2019-ի բյուջեի նախագիծը հաստատվեց. 2019 թվականի պետական բյուջեով 4,9 % տնտեսական աճ կարձանագրվի, 2,7 %-ով՝ գնաճ. նախարար

Կառավարությունը հաստատեց ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որ ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: 2019 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով 1.533.7 տրլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 տրլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), իսկ դեֆիցիտը՝ 151,6 մլրդ դրամ: ՀՀ համայնքների 2019 թվականի բյուջեները գնահատվում են եկամուտների գծով՝ 138.9  մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 138.9 մլրդ դրամ:

Ըստ նախագծի՝ 2019 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն շուրջ 1,462 տրլն դրամ, ծախսերը՝ 1,614 տրլն դրամ, իսկ դեֆիցիտը՝ 151,6 մլրդ դրամ: Բյուջեի դեֆիցիտի մեջ 98,5 մլրդ դրամը կստացվեն արտաքին աղբյուրներից, իսկ 53 մլրդ դրամը՝ ներքին աղբյուրներից:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ վերանայվել է 2018 թվականի տնտեսական աճի կանխատեսումը, ակնկալվում է, որ այն 4,5 տոկոսի փոխարեն կլինի 6,5 տոկոս: Քանի որ փոխվել է բազան 2019 թվականի համար, հետեւաբար նվազեցվել է կանխատեսումը 2019 թվականի համար՝ 5,3 տոկոսի փոխարեն այն կկազմի 4,9 տոկոս:

«Սա ոչ միայն չի բերի նվազեցման, այլ շուրջ 130 մլրդ դրամով ավելի անվանական ՀՆԱ կունենաք: Բյուջետային ռիսկեր այս փոփոխությունը չի առաջացրել: Կանխատեսվում է, որ գնաճը կլինի 2,7 տոկոս, ինչը թույլատրելի (2,5-5,5 տոկոս) միջակայքում է»,- ասաց Ջանջուղազյանը:

Նրա խոսքով, 2019-ին կապիտալ ծախսերը կաճեն 2018-ի համեմատ. 2018-ին ակնկալվում է 2,3 տոկոսի աճ, իսկ 2019-ին այն կկազմի 3 տոկոս: «Հարկային եկամուտները կլինեն 1 տրլն 396 մլրդ դրամի սահմաններում, ինչը հնարավորություն կտա իրականացնել շուրջ 1 տրլն 614 մլրդ դրամի ծախսեր, ինչը նշանակում է, որ բյուջեի դեֆիցիտը կլինի ՀՆԱ-ի 2,2 տոկոսը կամ 151 մլրդ դրամ:

Ծախսերի կառուցվածքի մեջ հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում սոցիալական, մշակությային ոլորտներին՝ 44 տոկոս: Պաշտպանության, հասարակական կարգի պաշտպանության, անվտանգության հետ կապված խնդիրների համար ակնկալվում է, որ կօգտագործվի ծախսերի շուրջ 24 տոկոսը: Տնտեսության իրական հատվածի համար շուրջ 12,3 տոկոսը, մոտ 10 տոկոսը կօգտագործվի պետական պարտքի սպասարկման համար: 3,2 տոկոսը կտրամադրվի համայնքների բյուջեներին դոտացիայի տեսքով: Պետական իշխանության մարմինները կօգտագործեն բյուջեի ծախսերի 5,8 տոկոսը:

Պետական պարտքը կկայունանա 50 տոկոսի սահմաններում: Այն կկազմի 50,4 տոկոս այս տարի եւ նույնքան էլ 2019 թվականին»,- ընդգծեց ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ 2019-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն ԱԺ ներկայացնելու վերջնաժամկետը հոկտեմբերի 2-ն է, ինչը նշանակում է, որ այն երկուշաբթի արդեն պետք է ուղարկվի խորհրդարան:

Ատոմ Ջանջուղազյանը նաեւ ընդգծեց, որ արտաբյուջետային հաշիվները նախկինում բյուջեի նախագծի հետ չեն ներկայացվել Ազգային ժողով, հետեւաբար կասկած է եղել, որ այդ հաշիվները ռիսկեր են պարունակում. «Այս անգամ արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները եւս դարձրել ենք նախագծի մաս: Արտաբյուջետային հաշիվների նախագծերը նախկինում կառավարությունն է հաստատել, հիմա առաջարկվում է, որ այն հաստատի խորհրդարանը»,- ասաց նա:

Տպել
8614 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան