Մի՞թե ամեն ինչ այդպես փայլուն է․ վրացի փորձագետները հայ-վրացական ու հայ-ռուսական հարաբերությունների մասին

Անցյալ շաբաթ Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ տեղի ունեցած հանդիպումն ու այդ ֆոնին Հայաստանում եղած իրադարձությունները քննարկումների առիթ են նաեւ Վրաստանում, գրում է Alie.ge-ն։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ի հանդիպմանը Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաեւ համագործակցությունը եվրասիական տարածքում, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում:

Ռուսաստանի նախագահը, իր հերթին, նշել է, թե «հայ-ռուսական հարաբերությունները գնալով զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական ու տնտեսական: «Գազպրոմ»-ը Երեւանին գազ է մատակարարում աշխարհում ամենացածր գնով»: «Ալիք մեդիայի» հետ զրույցում վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն ընդգծում է Հայաստանի համար Ռուսաստանի ռազմավարական նշանակությունը․

«Սկսենք նրանից, որ Ռուսաստանը եւ Հայաստանը ռազմավարական գործընկերներ են: Նաեւ այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը կառավարություն է եկել ոչ ուղիղ՝ ընտրական կարգով եւ նա դեռ պետք է շահի Մոսկվայի վստահությունը: Չմոռանանք նաեւ, որ Հայաստանին Ռուսաստանից երկու՝ կյանքի համար կարեւորագույն բան է պետք. էներգետիկան է՝ գազը եւ ինչպես նշեցի, ռազմավարական նշանակությունը»:

Սակայն, Վասաձեն համարում է, որ ամեն բան այդքան էլ լավ չէ։

Հատկանշական է, որ Հայաստանում հետհեղափոխական շրջանում տեղի ունեցած մի քանի խոշոր իրադարձություններին ռուսական կողմը բավական ցավոտ արձագանքեց։ Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտին հետընտրական շրջանում ընդդիմության եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով զոհվեց տասը անձ։ Հեղափոխությունից հետո այս գործի քննությունը նոր թափ ստացավ եւ մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով 2008-ին պաշտպանության փոխնախարարն էր եւ մայրաքաղաքի կայազորի պետը: Այս առիթով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։

Այնուհետեւ մեղադրանք առաջադրվեց նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որին էլ, կարծես պաշտպանության հասավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դեմոնստրատիվ շնորհավորելով նրան՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

Քոչարյանը, ով մշտապես ունեցել է Ռուսաստանի աջակցությունը, վերջին օրերին բավական ակտիվացել է եւ հայտարարել քաղաքականություն վերադարձի մասին։ Այս ամենը Վասաձեին թույլ է տալիս ենթադրել, որ իրականությունը ելույթներին այնքան էլ չի համապատասխանում։

«Փաշինյանը «փայլուն» է անվանել հայ-վրացական հարաբերությունները, նույն կերպ էր անվանել հայ-ռուսական հարաբերությունները: Մի՞թե ամեն ինչ այդպես փայլուն է, թե՞ Փաշինյանին դուր է գալիս այդ բառը»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Հայաստանում էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Երկու երկրների վարչապետների հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել ձեւակերպված հավակնոտ խնդրին՝ առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առեւտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Ինչը ըստ Գելա Վասաձեի՝ «որեւէ բարդություն չի ներկայացնում իրենից, պարզապես վաղուց պետք էր այն ինչ մատչելի է Վրաստանում արտահանել Հայաստան եւ հակառակը»։

Վրաց քաղաքագետ Վաժա Բերիձեն էլ կարծում է, թե Փաշինյանի կառավարության գալը փոխում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը:

«Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ փոխում է Հայաստանի նախկին կառավարությունների վարած, ավանդական արտաքին քաղաքականությունը: Այն, թե ինչ դեր ուներ Ռուսաստանը Հայաստանի համար նախկինում, դա փոխվել է, թեեւ բոլորն էլ պարզ հասկանում են Ռուսաստանի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Ըստ Բերիձեի՝ ռազմավարական գործընկերության վրա հիմնված հարաբերությունները Հայաստանին «օգուտ» չեն բերում եւ հենց դա հասկանալով էլ նոր կառավարությունը փոխում է արտաքին քաղաքականության ուղղությունը՝ դեպի արեւմուտք, դեպի Եվրոպա:

«Բնականաբար, Վրաստանը իր մեծ դերը կունենա Հայաստանի արտաքին քաղաքականության զարգացման գործում, մենք ոչ միայն տնտեսական աճ կունենանք այլ նաեւ միասնական արտաքին քաղաքականություն»,- ասում է քաղաքագետը:

Վրաց քաղաքագետը հույս է հայտնում, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում եւս Վրաստանը կարող է կարեւոր դեր ունենալ՝ հաշվի առնելով, թեկուզ աշխարհագրական դիրքը:

«Մեզ համար ամենակարեւորն է Հարավային Կովկասում խաղաղություն պահպանելը», – նշում է Բերիձեն:

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ռուսաստանի՝ Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր իրականացնելուն, քաղաքագետ Գելա Վասաձեի կարծիքով դա Վրաստանի վրա ազդեցություն չի ունենա եւ, բնականաբար, չի արժանանա բացասական արձագանքի:

Տպել
2540 դիտում

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն