Երևան
12 °C
Կառավարության գործերի կառավարչության նախկին աշխատակից Նարե Գրիգորյանն իր սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատաքից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Նարե Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե աշխատանքից ազատվել է, որովհետեւ գործերի կառավարիչ Վահան Պապիկյանն իրեն ստիպել է արտաժամյա աշխատել, բայց նա մերժել է, որովհետեւ անչափահաս երեխա ունի: Էդուարդ Աղաջանյանը ՀԺ-ին տված պարզաբանման մեջ նշեց, որ Գրիգորյանը աշխատավայրում հավելյալ մնալու խնդրով իրեն դիմել է, բայց իրականում պարզվել է, որ նման բան չի եղել:
«Տիկին Գրիգորյանը պնդում էր, որ գործերի կառավարիչն իրեն պահում է արտաժամյա՝ մինչեւ 22:00-ն եւ նա չի կարողանում համատեղել անչափահաս երեխայի խնամքը: Նա առաջարկում էր իրեն այդքան երկար չպահել: Նա գործերի կառավարչի մասին ինձ մոտ անհարգալից էր խոսում, որի հետ կապված նրան որեւէ բան չի ասվել: Ես խնդիրը քննարկել եմ պարոն Պապիկյանի հետ եւ պարզվել է, որ Նարե Գրիգորյանը ստել է, որովհետեւ նա աշխատանքից ամենաուշը դուրս է եկել 18:15 րոպեին»,-ասաց Աղաջանյանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը միաժամանակ տեղեկացրեց, որ գործերի կառավարչի ասածից զատ նա ստուգել է նաեւ կառավարության մուտքի եւ ելքի էլեկտրոնային համակարգը, ինչի միջոցով պարզ է դարձել, որ Նարե Գրիգորյանն աշխատանքից հեռացել է վերոնշյալ ժամանակահատվածում: «Փաստաթղթերը ես ուսումնասիրել եմ եւ չկա մի օր, որ Նարե Գրիգորյանը դուրս է գալիս ժամը 18:20-ից ուշ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում: Նրա պնդումները սուտ էին»:
Աղաջանյանը հավաստիացրեց, որ անգամ Նարե Գրիգորյանի աշխատավարձն է բարձրացվել՝ Պապիկյանի կողմից գործերի կառավարչի պաշտոնը ստանձնելուց հետո: «Նրա նկատմամբ որեւէ կանխակալ վերաբերմունք չի եղել: Նա աշխատանքից ազատվել է հետեւյալ պատճառով. ինձ հետո խոսելուց հետո Նարե Գրիգորյանի եւ Վահան Պապիկյանի միջեւ եղել է հետեւյալ խոսակցությունը, որ, եթե աշխատանքից հետո մի քանի րոպե մնալն անտանելի է դառնում իր համար, ապա ազատ է դիմում գրել եւ դուրս գալ: Գործերի կառավարչին ի պատասխան Նարե Գրիգորյանը հիստերիկ պահվածք է ցուցաբերել եւ Պապիկյանին ու իմ գործավարին զգուշացրել է, որ դառնում է ընդդիմադիր լրագրող»,- մանրամասնեց Աղաջանյանը:
Նարե Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում հետեւյալ գրառումն էր կատարել.
«Նիկոլի ականջը կանչի՝ այսօրվանից գործազուրկ եմ: Հարգելի բարեկամներ, այսօր վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ՝ Վահան Պապիկյանը, ինձ ստիպեց աշխատանքից ազատվելու դիմում գրել: Պատճառն այն էր, որ ես, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էի երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել եւ այդ մասին տեղյակ էի պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: «Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով», - ինձ ասաց Վահան Պապիկյանն ու ազատեց աշխատանքից՝ իմանալով, որ ես միայնակ մայր եմ եւ եկամուտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեմ: Սիրելի բարեկամներ, ես կոռուպցիոներ չեմ եւ ոչ էլ հանցագործ: Ես ընդամենը փոքրիկ աշխատավարձով յոլա գնացող պետական աշխատող էի եւ ոչ մեկի վրա բոչկա գլորելու նպատակ չունեի: Գործերի կառավարչությունում ցինիկ եւ արհամարհական վերաբերմունքի են արժանանում բոլոր աշխատողները, սակայն լռում են՝ վախից: Ես եւ մեկ հոգի, որ չվախեցանք, ենթարկվեցինք բարոյահոգեբանական ճնշումների՝ արդյունքում գործազուրկ դարձանք:
Նիկոլ Փաշինյանի իշխանության համար պայքարել են իմ քույրերը, մորաքույրը, հորաքույրը հարյուր հազարավոր քաղաքացիներ: Մոլորված քաղաքացիներ: Իրականում ո՛չ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի գոյություն ունի, ո՛չ արդարություն, ո՛չ մարդասիրություն: Ես հիմա Նիկոլի համար դոշ տված իմ հայրենակիցներին ասում եմ՝ եկեք, պահեք իմ յոթամյա անհայր երեխային, ով կոմունալ վճարումներ կատարելու և օրվա հաց գնելու հնարավորություն այլևս չունի»:
Այնուհետեւ, Նարե Գրիգորյանն իր էջում հետեւյալ գրառումն էր կատարել.
Էրեբունի վարչական շրջանում քաղաքացի է հանկարծամահ եղել
Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
Մայիսի 3-5-ը Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ
Եղվարդ-Զորավան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Արսեն Հարությունյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
ՀՀ իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի՝ շուրջ 324 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ
Իրանը ԱՄՆ-ին առաջարկել է բանակցային նոր եռաստիճան բանաձև
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան
ԱՍՀ նախարարության պարզաբանումը «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Ֆրանսիայում
Շնորհավո՛ր ծնունդդ, լավագույն ամուսին և հայր. Սուրեն Պապիկյանի կինն ընտանեկան տեսանյութ է հրապարակել
Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզը հիմնանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում 2 դի է հայտնաբերվել
Վարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն է
Մեքենան բախվել է ճանապարհամերձ արգելապատնեշին․ կա վիրավոր
Իսպանիայում ՀՀ դեսպանը Փաշինյանի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը. նույնից շնորհվել է նաև Ալիևին
Մոտենում է հերթական ցիկլոնը, որը Հայաստանի տարածքում կպտտվի 5 օր. ջերմաստիճանը կնվազի. Սուրենյան
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. գլխազարդն իրականում խաչի տեսքով է
Մալիի պաշտպանության նախարարը սպանվել է
Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է. վարչապետը ներկա է գտնվել բացմանը
Պլանային ջրանջատում Կապանի մի շարք հասցեներում
Իրական Հայաստան. վարչապետը ցույց է տվել Սարիգյուղից Կիրանց տանող ճանապարհն ու 16 մլն-ի ծրագրով կառուցված տները
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է. տուժել են 17-ամյա պատանիներ
Հաջորդ կանգառը՝ Խաշթառակ. վարչապետը ծանոթացել է նոր կառուցված կամուրջներին. տեսանյութ
Ու որևէ մեկն ուզում է ասել, որ Հայաստանի Հանրապետությունի չի՞ ծաղկում. Փաշինյան
Ծանրորդուհի Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ընթացքում որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել․ ՆԳՆ
Բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր
«Օպել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր
Բռնnւթյունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում. Փաշինյանը՝ Թրամփի ներկայությամբ միջադեպի մասին
Հախում գետի վրա առաջիկայում կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը. Նիկոլ Փաշինյան
Ահաբեկչություն Կոլումբիայում. զոհվել է 14 մարդ, կան տուժածներ. տեսանյութ
Սա էլ Իծաքար-Գանձաքար խոստացված ավտոճանապարհը, որն իր պատմության ընթացքում ասֆալտի «երես չէր տեսել». վարչապետ
Չինչին բնակավայրն իր պատմության մեջ երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մարտունիում բախվել են մեքենաներ. կա տուժած
Չինչինի 9,8 կմ երկարությամբ ավտոճանապարհը, որ երբեք ասֆալտապատ չի եղել, ասֆալտապատվել է․ վարչապետ
Քաղաքացու օրը, այս մթնոլորտը պետք է լինի հարատև ու միշտ. Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել
Թրամփն իր մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո հանդես է եկել հայտարարությամբ
Նոր ճանապարհը Երևանից Բերդ հասնելու ընթացքը կրճատում է մեկ ժամով. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT