Տարեվերջին 113 միկրոավտոբուս շահագործումից պետք է դուրս գա

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած բոլոր ուժերի ծրագրերում առաջնային խնդիրը տրանսպորտի հարցի կարգավորումն էր: Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտարարեց, թե այսօրվա վիճակը չի կարող կարգավորվել: 

Մեր հարցին՝ այս պահին ակնառու տրանսպորտային խնդիրները կարգավորելու ի՞նչ իրատեսական տարբերակներ կան, Եղիազարյանը պատասխանեց.

«Այսօրվա վիճակը չի կարող կարգավորվել, որովհետեւ համատարած բոլոր գործող ընկերություններն աշխատում են վնասով: Մենք ունենք փակված ավտոբուսային երթուղիներ, փակված միկրոավտոբուսային երթուղիներ, միասին 27-28 երթուղի է արդեն փակվել: Համաքաղաքացիներից 50-ից 60 հազար մարդ այսօր երթեւեկում են երկու տրանսպորտ փոխելով` այսինքն՝ վճարելով 200 դրամ: Տարեվերջին 113 միկրոավտոբուս շահագործումից դուրս պետք է գա, քանի որ արդեն հնացել են: 113 միկրոավտոբուսը, երբ դուրս գան շահագործումից՝ տեսեք, թե քանի մարդ է մնալու առանց սպասարկման: Ամեն մեկը մոտ 200 մարդ է օրական սպասարկում: Այս վիճակով մենք գնում ենք նոր երթուղային ցանցի ստեղծման եւ նոր տրանսպորտային համակարգի ներդրման»: 

Իրատեսակա՞ն է, որ Երեւանն առաջիկայում կարող է աշխարհի զարգացած երկրների պես որակյալ տրանսպորտ ունենալ: Մեր այս հարցին փոխադրողների միության նախագահը պատասխանեց. «Խնդիրը կարգավորելը բարդ է: Աշխատանքային խումբ է ստեղծվել հին քաղաքապետի ժամանակ, նոր տրանսպորտային ցանց ստեղծելու համար հրավիրված մասնագետներ կան: Աշխատանքային խումբն արդեն 2 տարի է՝ զբաղվում է այդ հարցով եւ շատ քիչ բան է մնացել անելու: Մենք մեր աշխատանքի հիմքում դրել էինք երկու բան, պետք է սպասարկումը կատարել 100 դրամով, նոր երթուղային ցանցով, նոր մեծ շարժական ցանցով եւ այն պետք է նպաստի մետրոպոլիտենի եւ տրոլեյբուսների աշխատանքի լավացմանը»:

Հիշեցնենք, թեկնածուների ծրագրերում ներառված էր նաեւ մետրոյի մեկ կայարանի կառուցումը: Մեր հարցին՝ հնարավո՞ր է զարգացնել մետրոն, Փոխադրողների միության նախագահը պատասխանեց.

«Դա շատ թանկ հաճույք է: Ասենք, ներդրման համար դիմում են Եվրասիական բանկին, պետք է տանեն փաստաթղթերը ներկայացնեն եւ ասեն, որ մեկ կայարանի ինքնարժեքն աստղաբաշխական թիվ է կազմում, հետո կհետաքրքրվեն, թե որքա՞ն ժամանակում հետ կգան ներդրված գումարները եւ կստացվի Քրիստոսի երկրորդ գալուստից հետո»:

Տպել
3140 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները