Հայկ Մարությանի գլխավորությամբ Երեւանի ավագանու առաջին նիստը պետք է հրավիրվի հոկտեմբերի 10-ին

Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը պետք է հրավիրվի հոկտեմբերի 10-ին: Դա համապատասխան օրենդրությամբ նախատեսված ժամկետն է:

«Ընտրական օրենսգրքի» 75-րդ հոդվածով սահմանվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երեւանի ավագանու ընտրության վերջնական արդյունքները պետք է ամփոփի քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը: Տվյալ դեպքում՝ սեպտեմբերի 30-ին, որովհետեւ մայրաքաղաքի բնակիչներն ավագանի են ընտրել սեպտեմբերի 23-ին: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 16-րդ հոդվածում ամրագրվում է, որ նորընտիր ավագանու առաջին նիստը հրավիրվում է ավագանու ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը: Այդպիսով էլ ստացվում է, որ նորընտիր ավագանին նիստ կգումարի հոկտեմբերի 10-ին:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում նվազագույն շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը՝ ստանալով քվեարկության մասնակիցների ձայների 81.06 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6.95 տոկոսը եւ «Լույս» դաշինքը՝ 4.99 տոկոսը: Նույն օրենքի 44-րդ հոդվածով նաեւ նախատեսվում է, որ եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին հորիզանակում Հայկ Մարությանն էր:

Հաշվարկները ցույց են տալիս, որ այդ ուժը ստանալու է ավագանու 65 մանդատից 57-ը, ինչը 50 տոկոսից ավելին է: Հակառակ դեպքում քաղաքապետ ընտրում է ավագանին՝ իր կազմից առաջադրված թեկնածուներից որեւէ մեկին՝ գաղտնի քվեարկության միջոցով:

Տպել
1822 դիտում

Բակո Սահակյանն այցելել է Բերձոր, ներկայացրել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարին

ՀՀ ֆուտբոլի հավաքականն արժանապատիվ խաղով խոշոր հաշվով հաղթեց Մակեդոնիային. 4:0

ԵԽԽՎ-ում լավ չեն վերաբերվում կողմնապահ հայտարարություններին. Լենա Նազարյանը՝ դրսում ՀՀԿ-ի պահվածքի մասին

Արթիկում որմնանկար է հայտնաբերվել. հեղինակն անհայտ է

Վալերի Օսիպյանն այսօր 12 ոստիկանի կոչումներ է շնորհել (լուսանկարներ)

ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Ազգային ժողովն արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով. Ա. Բաբայան

Բեն Ավետիսյանը՝ Շուշաննա Թովմասյանի հարսանիքին

Աշխարհը չէր հասկանում, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ նվագախումբ, որը երիտասարդական է, բայց մենք համոզեցինք. Սմբատյան

Խանդոյանի նկարով պաստառը Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղի ժամանակ

Իմ գերխնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ քաղաքը կառուցելը. ես ծառայելու եմ ժողովրդին. Սևակ Միքայելյան

ՀՀ վարչապետը հրաժարական ներկայացրեց

Մեր ձեռքը մեկնած է, օդում է՝ նոր խաղի կանոներով աշխատելու համար. Միրզոյանը՝ Հունան Պողոսյանի մասին

Կարեւոր է, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում. վարչապետ

Մեր նպատակն իսկապես նույնն է. Ռուստամյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ (լուսանկարներ)

Եկանք այն փոխզիջման, որ 4-րդ ուժը կարող է հայտնվել ԱԺ-ում, եթե հավաքել է առնվազն 2% քվե. Միրզոյան-ԲՀԿ հանդիպում

55-ամյա տղամարդը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա և մահացել

Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենք-զինամթերքն անօրինական է, բայց կապ չունի Մարտի 1-ի հետ

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արային մեղադրանք է առաջադրվել. խուզարկվել է նրա բնակարանը

Երեւան քաղաքի Հասրաթյան փողոցի հետիոտնային անցումը կվերակառուցվի