Երևան
12 °C
ՀՀԿ-ն ԱԺ-ում գաղտնի քննիչ հանձնաժողով է ստեղծել՝ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային զրույցը գաղտնալսելու հետ կապված: Սեպտեմբերի 13-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է իրեն՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Այս հանձնաժողովի ստեղծման շուրջ թեժ քննարկում տեղի ունեցավ, իսկ իրավիճակն ավելի սրվեց, երբ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը անակնկալ կերպով հայտարարեց, որ այդ քննիչ հանձնաժողովն արդեն իսկ ստեղծված է իրավունքի ուժով եւ արտահերթ նիստով հաստատվելու է միայն անդամների կազմը:
Քննիչ հանձնաժողովի նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Կոստանյանը որպես հիմնավորում նշեց, որ նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է երկու հանգամանքով: «Հրապարակվեց մի ձայնագրություն, որտեղ քաղաքական եւ իրավական բնույթի հարցեր են քննարկվում: Մենք, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, պետք է քննենք ու հասկանանք հիմքերը»,- ասաց Կոստանյանը եւ մտահոգություն հայտնեց, որ վտանգված է յուրաքանչյուրի հեռախոսային խոսակցության գաղտնիության երաշխիքը:
Այնուհետ Կոստանյանը նշեց, որ այս հանձնաժողովի նպատակն է նաեւ, որ պարզի՝ արդյո՞ք Հայաստանում կա հնարավորություն՝ յուրաքանչյուր մարդու արդար դատաքննության պատշաճ ապահովման հիմք:
ԵԼՔ խմբակցությունից Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասով սահմանափակումներ ունի, այն է՝ չի կարող քննիչ հանձնաժողով ստեղծվել, եթե քրեական գործ է ընթանում: «Ես զարմացած եմ, որ այդ սահմանափակումները վրիպել է ձեր աչքից եւ այդքան պատգամավորներով ցանկանում եք քննիչ հանձնաժողով ստեղծել: Կա մամուլի հաղորդագրություն, որ այդ ձայնագրության հետ կապված քրեական գործ կա հարուցված»:
Կոստանյանը հակադարձեց Մարուքյանին՝ նշելով, որ քննիչ հանձնաժողովը չի քննելու հարուցված գործերի առարկաները, այլ նպատակն այն է, թե ՀՀ քաղաքացին երաշխավորվա՞ծ է, որ իր զանգերը չեն գաղտնալսվում: Մարուքյանը շարունակեց պնդել, որ այլ գաղտնալսման դեպք չկա, որը հայտնի է բոլորին կամ մեկ դեպք, որի մասով դատախազությունը գործ է հարուցել, իսկ Քննչական կոմիտեն արդեն վարույթ է ընդունել: Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ չկա գործ հարուցված արդարադատությանը խոչընդոտելու մասով:
ԵԼՔ-ից Ալեն Սիմոնյանը, Մարուքյանի հարցին՝ Կոստանյանի տված պատասխանը որակեց երկուսի, իսկ հետո առաջ տարավ այն թեզը, որ կա քրեական գործ եւ նախաքննության փուլում գտնվող հարցերն ԱԺ կանոնակարգի համաձայն չեն կարող դառնալ քննության առարկա: «Ժողովուրդ, ասում եք լավ իրավաբաններ եք, բայց օրենք եք ուզում խախտել: Մի հատ սա նայեիք»:
Պատգամավորներից Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ հանձնաժողովը չի կարող քննել որեւէ պաշտոնյայի, քանի որ հնչեցված ցանկացած հարցի պատասխան համարվելու է նախաքննական գաղտնիք: «Մենք դեմ չենք ճշմարտության բացահայտմանը, մենք դեմ ենք ԱԺ կանոնակարգի խախտմանը: Կանոնակարգը հստակ ասում է՝ քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող դառնալ նախնական քննության կամ դատավարական փուլում գտնվող գործերը»:
Արմեն Աշոտյանն էլ հայտարարեց, որ դատախազության կողմից գաղտնալսված ձայնագրությունների վերաբերյալ գործ հարուցվել է միայն այն պատճառով, որ խոչընդոտվի ԱԺ-ի սահմանադրական իրավունքը: «Ինչից եք վախենում, որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը գործ եք հարուցում: Հերիք չէ՞ այդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին: Խորհրդարանն ունի լիազորություններ եւ դրանցից վախենալ պետք չէ: Խորհրդարանի իրավաբանները գտել են ձեւը, թե ինչպես են շրջանցելու ձեր կողմից դրված այդ արգելքը, եւ այդ ձեւը բովանդակությանը չի խանգարելու»,- ասաց Աշոտյանը եւ նշեց, որ հարկ եղած դեպքում պետք է հարցաքննվեն բոլորը՝ Նիկոլ Փաշինյանից մինչեւ Յուրի Խաչատուրով:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւս հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվում է անօրինական, քանի որ հարուցված քրեական գործեր կան: Արփինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ քննիչ հանձնաժողովն արդեն ստեղծված է, իսկ ստորագրությունների հավաքագրման ժամանակ էլ քրեական գործը հարուցված չի եղել: ԱԺ փոխնախագահն առաջարկեց ստեղծել քննիչ հանձնաժողով՝ Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ՝ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով:
«Քննության առարկա ենք դարձնում երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը, իսկ առիթը դարձել է երկուսի խոսակցությունը, բայց երկուսի խոսակցության մեջ դերակատարներ են չորսը: Առնվազն երկուսի մասով հարուցված չէ քրեական գործ, ինչպես նաեւ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասով չկա քրգործ»,- ասաց Հովհաննիսյանը եւ հայտարարեց, որ այս երկու մասով կարող է քննիչ հանձնաժողով ստեղծվել:
Խմբակցությունների ելույթների ժամին ԵԼՔ-ի անունից խոսեց Մարուքյանը եւ հայտարարեց, որ Արմեն Աշոտյանի այն դիտարկումը, թե դատախազությունը գործ է հարուցել Քննիչ հանձնաժողովին խոչընդոտելու համար, իրականությանը չի համապատասխանում: «Այն հանձնաժողովը, որը ստեղծել ենք՝ վտանգված է դառնալ պարապ հանձնաժողով, որովհետեւ այն հարցերը, որոնք բերելու եք քննարկելու, պարզվելու է, որ կապված է նախաքննության հետ: Չեմ բացառում, որ հանձնաժողովը մարդիկ հրավիրի՝ հարցաքննելու համար, բայց այդ մարդիկ չգան, որովհետեւ նախաքննությամբ են անցնում»:
ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ Մարուքյանի նշած «պարապ հանձնաժողով» եզրույթը իշխանության առաջիկա գնահատականը չի լինելու: Նա եւս մեկ անգամ նշեց, որ հանձնաժողովը չի քննարկելու քրգործով անցնող դրվագները, այլ միայն արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասով է լինելու, քանի որ դատախազությունն այս մասով գործ չի հարուցել: «Չկա մի գործ, որտեղ դատավորին պետք է հարցնել՝ ԱԱԾ պետը, վարչապետը քեզ զանգե՞լ են: Գուցե Քննիչ հանձնաժողովին էլ նա գա դա ասի: Դատավորը ո՞ր գործով է անցնում, ոչ մի»:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովի կազմը հաստատվեց 47 կողմ եւ 14 դեմ քվեներով: ՀՀԿ-ին այս հարցում սատարեց նաեւ Դաշնակցությունը, իսկ ԲՀԿ-ն եւ ԵԼՔ-ը դեմ եղան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱպրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Մշակութային ճամփորդներն այսօր բացահայտեցին օպերայի և բալետի հետաքրքիր աշխարհը
ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ
Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի
«Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են մարզիկներ 14 երկրից
Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց
Այս տոնական օրը թող ամրացնի մեր միասնականությունը և պատասխանատվության զգացումը՝ ապագայի հանդեպ. նախագահ
Գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող, թայֆայական կառավարում. Հովհաննիսյանը մանրամասնում է
Շուրջ 1300 ծառ, ավելի քան 200 մշտադալար թուփ. Նոր Նորքում ծառատունկին նաև Ավինյանն է դուստրերի հետ մասնակցել
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Թեհրանը բանակցություններ կվարի Վաշինգտոնի հետ այնքան ժամանակ, քանի կարծում է, որ դրանք կառուցողական են
Զատկի հրադադար հաստատելու հրաման է տրվել. Պուտինը հույս ունի, որ Ուկրաինան կհետևի իր օրինակին
Արթուր Դավթյանը նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթը
Թալինում լսեցինք, թե ինչու է կրթվելը նորաձև, և ինչպես այն կարող է փոխել կյանքեր և մի ողջ պետություն. Հակոբյան
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը
Միքայել Աջապահյանը ճրագալույցի օրով հաճույքով հիշեց Ստալինի ժամանակների գնդակահարությունը. Հարությունյան
Ծաղկահովիտ գյուղում կուտակած անասնակեր է այրվել
Մի կոմունիզմի ջատագով տերտեր քաղաքական խրատներ է տալիս և ստալինյան գնդակահարություններով սպառնում. Թորոսյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր. տեսանյութ
Պետության տնտեսական զարկերակը գործարարն է, նա առանցքային դերակատարություն ունի երկրի զարգացման գործում. ՊԵԿ
Հարկեր վճարելը պետությունը կայացնելու կարևորագույն ուղիներից մեկն է. Էմիլ Օրդուխանյան
Միխայիլ Բոյարսկին ելույթի ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից ընկել է. արտիստը հիվանդանոցում է
Իմ գործընկեր Մարտունը ներկա չէր իր իսկ սրտի քաղաքապետի երդմնակալությանը, մի բան եղած չլինի՞. Պալյան
Վոլոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնել է Փարաքարի համայնքապետի պաշտոնը
Երևանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքի զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով
Ինձ համար շատ կարևոր է, որ Օպերային թատրոնը խոշոր հարկատուների ցուցակում է. Կարեն Դուրգարյան. տեսանյութ
Դիլիջանի անտառներում ոտքը կոտրած և մոլորված օտարերկրացին հայտնաբերվել է
Քո վճարած հարկը կյանք է փրկում, անզավակ մի ընտանիքի կյանք է տալիս. Անահիտ Ավանեսյան
Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետ
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատանքով և վճարած հարկերով նպաստում է պետության զարգացմանը. տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրև և ամպրոպ կլինի
Դատախազների ֆուտբոլի թիմը իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակչում է
Ակումբում տեղի ունեցած վիճաբանությունը շարունակվել է շենքի հետնամասում. 23-ամյա երիտասարդ է դանակահարվել
Հարկ վճարելը քաղաքացիական հասունության նշան է, պետություն-թատրոն համագործակցությունն էլ ակտիվ է․ Մկրտչյան
Եվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին Հայաստանը 3 մասնակից ունի. ովքեր կպայքարեն
Արաղչին մեկնել է Հռոմ՝ մասնակցելու միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական պարապմունքին. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT