Նման հայտարարությունները բովանդակային առումով պետք է լինեն հստակ եւ փաստարկված. Բիչախչյան

23/09/2018 schedule16:52

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախյանն արձագանքել է Ֆեյսբուքում Վահան Բաբայանի կողմից տարածված տեղեկատվությանը, համաձայն որի 10/25 տեղամասի ընտրողները ահազանգում են ցուցակում մահացած անձանց անունների մասին:

Բիչախչյանը մասնավորապես գրում է.

«Պարոն Բաբայանը լրացուցիչ մեկնաբանություններում նշել է, որ իրենց վստահված անձինք են ահազանգել:

Տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով անձամբ կապ եմ հաստատել 10/25 ընտրական տեղամասի նախագահ Սուրեն Կանջարյանի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ նման հաղորդումներ իրենց կողմից չեն ներկայացվել։ Ընդամենը մեկ քաղաքացի է տեղամասում հայտարարել, այն էլ անորոշ, չտալով որեւէ անձի տվյալ:

10/25 տեղամասի ընտրողների ցուցակներում մահացած անձի վերաբերյալ հաղորդումից հետո Վահան Բաբայանը կրկին ֆեյսբուքում տարածել է տեղեկատվություն հետեւյալ բովանդակությամբ. «6/32 եւ 8/16 կրկին ահազանգ չորս մահացածի անուն ցուցակում»:

Խորհուրդ կտանք նախորդ հայտարարության մասով փաստեր ներկայացնելուց հետո նոր հաջորդ հայտարարության մեջ կիրառել «կրկին մահացած անձանց անուն» բառակապակցությունը։ Բացի այդ, նման բովանդակությամբ հաղորդումներ կարող են տարածվել այն դեպքում, եթե մահացած անձի տվյալները ցուցակներում մնացել են պետական մարմնի մեղքով:

Բացի այդ, նշենք, որ նման հայտարարությունները բովանդակային առումով պետք է լինեն հստակ եւ փաստարկված։ Եթե անձը մահացել է, եւ մահը սահմանված կարգով իրավասու մարմնում գրանցված չէ, ընտրական գործընթացի իմաստով չի համարվում անճշտություն։ Այլ է խնդիրը, որ ոստիկանությունն իր վրա վերցրել է մեծ ծանրաբեռնվածություն` հայտնաբերել նաեւ այնպիսի տեղեկություններ, որոնք պետական իրավասու մարմնին հասու չեն։ Մասնավորապես, այս ընտրական գործընթացի շրջանակներում հայտնաբերվել է 614 մահացած անձանց տվյալներ, ովքեր հիմնականում մահացել են այլ պետություններում, եւ ՀՀ ՔԿԱԳ մարմնում մահը գրանցված չէ։ Իսկ «Թեժ գիծ» ծառայության միջոցով մինչեւ վերջնական ցուցակները հրապարակելը քաղաքացիների կողմից տրամադրվել է 6 մահացած անձանց մասով տեղեկություն:

Եթե նույնիսկ վերջնական ցուցակներում լինեն մահացած անձանց տվյալներ, այն չի կարող պետական մարմնի անգործության որակման չափանիշ դառնալ։ Անգործություն կդրսեւորվի այն դեպքում, եթե այդ տեղեկությունը հասու լինի ոստիկանությանը եւ որեւէ քայլ ձեռնարկված չլինի անճշտությունը վերացնելու համար», - գրել է Բիչախչյանը:

Տպել
1815 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին