ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

19/09/2018 schedule21:39

ՀՀ ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 10-ից 16-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվել է Միջազգային սեյսմոլոգիական 13-րդ ամենամյա դպրոցը, որի աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը (թիմի ավագ) եւ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի գլխավոր մասնագետ Աննա Բայրամյանը: Գիտական նստաշրջանի նիստերին հաջողությամբ ներկայացվել են հետեւյալ զեկուցումները.

- «Սեյսմիկ պաշպանությունը՝ որպես ազգային անվտանգության կարեւոր բաղադրիչ», զեկուցող Հրաչյա Պետրոսյան; 
- «Արարատյան սեյսմիկ փորձադաշտում տեկտոնամագնիսական անոմալիաների ուսումնասիրությունների արդյունքները», զեկուցող Աննա Բայրամյան:

Հայ մասնագետները մասնակցել են հարց ու պատասխաններին, քննարկումներին, բանավեճերին, ամրապնդել արդեն եղած կապերը ու ստեղծել նորերը՝ համագործակցությունը զարգացնելու եւ ընդլայնելու նպատակով: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության երկու ներկայացուցիչները՝ Հ.Պետրոսյանը եւ Ա.Բայրամյանը կազմել են «Արարատ» թիմը եւ մասնակցել ավանդական «Գեովիկտորինա» մասնագիտական մրցույթին: Վերջինիս մասնակցել է 8 թիմ, որոնք կազմված էին ԱՊՀ երկրների առաջատար սեյսմոլոգիական կառույցների լավագույն գիտնականներից: Մրցույթն անցել է 3 փուլով եւ տեւել անընդմեջ մոտ 3 ժամ: Համառ պայքարում Հայաստանը ներկայացնող միակ թիմը` «Արարատը» ճանաչվել է մրցույթի հաղթող:

Տպել
455 դիտում

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

Վանաձորցի տղամարդը սեփական տանը տարբեր ապրանքանիշի հարյուրավոր օղիներ է կեղծել, վաճառել (տեսանյութ)

Գեղհովիտ գյուղի գերեզմանատան վեճն ավարտվել է դանակահարությամբ, հարվածել են տուժողի պարանոցին

Վերջին տարիներին ՏՏ-ն և ինժեներական ոլորտը աճի մեծ թափ են հավաքել. Հակոբ Արշակյան

Նախագահը չի ստորագրի ԱԺ աղմկահարույց օրենքը, կդիմի Սահմանադրական դատարան՝ պարզաբանելու համար

Հակառակորդի կրակոցից Արցախում 19-ամյա զինվոր է վիրավորվել, վիճակը գնահատվում է բավարար

Աջ ղեկով մեքենաների հայ վարորդներին Վրաստանի ՄԻՊ-ը պատրաստ է իրավական աջակցություն ցուցաբերել

Դպրոցականներն օտար լեզուներն ավելի լավ են սովորում, քան հայերենը. ԳԹԿ գնահատման արդյունքները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

«Շենգավիթ» ԲԿ տնօրինությունը պարզաբանումներ է ներկայացրել նորածնի մահվան վերաբերյալ

Լոռու մարզի դատախազը արձանագրված կոռուպցիոն չարաշահումների հարցով դիմել է մարզպետին

Ինչո՞ւ է Վարդան Սարգսյանը հարցնում՝ որ հնդիկ դերասանին հայերը կուզենային տեսնել ՀՀ-ում

Սիրիահայերի հիմնախնդիրները՝ ուշադրության կենտրոնում

Խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն սակագների նվազեցմանը. Գարեգին Բաղրամյան

Վեճ՝ Բրյուսովի անվան համալսարանի երկու ուսանողուհիների միջեւ. մեկը մյուսի երա՞կն է կտրել

Սաշիկ Սարգսյանի որդու գործով տուժողին բերման ենթարկելու որոշում կայացվեց

Վերահաշվարկի կամ արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ստացվել. ԿԸՀ

Որոշ մարզիկներ ճնշմա՞ն տակ չեն մասնակցում բռնցքամարտի ՀՀ առաջնությանը

Ucom-ը գործարկեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը