Մարտի մեկի դեպքերի ժամանակ Տիգրան Աբգարյանին սպանել են հատուկ ջոկատայինները. ՀՔԾ պետ

Մեր քննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի մեկի միջոցառումներին, այլ բանակը կրակել է, բանակը կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ: Մենք ունենք կոնկրետ ապացույցներ: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ իր եւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի՝ Մարտի մեկի վերաբերյալ հեռախոսազանգի ձայնագրության վերաբերյալ ասուլիսի ժամանակ:

Սասուն Խաչատրյանը նոր մանրամասներ բացահայտեց Մարտի մեկի քրեական գործի վերաբերյալ:

Նախ՝

1. ՀՀ ԶՈՒ զինծառայողներն ավտոմատ հրազենից կրակ են արձակել Լեո փողոցի շենքերի, պատշգամբների ուղղությամբ, երբ այդ պատշգամբներից վառվող շիշ է նետվել:

2.  0038 հույժ գաղտնի հրամանից հետո որոշվել է Երեւանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, ինչի հետեւանքով սահմանում կանգնած զինվորները հերթապահել են առանց հերթափոխի եւ արդյունքում ստեղծվել են շատ վտանգավոր իրավիճակներ, եղել է նաեւ դիվերսիա:

Սասուն Խաչատրյանի հաջորդ բացահայտումն այն է, որ

3. նախկին պաշտոնյաները, օլիգարխները բանակի զինվորներին գումար են տվել՝ իրենց ունեցվածքը, քաղաքական նկրտումները պաշտպանելու համար: ՀՔԾ պետն ասաց, որ այդ գումարները հանվել են կոնկրետ պաշտոնյաների անձնական հաշիվներից՝ մոտ 180 միլիոն դրամ, իսկ այդ պաշտոնյաների ու օլիգարխների անունները եւս կհրապարակվեն:

Եւ ամենասարսափելի բացահայտումը՝

4. Մարտի մեկի արյունալի դեպքերի ժամանակ զոհված Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն մտցրել էր արտակարգ դրություն, բայց որեւէ այլ զոհ չկար:

Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ այս բոլոր հանգամանքները ապացուցված եւ հիմնավորված են քրեական գործի նյութերով:

Տպել
14039 դիտում

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ