ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱՊՀ երկրների փոխվարչապետների հետ այցելել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքում գտնվող «Հայաստան» տաղավար:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի, եւ ՌԴ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցչի ուղեկցությամբ ԱՊՀ երկրների փոխվարչապետները շրջայց են կատարել «Հայաստան» տաղավարում, ծանոթացել հայկական արտադրության եւ Հայաստանի մասին պատմող ցուցանմուշներին:

Փոխվարչապետներին ներկայացվել է, որ 2004 թվականից ցուցասրահ-համալիրի տարածքում գործող Հայաստանի առեւտրացուցահանդեսային կենտրոնում անցկացվում են թեմատիկ միջոցառումներ՝ կապված նշանակալի իրադարձությունների, հայկական տոների հետ:

Ըստ պատասխանատուների՝ այս տաղավարում պարբերաբար անցկացվում են միջոցառումներ, որոնց շրջանակում ներկայացվում է Հայաստանի տնտեսությունը, մշակույթը, պատմությունը:

Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցելու է ԱՊՀ տնտեսական խորհրդի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերին:

Տպել
500 դիտում

Ստեփանավանի 2 բնակչի մեղադրանքներ են առաջադրվել՝ բնակարաններից գողություններ կատարելու համար

Ձյուդոյի ՀՀ առաջնության որակը լավացել է, խոստումնալից մարզիկներից 1-ը գուցե պատժվի. մարզիչ

Մեկնարկել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը

Անակնկալ ստուգումներ Երեւանի մանկապարտեզներում. հայտնաբերվել են խախտումներ, կլինեն հետեւանքներ (լուսանկարներ)

Վաղվա առաջնորդ կդառնան աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը գիտակցողները. նախագահ

Դատարանը որոշեց բեկանել Քոչարյանի վերաբերյալ բողոքը, ուղարկել նոր քննության. Քոչարյանը հրապարակմանը ներկա չէր

Արդեն 25 անձ արյուն է հանձնել վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի համար

Դպրոցները կառավարվելու են նոր համակարգով. ԿԳՆ-ում քննարկումներ են

«Իմ քայլը» դաշինքը կարգախոս չունի. ՔՊ խոսնակ

Խուսափել են հարկեր վճարելուց. քրգործերն են հարուցվել «Արփի գազ» եւ «Գլաձոր Մ.Գ.Հ.» ընկերությունների նկատմամբ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունն ավարտվեց

Ցանկացած իրավիճակում մեր թիմը մնացել է ամուր. «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալը պաշտոն է ստացել ՖԻԴԵ-ում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա

Սերժ Սարգսյանի Վաչոն կալանավորվեց

Սերժ Սարգսյանի Վաչոն կրկին կկալանավորվի. դատախազի բողոքը բավարարվել է

Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

Միլիոնավոր դրամների հափշտակություններ. բացահայտվել եւ կանխվել են կոռուպցիոն հանցագործություններ. ԱԱԾ

Այս պահին քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ներկայացված բողոքը. Քոչարյանը դատարանում է

ՀՀ ֆուտբոլի հավաքականի համար ավարտվում է Ազգերի լիգան.... առա՞նց Եվրոյի 2020 ուղեգրի