակներում հայ դերասանուհի է լավագույն մրցանակին արժանանում, ինչն էլ կրկնակի ուրախանալու առիթ է:

Փառատոնն ունի հինգ մրցութային ծրագիր՝ լիամետրաժ ֆիլմերի մրցույթ, կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ, վավերագրական ֆիլմերի մրցույթ, «ՏՎ-շոկ» (խաղարկային հեռուստաֆիլմեր), մանկական ֆիլմերի մրցույթ («Киномалышок»)։

Մրցույթում հաղթած «Եվա» ֆիլմը Հայաստանի եւ Իրանի համատեղ արտադրությունն է: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» եւ «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Կինոնկարը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, որն ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն անցյալն ամենուր հետապնդում է նրան:

Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը եւ ուրիշներ։

Տպել
794 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ