Ես ունեմ հիմք՝ մտածելու, որ ՀԱՊԿ-ի նախագահության ժամկետը կպահպանենք. Նիկոլ Փաշինյան

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեջբերեց ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ հայտնի ձայնագրությունից հատված, որտեղ ԱԱԾ պետը նշում է. «Խաչատուրովի հետ գործ չունեք, ՀԱՊԿ-ի շեֆն է, խայտառակ կլինենք»:

Այնուհետ Միհրան Հակոբյանը նշեց, որ ԱԱԾ տնօրենը հստակ հասկանում է, որ միջազգային հարաբերությունների եւ կոնկրետ երկրի ստրատեգիական անվտանգության համար կարեւորագույն նշանակություն ունեցող ՀԱՊԿ-ի գործընկերների համար խնդիր է առաջանում, ինչը չի կարելի ասել ՀՔԾ պետի մասով: Պատգամավորը վարչապետից հարցրեց, թե արդյո՞ք այս ձայնագրությունը ՀԱՊԿ գործընկերների հետ նոր խնդիրներ չի առաջացնում՝ իրավական, քաղաքական տեսանկյունից:

Վարչապետը պատասխանեց. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խառնվել է այս գործին, որովհետեւ տարբեր տեղերից ազդակներ են եղել, որ կա անհանգստություն: ԱԱԾ տնօրենը ՀՔԾ պետի հետ այդ թեման քննարկել է ոչ թե իր նախաձեռնությամբ եւ հաճույքով, այլ որովհետեւ դրսից, գործընկեր երկրներից նրան զանգել եւ անհանգստություն են փոխանցել, եւ քանի որ նա եղել է Շվեյցարիայում եւ տեղյակ չի եղել, թե ինչի մասին է խոսքը, զանգել է ՀՔԾ պետին` հասկանալու, թե ինչ է կատարվում: Դրանից հետո ես ԱԱԾ տնօրենից եմ իմացել, որ այդպիսի իրավիճակ է ծագել, եւ ես եղել եմ Սանկտ Պետերբուրգում, որից հետո ինքս էլ զանգել եմ ՀՔԾ պետին՝ հասկանալու, թե արդյոք նման բան կա, եւ հետաքրքրվել եմ՝ նախնական պայմանավորվածությունների շրջանակո՞ւմ է ամեն ինչ, այսինքն՝ գործը հիմնավո՞ր է, օրինակա՞ն է»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ այս մասին տեղյակ է պահել ԵԱՏՄ երկրների վարչապետներին: «Այսօրվա դրությամբ ես կարող եմ ասել, որ այդպիսի խնդիրներ չեն առաջանում, որովհետեւ եթե այդ խնդիրները ծագել են, մենք ժամանակին նրանց տեղյակ ենք պահել, այսօր ես այդ խնդիրները համարում եմ հարթված»:

Միհրան Հակոբյանը նաեւ հետաքրքրվեց՝ արդյո՞ք հույս կա, որ այս իրադարձություններից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մնալու է ՀՀ-ին՝ մինչեւ վերջնաժամկետը: «Ձայնագրության մեջ ՀՔԾ պետը ոչ կոռեկտ խոսում է մի գեներալի մասին, որին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար են ընտրել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները»,- ընդգծեց պատգամավորը:

Վարչապետը հակադարձեց՝ ինքը ոչ կոռեկտ բան չի տեսել: «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ եթե որեւէ մեկը գաղտնալսի ձեր ամենօրյա աշխատանքային խոսակցությունները, կարող են բազմաթիվ ոչ կոռեկտ բաներ լինել, այդ թվում՝ ձեր խմբակցության պատգամավորների մասին, բայց դա չի նշանակում, որ պետք է որպես քաղաքական իրողություն ընդունենք: Ոչ թե անձն է նշանակվել, այլ ներկայացուցիչն է նշանակվել ՀԱՊԿ քարտուղար, եւ ես ունեմ հիմք մտածելու, որ մենք այդ ժամկետը կպահպանենք»,-պատասխանեց վարչապետը:

Տպել
3821 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց