«Կանայք հանուն խաղաղության» գաղափարը տարածվում է. Աննա Հակոբյանը Պետերբուրգում էր

Սեպտեմբերի 19-ից 21-ը Սանկտ-Պետերբուրգում կայացավ Կանանց եվրասիական երկրորդ համաժողովը: Համաժողովի օրակարգը սահմանափակված չէր զուտ «կանացի» թեմաներով: Դրա ընթացքում քննարկվել են համաշխարհային նշանակության մի շարք հարցեր. գենդերային հավասարության ապահովում, աղքատության հաղթահարում, համաշխարհային անվտանգության ապահովում, զինված հակամարտությունների դադարեցում:

Համաժողովի հիմնական թեման գլոբալ անվտանգությունն ու կայուն զարգացումն էր: Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 2000 կանայք աշխարհի 110 երկրից: Կանանց եվրասիական համաժողովը նախագահում էր ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ելույթ ունենալով համաժողովի եզրափակիչ նիստում՝ Մատվիենկոն հանդես եկավ միջոցառումը անվանափոխելու առաջարկությամբ, քանի որ այն «դուրս է եկել Եվրասիայի սահմաններից» եւ համաշխարհային բնույթ է կրում:

«Այսօր ակնհայտ է, որ մեր համաժողովը դուրս է եկել Եվրասիայի սահմաններից եւ արձագանք գտել ողջ աշխարհում, ինչի մասին է վկայում նաեւ 110 երկրի ներկայացվածությունը: Այդ պատճառով ես առաջարկում եմ ընդլայնել դրա սահմանները, վերանվանել այն, միգուցե, Կանանց միջազգային կամ գլոբալ կոնգրեսի: Մենք դա դեռ կքննարկենք»,- ասել է Մատվիենկոն:

Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Մասնակիցներին ողջունել են անգամ տիեզերքից. միջազգային տիեզերակայանի անձնակազմը նշել է, որ Երկիր մոլորակից հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա առանձնահատուկ կարեւորությամբ է ընկալվում մարդկանց միջեւ համագործակցությունն ու ընկերությունը:

Տավրիկյան պալատում տեղի է ունեցել «Կանայք հանուն գլոբալ անվտանգության եւ կայուն զարգացման» խորագրով նիստը: Մասնակիցները հանդես են եկել ելույթներով: Ելույթ է ունեցել նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Իր ելույթում նա անդրադարձել է արցախյան հակամարտությանը եւ 2016 թ. ապրիլյան պատերազմին:

«Արդեն շուրջ 30 տարի է ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված: 2016 թ. ապրիլի ռազմական գործողությունները հարյուրավոր հայ եւ ադրբեջանցի երիտասարդների կյանքեր խլեցին: Սահմանին այսօր էլ հանգիստ չէ՝ մեծ է ռազմական գործողությունների վերսկսման վտանգը: Նմանատիպ սցենարը կանխելու իմ ցանկությունը դրդեց ինձ սկիզբ դնել «Կանայք հանուն խաղաղության» արշավին, որի իմաստն այն է, որ մենք՝ որպես կին եւ որպես մայր, համախմբվենք եւ միաձայն հորդոր ուղղենք ղարաբաղյան խնդրում ներգրավված բոլոր դերակատարներին՝ արմատապես մերժելու հակամարտության ռազմական լուծման տարբերակը եւ լուծումներ գտնելու՝ առանց կրակելու, առանց հայ եւ ադրբեջանցի երիտասարդների կյանքը խլելու: Վերջ ի վերջո, մարդկային միտքն անսահման է, եւ ցանկության դեպքում կարելի է անել նույնիսկ անհնարինը»,- ասել է վարչապետի տիկինը:

Նա նաեւ նշել է, որ մինչեւ Սանկտ Պետերբուրգ մեկնելը հանդիպել է ապրիլյան պատերազմում զոհված տղաների մայրերի հետ, որոնք եւս միացել են «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը եւ կոչ արել ադրբեջանցի մայրերին եւս միանալ դրան: Վարչապետի տիկինը նշել է, որ չգիտի, թե ինչպիսին կլինի ադրբեջանցի մայրերի եւ այդ երկրի առաջին տիկնոջ արձագանքը, բայց վստահություն հայտնել, որ միասնաբար նրանց կհաջողվի կոչ անել տղամարդկանց հակամարտել ոչ թե զենքով, այլ մտքով:

Համաժողովի շրջանակներում Աննա Հակոբյանը նաեւ հանդիպումներ է ունեցել Ղազախստանի՝ միջազգային, պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դարիգա Նազարբաեւայի, Վիետնամի փոխնախագահ Դանգ Թհի Նգոկ Թհինի եւ ԱՄԷ ազգային խորհրդի նախագահ Ամալ ալ-Քուբաիսի հետ: Վերջինս պատրաստակամություն է հայտնել աջակցելու «Կանայք հանուն խաղաղության» արշավին եւ Աննա Հակոբյանին հրավիրրել ԱՄԷ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկելու: Դարիգա Նազարբաեւան էլ վարչապետի տիկնոջը հրավիրել է աշխատանքային այցով այցելել Ղազախստան:

Համաժողովի արդյունքներով ընդունվել է փաստաթուղթ, որում մասնակիցները մի շարք այլ դրույթների հետ մեկտեղ վերահաստատել են իրենց վճռականությունը պայքարելու կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հաստատման համար, անհրաժեշտ համարել կանանց համագործակցությունը հանրային առողջության ապահովման համար, ինչպես նաեւ կարեւորել են կանանց դերը զինված հակամարտությունների եւ հումանիտար աղետների առաջացման եւ տարածման կանխարգելման գործում:

Նման միջոցառումները, իհարկե, համաշխարհային քաղաքական օրակարգի վրա այսրոպեական լուրջ ազդեցություն չունեն: Այդպիսի համաժողովների հիմնական կարեւորությունն անգամ ոչ թե նրանում է, որ նմանատիպ միջոցառումները հարթակ են նոր կապեր հաստատելու, այլ այն, որ դրանք հարթակ են սեփական մտքերը հնչեցնելու եւ քաղաքական դիրքավորվածությունը բարելավելու համար: Կոնկրետ դեպքում այս հարթակը օգտագործվեց «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության գաղափարը համաշխարհային դարձնելու համար:

Տպել
5588 դիտում

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)