Զարկ տալով ընտանեկան գինեգործական ավանդույթներին. գյուղնախարարը Էջմիածին քաղաքում էր

Սեպտեմբերի 24-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն աշխատանքային այց է կատարել Էջմիածին քաղաքում հիմնված «Ագրոմենեջմենտ» ՍՊԸ, որը հիմնադրել է Մաչանյանների ընտանիքը՝ վերածնելով ընտանեկան գինեգործության ավանդույթները։

Ինչպես հայտնում են նախարարությունից, արմատներով Վանի նահանգի Թիմարի գավառի Ալյուր գյուղից Մաչանյանները գինեգործությամբ զբաղվել են դեռեւս այնտեղ` ունենալով խաղողի մեծ այգիներ։ 2016թ. հիմնելով սեփական արտադրությունը, ի հիշատակ պապերի, իրենց պատմության եւ արմատների` նրանք խաղողի «Հաղթանակ», «Կարմրահյութ» հայկական տեսակներից ստեղծել են վայրի խմորմամբ, այսինքն` առանց կոմեցիոն խմորիչների «Ալլուրիա» գինին։ Այն հնեցվում է Արցախի կաղնիներից պատրաստված տակառներում, սուլֆիտներ չեն ավելացվում։

Նախարար Արթուր Խաչատրյանը գինու արտադրամասում հետեւեց խաղողի մթերման աշխատանքներին։ «Ագրոմենեջմենտ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մաչանյանը տեղեկացրեց, որ այս պահին մթերվել է 13 տոննա խաղող, ակնկալում են մթերել 20 տոննա։ Նա տեղեկացրեց, որ «Ալլուրիա» գինին ստեղծելու համար մթերվում է միայն Էջմիածնի տարածաշրջանի խաղողը։ Այս տարի մթերման գինը եղել է 240-250 ՀՀ դրամ։ Տարին հատկանշական է նաեւ նրանով, որ այս տարի առաջին անգամ  «Ալլուրիան» արտահանվել է, առայժմ` միայն ՌԴ։ Այս տարի ընկերությունը հիմնել է նաեւ սեփական խաղողի այգիներ՝ կաթիլային ոռոգման համակարգով, սակայն հարակից անմշակ հողատարածքների առկայությունը խոչընդոտում է առավել արդյունավետ օգտագործմանը։

«Երբ ստեղծում ես գինի, ոչ միայն այն արտադրում ես, այլեւ յուրաքանչյուր փուլում վերսկսում ես պատմությունը։ Երբ վերապրում ես անցյալի ամենավառ պահերը՝ դարձնելով իրականություն, հիշողությունների այդ հատվածները ոգեւորում են եւ ուժ տալիս։ Ահա այդպես են մեզ մոտ ստեղծվում գինիները: Արդեն իսկ գինու անունը մեզ տեղափոխում է ոչ այնքան հեռավոր անցյալ՝  Վանի ծաղկող գյուղերից մեկը, ուր ապրում էին մեր նախնիները՝ դարերով զբաղվելով գինեգործությամբ։ Արարատյան դաշտի կլիման, ավազային եւ կավային հողն ապահովում են խաղողի ընտիր բերք, որը, միախառնվելով մեր պապերից եկող `գինեգործության ավանդույթներին,  ապահովում են բարձրորակ գինի։ Ալյուրից խաղողի վազ ենք բերել եւ տնկել մեր այգում: Նպատակ ունենք ստեղծել նաեւ հայկական խաղողի բոլոր տեսակներով այգի»,- ներկայացրել է Արամ  Մաչանյանը։

Նախարար Արթուր Խաչատրյանը կարեւորելով գինեգործության ավանդույթների վերականգնումը, նշել է, որ անմշակ հողերի կրճատումը նախարարության առաջնահերթություններից է, իսկ հաջորդ տարվանից մեկնարկվող ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի կողմից խաղողի տնկարկների կադաստրի ստեղծումը հնարավորություն կտա գույքագրել հանրապետության խաղողի տնկարկներն ու առկա սորտերը, ինչպես նաեւ վերահսկելի դարձնել հանրապետությունում արտադրվող գինեգործական արտադրանքի որակը:

Տպել
10108 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել