Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Լուսանկարում ՝ քաղաքապետի թեկնածուներն են 

Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժերից ամենահարուստը «Դաշնակցություն» կուսակցությունն է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկանում է քաղաքական ուժերի հայտարարագրերց, որոնք հրապարակված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Սեպտեմբերի 11-ին ԿԸՀ ներկայացրած տվյալների համաձայն՝ ՀՅԴ-ի դրամական միջոցներին, շենք-շինություններին եւ հողատարածքներին չափ ու սահման չկա: ՀՅԴ-ն անշարժ գույք ունի հանրապետության գրեթե բոլոր մարզերում: Սրան զուգահեռ էլ կան կուսակցություններ, որոնք, մեղմ ասած, աղքատ են: Ստորեւ ներկայացնում ենք ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ունեցվածքը:

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դրամական միջոցները կազմում են մոտ 20 միլիոն դրամ: Ի դեպ, այս տվյալը ԿԸՀ-ին սխալ է ներկայացվել: Հայտարարագրում նշված է, որ ԲՀԿ-ն ունի 20 հազար դրամ, սակայն, ինչպես երեկ մեզ պարզաբանեց Նաիրա Զոհրաբյանի շտաբի պետ Սերգեյ Բագրատյանը, տվյալն իրենք են ԿԸՀ-ն սխալ ներկայացրել: Կուսակցությունը եկամուտներ է ստացել ֆինանսների նախարարությունից` 3 մլն 2 հարյուր հազար դրամ եւ այլ նվիրատվություն՝ 2 մլն 4 հարյուր հազար դրամ: Զարմանալի է, բայց ԲՀԿ-ն չունի անշարժ գույք: Ընդհանրապես տարօրինակ է, որ ԲՀԿ-ի նման քաղաքական ուժը տիրապետում է նման չնչին ֆինանսական միջոցների: ԲՀԿ-ի նախընտրական քարոզարշավի ծավալներից եւս նկատվում է, որ բավականին լուրջ գումարներ են ծախսվում: Կուսակցության գտնվելու վայրը հայտարարագրում նշված է Հանրապետության 47 հասցեն, սակայն այս գրասենյակը եւս բացակայում է հայտարարագրից:

«Դաշնակցություն» կուսակցությունը Երեւան քաղաքում եւ Հայաստանի մարզերում ունի 34 շենք-շինություն, որոնց միանձնյա սեփականատեր է համարվում: ՀՅԴ-ն Հայաստանի մարզերում ունի 12 հողամաս` ընդհանուր 0.46097 հեկտար մակերեսով, որ համարժեք է 4600 քմ-ի: Դաշնակցության դրամական միջոցները կազմում են 8 մլն դրամ, բացի այդ այս քաղաքական ուժը մոտ 31 մլն դրամի եկամուտ ստացել է անդամավճարներից, 8 մլն դրամ՝ ֆինանսների նախարարությունից եւ 840 հազար դրամ էլ վարձակալությամբ տրված տարածքից: Կուսակցությունը տեղակայված է Հանրապետության 30 հասցեում:

«Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամական միջոցները կազմում են 630 հազար դրամ: Կուսակցությունը ֆինանսների նախարարությունից ստացել է 3,5 մլն դրամ, իսկ անդամավճարներն ու նվիրատվությունները կազմում են 1,8 մլն դրամ: ՔՊ-ն որպես անշարժ գույք հայտարարագրել է միայն Երեւանում՝ Եզնիկ Կողբացու 2ա հասցեում գտնվող վարձակալված գրասենյակը, սակայն վերջին շրջանում մի քանի գրասենյակներ եւս բացվել է կուսակցության կողմից: Սոցիալական ծանր վիճակում է գտնվում այս դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցությունը: Այս ուժի դրամական միջոցները կազմում են ընդամենը 10 հազար 200 դրամ: «Առաքելությունը» նաեւ 30 հազար դրամի նվիրատվություն է ստացել: Կուսակցությունն, ըստ հայտարարագրի, չունի շարժական ու անշարժ գույք: Որպես կուսակցության գտնվելու վայր նշված է Նորքի 1-ին նրբանցքի 30/2 բնակելի տունը:

«Լույս» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը եւս, ըստ հայտարարագրի, ճգնաժամի մեջ է: Կուսակցության ունեցածը միայն ֆինանսների նախարարության կողմից տրված մոտ 3 մլն դրամն է: Կուսակցության գտնվելու վայրը Տերյան 68/3 հասցեն է: Նույն դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ունի մեկ գրասենյակ, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում: Այս քաղաքական ուժի դրամական միջոցներն են՝ 1 մլն դրամ, 4 մլն դրամ՝ նվիրատվություն եւ մոտ 3 մլն դրամ, որը տրամադրվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

«Երեւանի հանրություն» դաշինքի մաս կազմող «Գալա», «Հայաստանի կանաչների» կուսակցությունները, «Երեւանցիներ» դաշինքի մաս կազմող «Հայոց հայրենքը» եւ ՀՀՇ-ն, ինչպես նաեւ «Ժողովրդական ուղի», Ռեֆորիստների կուսակցությունները չունեն ֆինանսական միջոցներ եւ գույք: «Երկիր Ծիրանի» կուսակցությունն էլ հայտարարագրել է 13 հազար 955 դրամ, «Հայք»-ը՝ 5 հազար դրամ: «Ժառանգություն» կուսակցության դրամական միջոցները կազմում են 27 հազար դրամ, ինչպես նաեւ նվիրատվություններից գոյացած 1 մլն 3 հարյուր հազար դրամ:

«Օրինաց երկիր» կուսկացությունն Աբովյան փողոցում ունի երկհարկանի շինություն, ինչպես նաեւ «Օպել վեկտրա» եւ «ՎԱԶ» 2107 մակնիշի մեքենաներ: Դրամական միջոցները կազմում են 258 հազար դրամ, իսկ նվիրատվությունից գոյացած եկամուտը՝ 2,5 մլն դրամ:

Ի դեպ, «Հայկական Ժամանակ»-ը մի քանի օր առաջ անդրադարձել էր նաեւ քաղաքապետի թեկնածուների ունեցվածքին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7432 դիտում

Ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներն անակնկալ են մատուցել մանկատներից մեկի փոքրիկներին

Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն

ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

Տաթևի վանքի մոտակայքում մեքենան բախվել է ժայռին. կա 5 տուժած

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին ուսուցողական արշավ էր կազմակերպել. լուսանկարներ

Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. տեսանյութ

Գնացի դիրեկտորի մոտ, ասի՝ ո՞ր գործն է ամենադժվարը. ինչպես Արմավիրից Գյումրի հարս եկած Ջուլիետան դարձավ գրաշար

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրիի և Մեծամորի մի շարք հատվածներում

Վարչապետի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին տեղեկությունը կեղծ է, տարածող կայքը՝ անհայտ. fip

Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ի ուղերձը

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր

Բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած

Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Ավինյան

Երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է. Նարեկ Մկրտչյան

Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները. Ավանեսյան

Պուտինը երկաթուղում տեղի ունեցած պատահարների մասին ողջ գիշեր ԱԴԾ-ից և ԱԻՆ-ից հաղորդումներ է ստացել

Մեծ Բրիտանիան մտադիր է ԱՄՆ-ից միջուկային զենքով կործանիչներ գնել

ՌԴ-ն հայտնել է՝ պայթեցվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկաթուղային կամուրջները. կան զոհեր և տուժածներ

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում են կարճատև անձրևներ, առանձին վայրերում՝ հորդառատ

Արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ. Սիմոնյանը՝ Փաշինյանին

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Բախվել են բեռնատար «Գազելն» ու «Օպել»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Հենց ինքնաթիռի ձայն եմ լսում, գիտեմ, որ իմ պապան է. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ուրախ եմ, որ մեր քաղաքում նման սպորտային կենտրոններ կան. դրանք փոխում են պատանիների առօրյան. Դանիելյան

160 երկիր և համաշխարհային նմուշներ. Արշակյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Մեզ խաղաղ ամառ և բարի վայելում. Գագիկ Սուրենյան

ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել է «Ինտեր»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Միացյալ Նահանգներ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով. դեսպանատունը զգուշացնում է

Զորամասերից մեկում շահագործման է հանձնվել ևս մեկ նոր զինվորական ճաշարան. տեսանյութ

Հանուն ապահով, երջանիկ մանկության. Փրկարար ծառայությունը դիմել է երեխաներին

Սա չուլանապետերի ու նրանց սիրելի Սերժիկ-Ռոբիկի կառավարման դեմքն է. Չախոյան

Պարզվում է՝ Հոկտեմբերի 27-ը, մարդկանց սպանելը պոռթկում էր. ինչքա՞ն կարելի է սպառնալ. Սիմոնյանը՝ Մարգարյանին

Ոչ այնքան հարգելի եպիսկոպոսներ և ավելի բարձր, ցավով պիտի տեղեկացնեմ, որ ամեն ինչ որոշված է. Ալեքսանյան

550 վանաձորցի մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման 35-րդ հանդիպմանը. լուսանկարներ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ