Երևան
12 °C
Կաթնաջուր գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագրի իրականացման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթերի կեղծման ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի կողմից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նախարարության աշխատակազմի մասնագետների կողմից Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում իրականացված ջրամատակարարման համակարգի շինարարական աշխատանքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ համապատասխան ծրագրով իրականացված աշխատանքներում առկա են թերություններ: Մասնավորապես՝ չնայած նախագծով նախատեսված է եղել, որ ջրամատակարարման խողովակները պետք է ծածկված լինեն ավազով, սակայն ընտրանքային կարգով մեկ հատվածում մինչեւ խողովակի բացվածքը կատարված հորատման արդյունքում պարզվել է, որ ավազի շերտը բացակայում է: Աշխատանքներին ներկա բնակիչները պնդել են, որ անցկացված խողովակաշարն անորակ է, իսկ 70-80%-ում բացակայում է ավազի շերտը, ինչի պատճառով հաճախակի վթարներ են տեղի ունենում:
Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել է, որ գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցումը նախատեսված է եղել «Միջազգային զարգացման ՕՊԵԿ Հիմնադրամի» աջակցությամբ «ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Արագածոտնի մարզերի ջրամատակարարում» աշխատանքների շրջանակում: Այդ հատվածի շինարարական աշխատանքների կատարումը ենթակապալի համապատասխան պայմանագրով ստանձնել է «Արարատշին» ՍՊԸ-ն, որը պարտավորվել է աշխատանքներն ավարտին հասցնել մինչեւ 2016թ. օոգոստոս: Շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունը, մեկ այլ պայմանագրով, պարտավորվել է իրականացնել «ԹԱԹ» ՍՊԸ-ն:
Ըստ նախագծի՝ ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման գործընթացում նախատեսված են եղել 15.357.600 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 3526,5 խմ ավազի նախապատրաստական եւ պաշտպանիչ շերտերի իրականացման շինարարական աշխատանքներ:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ տեխնիկական հսկողություն իրականացնող «ԹԱԹ» ՍՊԸ-ի գլխավոր կապալառու «Արփա-Սեւան» ԲԲԸ-ի, ենթակապալառու «Արարատշին» ՍՊԸ-ի եւ հեղինակային հսկողություն իրականացնող «ՀԳՇՆ» ՍՊԸ ներկայացուցիչների կողմից, սկսած 2015թ. նոյեմբերից մինչեւ աշխատանքների ավարտը՝ 2016թ. հոկտեմբեր, կազմվել են ծածկված /միջանկյալ/ աշխատանքների ընդունման թվով 133 ակտեր: Դրանցում նշվել են հողային աշխատանքների կատարման ընթացքում ամբողջ խողովակաշարում ավազի պաշտպանիչ շերտերի առկայության մասին տվյալներ:
«Արարատշին» ՍՊԸ-ն, խողովակները գնել է «Վեդի Պլաստ» ՍՊԸ-ից, ինչի մասին դեռեւս 2016թ. մարտին կնքվել է 52.237.115 դրամ ընդհանուր արժեքով պոլիէթիլենային խողովակների մատակարարման պայմանագիր:
Վերոհիշյալ աշխատանքներից հետո «ՀՀ կառավարության 2016 թվականի համապատասխան որոշմամբ եւ 2017 թվականի փետրվարին կնքված պայմանագրով 198,367,230 ՀՀ դրամ արժեքով 15243 գծամետր երկարությամբ վերակառուցված ջրամատակարարման համակարգը սեփականության իրավունքով անհատույց հանձնվել է Կաթնաջուր համայնքին:
Հետագայում վերջինիս շահագործման ընթացքում ի հայտ են եկել թերություններ, որոնք վերացվել են «Արարատշին» ՍՊԸ կողմից եւ խողովակների մի մասը՝ շուրջ 500 գծամետրը, փոխարինվել է «Վեդի Պլաստ» ՍՊԸ կողմից տրամադրված այլ խողովակներով:
Վարույթն իրականացնող մարմինը, հիմնավորված համարելով, որ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալները վերաբերում են քաղաքացիաիրավական հարաբերություններին, 2018թ. սեպտեմբերի 13-ին կայացրել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Սակայն Լոռու մարզի դատախազությունում այդ որոշման օրինականության ստուգման եւ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից դրանք նախապատրաստվել են թերի եւ ավարտական որոշում կայացնելիս հաշի չի առնվել մի քանի էական հանգամանք:
Մասնավորապես՝ բացատրություններ են վերցվել սահմանափակ թվով եւ, ըստ էության, նյութերի ելքով շահագրգիռ նշված ընկերությունների ներկայացուցիչներից: Մինչդեռ Կաթնաջուր համայնքի ղեկավարը բացատրություն է տվել այն մասին, որ ջրագծի շահագործման ընթացքում խողովակների վթարումներ են եղել: Այդ հանգամանքը՝ կապված իրականացված շինաշխատանքները սահմանված չափորոշիչներին համապատասխանելու հետ, չի ստուգվել՝ փաստորեն հիմնավորված համարելով, որ ջրագծի վերակառուցման աշխատանքները կատարվել են նախագծով նախատեսված ողջ ծավալով: Այսինքն՝ առկա է «Արարատշին» ՍՊԸ-ի կողմից նախագծով նախատեսված՝ 15.357.600 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 3526,5 մ/խ ծավալով ավազը ձեռք բերվելու եւ ջրագծի վերակառուցման աշխատանքների ընթացքում օգտագործվելու, «Վեդի Պլաստ» ՍՊ ընկերության կողմից՝ պետական չափանիշներին համապատասխանող խողովակներ մատակարարվելու հանգամանքները պարզելու անհրաժեշտություն՝ հաշվի առնելով նախապատրաստված նյութերում առկա տվյալները, որ նշված ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ դեպքի վայրի զննության ժամանակ հիշյալ ջրագծի տարբեր 5 հատվածներում ընտրանքային կարգով կատարված փորման աշխատանքների արդյունքում արձանագրվել է, որ առանձին հատվածներում ավազի շերտ առհասարակ չկա:
Նշված փաստական հանգամանքներն առերեւույթ վկայում են ոչ միայն այն մասին, որ շինաշխատանքներում ներգրավված ընկերությունների միջեւ, սկսած 2015 թվականի նոյեմբեր ամսից մինչեւ աշխատանքների ավարտը՝ 2016թ. հոկտեմբեր, կազմվել են ծածկված աշխատանքների ընդունման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակտեր, այլեւ որ ավազի պաշտպանիչ շերտերի իրականացման համար պետության կողմից փոխանցված գումարները յուրացվել են:
Ելնելով վերոգրյալից եւ նկատի ունենալով, որ նախապատրաստված սույն նյութերն առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզի դատախազության դատախազի որոշմամբ վերացվել է նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշումը եւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցել քրեական գործ: Վերջինիս նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
Գյումրիի ընտրության պատկերով ուրախ եմ, քաղաքացին կհասկանա՝ ինչ խաղեր են տալիս՝ լափամանի գալու համար. տեսանյութ
Փամփուշտներ, սվին-դանակներ, զինվորական ռադիոհեռախոսներ. Լոռիում ապօրինի զենք-զինամթերք է առգրավվել
Արդյունավետ և կառուցողական. Բոլատ Իմանբաևը՝ ՀՀ-Ղազախստան ոլորտային համագործակցության մասին
Դադարեցնել քաղաքական հետապնդումները. Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա
Բախվել են «ԳԱԶել»-ը և «Մերսեդես»-ը, կա 4 տուժած, այդ թվում՝ անչափահաս
Դավիթ Խուդաթյանը KFW պաշտոնյայի հետ քննարկել է Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքի խնդիրները
«Ես ձեզ նման չեմ, ձեզնից մեկն եմ»․ «Իմ ուղին» կենտրոնում նշել են Աուտիզմի իրազեկման օրը
Գյումրու և Փարաքարի ԸԸՀ-ներում վերահաշվարկի արդյունքում որևէ ուժի քվեների էական փոփոխություն չի եղել
Վարչապետը ներկա է գտնվել Ուռուցքաբանության կենտրոնի նոր Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Աուտիզմ ազգային հիմնադրամի» կազմակերպած ցուցահանդեսին և համերգին. տեսանյութ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքները
Պարզաբանումներ և վիճաբանություն «Յանս» ակումբի մոտ. կա վիրավոր
Միլիարդների գույք և դրամական միջոց. Գագիկ Խաչատրյանը ապօրինի գույքի գործով հաշտության առաջարկ է արել. Լուրեր
Ադրբեջանը շարունակում է ամենօրյա ապատեղեկատվությունների շարքը. ՊՆ-ն հերթականն է հերքել
Երևանում պարեկները ծառայություն կիրականացնեն տեխնիկապես հագեցած, նոր էլեկտրամոբիլներով. վարչապետ
Մհեր Գրիգորյանը Վիետնամի գործընկերոջ հետ քննարկել է ազատ առևտրի համաձայնագրի կիրարկման հնարավորությունը
2024-ին դատարաններում քննվել և ավարտվել է 2023-ի համեմատ գրեթե 93,5 տոկոսով ավելի քրեական գործ
Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կազմված է 17 պարբերությունից. Ալիևը նշել է այն կնքելու պայմանները
Վիետնամի ԱԺ խոսնակը շրջայց է կատարել Պատմության թանգարանի ցուցադրությունների սրահներում
Երկու երկրի միջև հարաբերությունները պատմական և բարեկամական են. Կիպրոսի դեսպանը՝ Խանդանյանին
Շնորհակալ ենք մեր հանդեպ Հայաստանի վստահության համար. ԵՄ առաքելություն
Քույրը դանակով հարվածել է տնակը հրկիզելու փորձ կատարած եղբորը
Հասարակությունը պետք է մերժի կանանց նկատմամբ ատելության խոսքը․ ՀԿ-ները՝ Վարդան Ղուկասյանի խոսքերի մասին
Մեքենան բախվել է եզրաքարին, հողաթմբին և գլխիվայր ընկել մայթին. վարորդն ու անչափահաս ուղևորը հիվանդանոցում են
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը
Ինձ համար պրոբլեմ չէ լինել պոպուլիստ, եթե դա միտված է խաղաղությանը, սարսափելի բառ չէ, չվախենանք. Խանդանյան
Ընդգծվել է ՀՀ-ի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը. Ղազարյանն ընդունել է Իլզե Յակոբսենին
Վիլեն Գաբրիելյանը դիմել է Ազգային ժողովի պատգամավորներին
Հանրապետության հրապարակից տեսանյութ տարածած թnւրք բլոգերի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Մուտքի թույլտվություն, լեզվի թեստավորում, և ոչ միայն. փոփոխություններ ՌԴ միգրացիոն օրենսդրությունում
ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան
Մինչ օրս ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ընդամենը 8437 անձ է դիմել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
2024-ին քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս
Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 30-ը. այրվում են նաև տներ ու տաճարներ
Հանրային քննարկման է ներկայացվել պետական դպրոց տնօրեն գործուղելու կարգը. նախագիծ
Հայտնի է՝ ով կիրականացնի արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. առանձին շրջաններում անձրև կտեղա
Ինչ խափանման միջոց է կիրառվել «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանի՝ «Չոոռնի Անո»-ի նկատմամբ
20 հազար 192 նոր ծառ՝ վերջին 3 տարում. շուտով կհայտարարենք մեծ ծառատունկի մասին. Տիգրան Ավինյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT