Ջուլֆալակյանը կրկին պարտվել է Չալյանին. Ալեքսանյանը անհաջող է ելույթ ունեցել

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը հերթական պարտությունն է կրել հավաքականում իր երիտասարդ թիմակից ու մցրակից Կարապետ Չալյանից: Սեպտեմբերի 7-9 Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարում նրանք վիճարկել են 77 կգ քաշային կարգի ոսկե մեդալը: Եվրոպայի բրոնզե մեդալակիր Չալյանը հաղթել է 3:1:

Այս 2 մարզիկները վերջին շրջանում պայքարում են ՀՀ հավաքականի այս քաշային կարգի առաջին համարը լինելու համար: Լոնդոն 2012-ի արծաթեմեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, փորձառու Ջուլֆալակյանը երիտասրդ թիմակցին այս տարի զիջում է արդեն 3-րդ անգամ: Նա Չալյանին պարտվել էր նաեւ հունվարին կայացած ՀՀ 2018 թ. առաջնությունում, հետո փետրվարին տեղի ունեցած Կիեւի միջազգային մցրաշարում:

Լեհաստանում կայացած մրցաշարից հայ հունահռոմեականները վերադառնում են 6 մեդալով: Ոսկե մեդալի համար պայքարում Նորայր Հախոյանը (55 կգ) հաղթել է բուլղարացի Նեդյալկո Պետրովին: Սլավիկ Գալստյանը 63 կգ քաշային կարգի եզրափակչում առավելության է հասել նույնպես բուլղարացի Նիկոլայ Վիչեւի նկատմամբ:

Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) արծաթ է նվաճել՝ եզրափակչում զիջելով չինացի Էրբատո Տուոյին: Արծաթեմեդալակիր է դարձել նաեւ Կարեն Ասլանյանը, որը ոսկե մեդալի համար պայքարում պարտվել է Լեհաստանը ներկայացնող Գեւորգ Սահակյանին:

Անհաջող է հանդես եկել օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Կիսաեզրափակչում նա 28 վայրկյանում տուշեով պարտվել է ամերիկացի Թրեյսի Հենքոքին, որն ի վերջո դարձել է մրցաշարի հաղթող: Բրոնզե մեդալի համար պայքարին Ալեքսանյանը չի ներկայացել, ինչպես նշում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան, վնասվածքի պատճառով:

Այս մրցաշարից հետո հունահռոմեականները ուսումնամարզական 2 հավաք են անցկացնելու: Այդպիսով պատրաստվելու է հոկտեմբերի 20-28-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնությանը:

Տպել
2405 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց