Նիստ. դատավորը՝ կոալիցիայի դաշնակից

15/09/2018 schedule15:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 15-ի համարում

ՀՀ դատավորների, առավելեւս վճռաբեկ դատարանի դատավորների մասին կարծիք կազմելու հարցում հիմնական գործոնը նրանց կայացրած վճիռներն են: Սակայն առավել հետաքրքիր է դատավորի վարքագիծը դատարանից դուրս, ինչպես է նա այդ դեպքում վերաբերվում օրենքին եւ օրինականությանը: Այս տեսանկյունից ուշագրավ էր ԿԸՀ երեկվա նիստը: Ինչպես հայտնի է, այս հանձնաժողն ունի նաեւ վճռաբեկ դատարանի դատավոր-անդամ` Էռնա Հայիրյան: ԿԸՀ-ի այս եւ անցած մի քանի նիստերի փորձը ցույց է տալիս, որ վճռաբեկ դատարանի դատավորի եւ, ասենք, կոալիցիայի անդամ կուսակցությունների նշանակած անդամների միջեւ ոչ մի տարբերություն չկա, նրանք բոլոր հարցերի վերաբերյալ միեւնույն դիրքորոշումն ունեն:

Իսկ ԿԸՀ նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` հանձնաժողովում «Արդարություն» դաշինքը ներկայացնող Ֆելիքս Խաչատրյանը կրկին անգամ իր գործըներներին փորձում էր համոզել դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագիծ ներկայացնի ԱԺ: ԸՕ-ում առաջարկվող փոփոխություններին մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք, դրանք հիմնականում վերաբերվում են օրենքում առկա իմաստային հակասություններին եւ խմբագրական սխալները ուղղելուն, որպեսզի հետագայում այդ ամենն օրենքի կամայական մեկնաբանման տեղիք չտա:

Ակնհայտ էր, որ ԿԸՀ-ի իշխանական թեւը պետք է կրկին մերժեր Ֆ. Խաչատրյանի առաջարկը, ուստի ամենակարեւորն այն էր, թե ինչպես այդ կանի: Ֆ.Խաչատրյանի կողմից ԸՕ-ում հայտնաբերած սխալները չէին կարող հերքել: Ուստի, ընթացան նախորդ նիստին կիրառված տարբերակով` Ֆ.Խաչատրյանն առաջարկեց հաստատել օրակարգը եւ անցնել հարցի քննարկմանը, իսկ ԿԸՀ նախագահի տեղակալ Աբրամ Բախչագուլյանն առաջարկեց չհաստատել օրակարգը: Ա.Բախչագուլյանի պատճառաբանությունն այսպիսինն էր` Ընտրական օրենսգիրքը փորձարկում չի անցել, նախ պետք է այն փորձարկել, այսինքն՝ դրանց կիրառմամբ որեւէ ընտրություն անցկացնել, հետո, եթե նման անհրաժեշտություն առաջանա, խոսել փոփոխությունների մասին: Այս փորձարկել-չփորձարկելու տարբերակը կարծես Ֆ.Խաչատրյանի համբերությունը սպառեց, եւ նա զայրացած նկատեց. «Դուք էլ փորձարկում չէիք անցել, օրենք չգիտեիք, բայց ձեզ ընտրեցին հանձնաժողովի նախագահի տեղակալ»,- դիմելով Բախչագուլյանին՝ ասաց նա:

Ինչեւէ, օրակարգի հաստատմանը կողմ քվեարկեցին միայն Ֆ.Խաչատրյանը եւ «Ազգային միաբանությունը» ներկայացնող Զավեն Պլուզյանը, իսկ ԿԸՀ չորս անդամներ` նախագահությունը եւ Էռնա Հայիրյանը, դեմ էին օրակարգին, ուստի նիստն այդքանով ավարտվեց: Երբ Է.Հայիրյանից փորձեցինք պարզել, թե ինքն ինչու էր դեմ օրակարգին, նա ասաց, որ հիմնավորումները մենք արդեն լսել ենք: Իսկ երբ նրանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ինքը եւս կողմնակից է, որ ԸՕ-ն թերություններով փորձարկեն, նա կարծես ուշքի գալով ասաց. «Ես նման բան չեմ ասել»` մոռանալով, որ նիստում հնչած միակ հիմնավորումը «փորձարկելու» վերաբերյալ լոլոն էր: Է.Հայիրյանն այլեւս չցանկացավ մեր հարցերին պատասխանել` ասելով, որ ինքը շատ է շտապում:

Իհարկե, դա չխանգարեց, որ նա մոտ 20 րոպե ԿԸՀ բակում իր ծառայողական մեքենային սպասի: Ի դեպ, ԿԸՀ նիստերի ընթացքին հետեւելով տպավորություն ստացանք, որ մասնավորապես տկն Հայիրյանի ողջ ուշադրությունը կենտրոնացած էր մեկ բանի վրա` ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի ձեռքին, որպեսզի կարողանա նրա հետ զուգահեռ քվեարկել:

Վահագն Հովակիմյան

Տպել
1992 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց