Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը չէր եկել կառույցի արտահերթ ժողովին: Այն կայացավ այսօր՝ սեպտեմբերի 22-ին: Ժողովի ընթացքում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ընտրվեց նախագահ:

Վանեցյանը ՀՖՖ անդամ-կազմակերպությունների կողմից առաջադրված միակ թեկնածուն էր: Քվեարկելու իրավունք ունեցող 25 պատվիրակներից ներկա էին 24-ը: Նրանք միաձայն ընտրեցին Վանեցյանին:

Այսօր ընտրվեց նաեւ գործկոմը: Այն թեկնածուները, որոնց անունները ՀՖՖ անդամները նախապես ներկայացրել էին, հաստատվեցին: Նրանք են՝ Արմեն Նիկողոսյան, Արմեն Մելիքբեկյան, Կարեն Շաբոյան, Արսեն Թորոսյան, Ժաննա Անդրեասյան, Սուրեն Պապիկյան, Խաչատուր Ադումյան, Արեն Մկրտչյան, Արթուր Օհանյան, Ռուբեն Ռուբինյան, Սուրեն Աբրահամյան, Ալեն Սիմոնյան, Հրաչ Յագան, Թովմաս Գրիգորյան, Մարինա Թաշչյան, Հակոբ Սիմիդյան։

ՖՖ նորընտիր գործկոմի անդամներից Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ գործկոմի առաջին փոխնախագահն է, իսկ Արմեն Նիկողոսյանը՝ 2-րդ։ Մելիքբեկյանը կկատարի նաեւ ՀՖՖ գլխավոր քարուղարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Ժողովի ընթացքում նաեւ ՀՖՖ-ն իրավանաբանական անձանց միությունից վերակազմավորվեց հասարակական կազմակերպության:

Տպել
1565 դիտում

Պատասխան. Քոչարյանը հեռացվեց միաձայն

Հարցում. 93 տոկոսանոց բոյկոտ

Հպարտ եմ, որ ծառայել եմ եւ պատրաստակամ եմ կրկին իմ ծառայությունը բերել․ Լեւոն Մնացականյանի խոսքը՝ բանակի անձնակազմին

ՀՀ-ում սոճիները չեն հատվում կամ հատվում են միայն կառավարության որոշմամբ

Ալեքսեյ Շոր. «Հանդիսատեսին հետաքրքրում է, թե ինչ երաժշտություն է ստեղծվում այսօր»

Տեղի ունեցավ «Ձյունանուշ» մանկական հեքիաթի պրեմիերան

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին տնօրենին Բակո Սահակյանն այլ պաշտոնի նշանակեց

Ջալալ Հարությունյանն՝ Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ

Արցախի պաշտպանության բանակի նոր հրամանատարը

Արդեն նախկին ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը նոր պաշտոն կստանձնի. որոշումը կայացված է

Հայտնի են 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը

Լեւոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից. պաշտոնական Ստեփանակերտը դեռ չի հաստատում

Ինչու է օրենքը միայն Չալդրանյանի վրա տարածվել. տնօրենները կզրկվե՞ն գեղղեկավարի պաշտոններից

«Դարի գործարքը»՝ քառորդ դար անց. ամերիկյան ընկերությունները հեռանում են Ադրբեջանից

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, սպասվում են տեղումներ եւ մառախուղ, ձյուն

«Արսենալն» 1-ին տեղով Եվրոպա լիգայի փլեյ-օֆ անցավ. Մխիթարյանը չմասնակցեց «Քարաբագի» խաղին

Խոզերի աֆրիկյան ժանտախտը, թռչնագրիպը կանխելու համար կասեցվել է խոզի եւ թռչնամսի ներմուծումը ՌԴ-ից

Համաձայնություն է տրվել «Գազպրոմ Արմենիա»-ի 2019-2021 թթ. 29 մլրդ 598,4 մլն դրամ ծավալով ներդրումային ծրագրին

Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը. Արման Թաթոյանն առանձնազրույց է ունեցել նրա հետ

Աշխարհը բարության, միմյանց սիրելու և օգնելու կարիք ունի. Աննա Հակոբյանը Ժնևում մասնակցել է երկրաշարժին նվիրված համերգի