Ես այդ գումարի մասին չէի էլ հիշում. գնդապետը՝ Մարտի 1-ին օլիգարխների կողմից գումար տալու մասին

Նախօրեին, հայտնի գաղտնալսման հրապարակումից հետո հրավիրված հրատապ ասուլիսի ընթացքում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Մարտի 1-ի գործով ուշագրավ բացահայտում արեց: Նա, մասնավորապես հայտարարեց, որ ապացույցներ կան այն մասին, որ փետրվարի 23-ից մինչեւ մարտի 8-ը, նախկին պաշտոնյաները, օլիգարխները, զինծառայողներին գումար են տվել՝ իրենց ունեցվածքը, քաղաքական նկրտումները պաշտպանելու համար: ՀՔԾ պետն ասաց, որ այդ գումարները հանվել են կոնկրետ պաշտոնյաների անձնական հաշիվներից՝ մոտ 180 միլիոն դրամ, իսկ այդ պաշտոնյաների ու օլիգարխների անունները եւս կհրապարակվեն: Սասուն Խաչատրյանը նաեւ ցույց տվեց մի մատյան, որտեղ, իր խոսքերով, հատ-հատ թվարկած են օլիգարխների հաշիվներից հանված գումարները, գումարները ստացած զինվորների անունները՝ ստորագրությամբ։

«Ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, դա նախկին պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է»,- մասնավորապես, հայտարարեց ՀՔԾ պետը: Վերջինիս խոսքով՝ սա արդեն իսկ քրեական գործով հիմնավորվել է: Սասուն Խաչատրյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին փոխանցեց քրգործում եղած բնօրինակ փաստաթղթերի թղթապանակը, որն էլ Վանեցյանը մի քանի վայրկյանով ցուցադրեց լրագրողներին: Երեկ մամուլն արդեն իսկ ներկայացրել է հրապարակված ցանկում հնարավորինս ընթեռնելի անուն-ազգանունները եւ զինվորական կոչումները: Նրանք ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի ստորաբաժանման զինծառայողներն են: Նրանցից մեկն, ըստ այդ «մատյանի»՝ Վասակ Ավետիսյանն է. նա 2008-ին կապիտան էր, հետագայում դարձել է փոխգնդապետ, ապա գնդապետ, նշանակվել Աֆղանստան մեկնած խաղաղապահ առաքելության ղեկավար: Տեղեկացանք, որ նա սույն թվականի մարտի 1-ին ուղարկվել է կադրերի ռեզերվ:

Երեկ մեզ հաջողվեց գտնել Վասակ Ավետիսյանին եւ մի քանի հարց ուղղել նրան:

- Պարոն Ավետիսյան, 2008-ին դուք խաղաղապահ բրիգադում ե՞ք ծառայել:

- Այո:

- 2008-ի փետրվարից մինչեւ մարտի 8-ը ի՞նչ ծառայություն եք իրականացրել, կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել:

- Փետրվարի դեպքերից սկսած, ճիշտն ասած, չեմ հիշում որ օրվանից, եղել ենք զորանոցային վիճակում եւ ինչքան հիշում եմ՝ մարտի 2-ին կամ 3-ին են մեզ առաջադրանք տվել, որպեսզի պահպանենք պետական օբյեկտները: Մենք ընդամենը պահպանել ենք քաղաքապետարաններ, կրկեսներ, ճանապարհն ենք փակել Հաղթանակ կամրջից դեպի էս կողմ, որպեսզի հոսք չլինի՝ մինչեւ ներքին զորքերը գան եւ այլն:

- Այսինքն՝ արտակարգ դրությունից հետո՞ եք պահպանություն իրականացրել:

- Այո, այո, դրանից առաջ խաղաղապահ զորամասից ոչ մի զինծառայող դրսում չի եղել:

- ՀՔԾ պետն ասաց, որ Մարտի 1-ին բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ: Այդ մասով ի՞նչ տեղեկությունների եք տիրապետում:

- Չեմ կարող ես բանակից ինչ-որ տեղեկություն տրամադրել, որովհետեւ ես իրավասու չեմ, չեմ էլ տիրապետում: Ես կարող եմ ասել, որ ես որտեղ ներկա եմ եղել, խաղաղապահ բրիգադի անձնակազմը դուրս է եկել մարտի 2-ին եւ ստանձնել է պետական օբյեկտների պահպանություն:

- Երեկ ՀՔԾ պետը հայտարարեց, որ նախկին պաշտոնյաների, օլիգարխների կողմից գումարներ են տվել՝ իրենց ունեցվածքը պահպանելու համար: Ցուցակում նաեւ ձեր անունը կա նշված: Ո՞վ է ձեզ գումար փոխանցել, ումի՞ց եք ստացել:

- Ճիշտն ասած, ես այդ գումարի մասին չէի էլ հիշում, որ մենք գումար ենք ստացել, բայց ես էլի եմ ասում, երբ որ պահում են զորանոցային վիճակում կամ քեզ ուղարկում են դիրքեր, կամ արտաժամյա ծառայություն ես իրականացնում, դրա համար պետությունը պարտավոր է քեզ վճարելու, եթե ասում են՝ դա օլիգարխներ են վճարել, ես օլիգարխ չեմ տեսել, որ ինչ-որ մի օլիգարխ բերի ինձ տրամադրի: Էդ գումարը զորամասի ֆինանսական ծառայության պետն է գնացել բերել, ես նույնիսկ չէի էլ հիշում, որ գումար եմ ստացել, նայել եմ իմ անունը, ստորագրությունը, նոր հիշել եմ: Արդեն 10 տարի է անցել, չեմ հիշում: Եթե քաղաքապետարանը, կրկեսը ու իր հարակից տարածքը ինչ-որ մի օլիգարխի սեփականությունն է, դա արդեն չգիտեմ՝ ով է էդ հոդվածը տպել:

- Փետրվարի 23-ից սկսած ի՞նչ հրամաններ եք ստացել:

- Ես գումարտակի հրամանատարի տեղակալ եմ եղել, նման հրամանների իրավունք էլ չունեի ծանոթանալու՝ գաղտնիության աստիճանից ելնելով:

- Ո՞ւմ կողմից էին արձակվում հրամանները:

- Իմ հրամանատարը եղել է Սիմոնյան Արթուրը (նրա անունը եւս կա ցուցակում,-Տ.Խ.) թե ինքը ումից է հրաման ստացել, ես դրանից տեղյակ չեմ, մենք ենթարկվել ենք մեր բրիգադի հրամանատարի հրամաններին:

- Այդ հրամանների մեջ կրակելու հրաման չի՞ եղել:

- Ոչ, կրակելու հրաման մեզ չեն տվել:

- Այսինքն՝ 2008-ից առաջ էլ եք հավելավճար ստացե՞լ:

- Նախկինում էլ, երբ քո մշտական տեղակայման վայրից հանում ուղարկում են պոստեր, ինքը գիշերը մնում է, միանշանակ պետք է ստանա հավելավճար, դա օրենքով սահմանված բան է:

- Պարոն Ավետիսյան, այնուամենայնիվ, չե՞ք իմացել, թե ովքեր են տվել այդ գումարները, որտեղից:

- Ես հարցրել եմ մեր զորամասի ֆինանսիստին, ինչքան գիտեմ՝ դա ինքը ստացել է Կենտրոնական բանկից:

- Մատյանում դո՞ւք եք ստորագրել:

- Այո, բայց ես չեմ հիշում՝ դա աշխատավարձի օ՞րն են ստորագրել տվել, աշխատավարձի ժամանա՞կ ենք ստացել, որովհետեւ ես չեմ հիշում, որ հավելավճար ենք ստացել, ինչ-որ մեկը չի ասել, որ սա կապված է նրա հետ, որ դուք մնացել եք զորանոցային վիճակի:

- Ինչո՞ւ եք հենց մատյանում ստորագրել, ոչ թե հաշվապահական թղթի վրա:

- Այն ժամանակ բոլորն էլ գումարը ստանում էին՝ իր անվան դիմաց ստորագրելով:

- Պարոն Ավետիսյան, դուք միշտ ամսվա սկզբում ե՞ք աշխատավարձ ստացել:

- Ոչ, մենք ընդհանրապես ամսվա վերջում ենք ստանում:

- Այդ դեպքում հարց չառաջացա՞վ, թե ինչո՞ւ են ձեզ մարտի 8-ին գումար տալիս:

- Չեմ էլ հիշում, որ ինձ գումար են տվել:

- ՀՔԾ պետն ասաց, որ այդ գումարով զինծառայողներին վարձել են:

- Ինձ ոչ մեկ չի կարող վարձել, ի՛նձ, կոնկրետ ինձ:

- Հիմա ինչո՞ւ եք կադրերի ռեզերվում:

- Ստորաբաժանումը փակվել է, դրա հետ կապված մնացել եմ կադրերի ռեզերվում, շուտով պետք է նշանակում լինի, մի քանի պաշտոն առաջարկել են, չեն համաձայնվել, տեսնեմ՝ ինչ պաշտոն կառաջարկեն, համաձայնությունը կտամ:

- Ո՞ր պաշտոններից եք հրաժարվել:

- Դա թող մնա իմ մեջ:

- Որպես բանակի սպա՝ պատասխանատու զգո՞ւմ եք Մարտի 1-ի համար:

- Ոչ մի հարցում ես մեղավոր չեմ, որպես բանակի սպա ինձ պատասխանատու չեմ զգում մարտի 1-ի ցանկացած գործողության համար, որովհետեւ ես մարտի 1-ի գործողության հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել: Իմ ստորաբաժանումը պահպանել է քաղաքապետարանը, որպեսզի չմտնեն, չգողանան, չթալանեն, դա ընդհանրապես կապ չունի մնացած իրադարձությունների հետ, ես խնդրում եմ՝ դա հանկարծ ուրիշ ձեւ չմեկնաբանեք: Ես հայ ազգի վրա կյանքում զենք չեմ բարձրացնի:

- ՀՔԾ պետն ասաց, որ օլիգարխների թիկնազորին զրահաբաճկոններ են բաժանվել, ձեր հետ այլ անձինք եղե՞լ են օբյեկտների մոտ պահպանություն իրականացնելիս:

- Ես անձամբ չեմ գնացել ծառայություն իրականացրել, ենթականերս են գնացել:

- Ձեզ այս օրերին ՀՔԾ հրավիրե՞լ են:

- Ոչ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14197 դիտում

Լատվիայի նախագահը Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներին

Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Լատվիայում գտնվող օբյեկտի վրա. հարուցվել է քրգործ. տեսանյութ

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումին

Քոչարյանը 1999-ի հոկտեմբերի 26-ին «անգլիական թագուհի» էր, հետո դարձավ Հայաստանի լիիրավ բռնապետ. Ռուբինյան

Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրի երիտասարդների համար

Կիրառվել է 90 կարգապահական տույժ․ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026-ի արդյունքները

24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին

Ծանրամարտի աշխարհի առաջնություն. մրցահարթակ դուրս կգան Էմմա Պողոսյանն ու Վալերիկ Մովսիսյանը

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ

Աննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած Միջազգային քրեական դատարանի նախագահին

Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին

FRONTEX-ի հետ պայմանավորվածությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ արձագանքել սահմանային խնդիրներին

Ավելի քան 53 մլն դրամ՝ Կիրանցի խոնարհված և որպես պահեստ ծառայող եկեղեցու վերականգնման համար. այն պատրաստ է

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարոյական չէ պատերազմի զոհերի թիվը ավելի քան 2000-ով ավելացնելը և դա քաղաքական շահարկման առարկա սարքելը

Մահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները

Սահմանների բացման հարցում կալուգացին վերջապես անկեղծացավ․ պլանների մեջ չի մտնում Հայաստանի զարգացումը

Անդրադարձ է արվել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը

Վեդիում մանկապղծության համար մեղադրվող 2 տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցեր են քննարկվել

Բուսաբանական այգու մոտ ազգությամբ ռուս կնոջ դի է հայտնաբերվել կախված վիճակում

Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր

Աննա Ամրոյանը՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Վայնասուն են բարձրացնում, թե սա Փաշինյանի համար է արվում. իրականում դարակազմիկ իրադարձություն է. տեսանյութ

ՀՀ և Լեհաստանի պաշտպանության նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարություններով

Առաջ ԱԱԾ մի քանի աշխատող էր ՀՀ-ում հսկում ադրբեջանցի փորձագետներին, հիմա ազատ են, վախերը նվազում են. տեսանյութ

Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարարը համագործակցության հարցեր են քննարկել

Ովքեր ունեն Էլեկտրոնային եղանակով քվեարկության իրավունք․ երբ կմեկնարկի այն

ԱՄԷ ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացվել ԲՏԱ ոլորտում ՀՀ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը

Մարգարիտա Սիմոնյանի ողբը Ռուսաստանի ողբն է. ցավացրել ենք, դրա համար վայնասուն է. Արշակյան. տեսանյութ

Առաջիկայում Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ կբացվի

Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի տնօրենին

Պատգամավորի երկու թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի առանձնազրույցը

Երևանում շղթայական ավտովթարի պատճառ դարձած 19-ամյա տղային կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Իվանա Ժիվկովիչը ողջունել է ԿԸՀ հանձնառությունը՝ կազմակերպելու արդար, թափանցիկ և հաշվետվողական ընտրություններ

Փաշինյանը հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8-ի և 9-ի քարոզարշավի ժամանակացույցը

Լեհաստանում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողություն․ տեսանյութ