«Երեւան ՋԷԿ»-ի պատճառով «Սպայկան» 133 մլն դոլարի ներդրում չի անի. գումարի չափը նվազեց

Կառավարության սեպտեմբերի 20-ին նիստում «Սպայկա» ու «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին հողամաս նվիրաբերելու որոշում կայացվեց: Նիստում որոշեց նվազեցնել «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ի կողմից Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 60 հա կիսափակ ջերմոցային համալիր կառուցելու համար անհրաժեշտ ներդրումների ծավալը եւ երկարաձգել իրականացման ժամկետը:

Հարցը կառավարության նիստում ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ սա «Սպայկա» եւ «Արմսանպրոդակտ» ընկերությունների ծրագիրն է, որով նախատեսվում է լոլիկի արտադրության ջերմոց եւ բորբոսի պանրի արտադրություն ստեղծել: Ներդրումային ծրագրով լոլիկի արտադրության ջերմոցային համալիրի համար անհրաժեշտ ներդրումները գնահատվել էին մոտ 133 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության ավարտը՝ 2018 թվականի ամռանը։ Մինչդեռ ներդրումային ծրագրի ֆինանսավորման եւ ջերմոցային համալիրի մատակարարման ժամկետներով, ինչպես նաեւ ընկերության ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ «Երեւան ՋԷԿ» ՓԲԸ-ի միջոցով էլեկտրաէներգիային մատակարարմամբ պայմանավորված ներդրումային ծրագրի ինժիներատեխնիկական առաջարկում համապատասխան փոփոխություններով  պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ներդրումների ծավալներում եւ շինարարության ավարտի ժամկետներում կատարելու փոփոխություններ եւ ներդրումային արժեքը սահմանել 88 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության ավարտը՝ 2019 թվականի դեկտեմբերին։

Նախատեսվում է շուրջ 88 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումների հաշվին մինչեւ 2020 թվականը ամայացած 60 հա հողամասի վրա կառուցել կիսափակ ջերմատնային համալիր, որը հնարավորություն կտա ստեղծելու ավելի քան 700  մշտական աշխատատեղ, կընդլայնվի ջերմոցային արտադրանքի արտադրության եւ արտահանման ծավալները։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ արդեն շինարարությունն ընթանում է: 133 մլն դոլարի ներդրումային ծրագիրը նվազում է մինչեւ 88 մլն դոլարի: Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Խոստացվել է X քանակի ներդրում եւ նվիրաբերվել է հող: Հիմա պակասեցնենք, հետո էլի պակասեցնենք, վերջում ներդրումը չլինի, լինի այնպես, որ հողը նվիրեցինք իրեն: Եթե մենք ունենք երաշխիքներ, որ ներդրումները իրականացվելու է, դա այլ թեմա է»:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ ներդրումները նվազել են ոչ ներդրողի մեղքով, այլ «Երեւան ՋԷԿ»-ի, որը պարզվում է, այդքան էլեկտրաէներգիա չի կարող տրամադրել: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց ծրագիրը հաստատել, բայց պայման դնել, որ եթե ներդրումները չարվեն կամ կիսատ արվեն, հողը հետ ենք վերցնում: Ի վերջո, որոշումն ընդունվեց: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քանի որ պայմանագիրը կնքվել է Երեւանի քաղաքապետարանի հետ, ապա այժմ եւս որոշումը պետք է ուղարկվի Երեւանի ավագանի:

Տպել
3776 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը