Հայոց պատմություն. Վարազդատ թագավորի, Ջորջ Բուշի եւ այլոց մասին

27/09/2018 schedule15:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 24-ի համարում

Ստորեւ ներկայացվող տեքստը ոչ այլ ինչ է, քան հայ պատմիչ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» աշխատության մի քանի գլուխներ՝ աննշան կրճատումներով: Այն մեզ է ուղարկել մեր ընթերցող Վարդան Սեդրակյանը: Նա ըստ էության արտագրել է Բուզանդի աշխատության համապատասխան կտորները, սակայն որոշակի հավելումներ է արել՝ ընդգծելու համար այն նմանությունները, որ նա տեսել է Փավստոս Բուզանդի եւ մեր ժամանակներում տեղի ունեցած իրադարձությունների մեջ: Որպես իր աշխատանքի բնաբան նա ընտրել է Պլատոնի հետեւյալ խոսքերը.

«Ամեն գիտելիք այլ բան չէ, քան հիշողություն, ամեն մի նոր բան մոռացված հինն է»: Իսկ իր տեքստը Սեդրակյանը վերնագրել է այսպես. «Թե ի՞նչ կատարվեց Հայոց Աշխարհում, 1998-2005 թվականներին եւ դեռ ի՞նչեր են կատարվելու առաջիկա ամիսներին, ըստ Հայոց պատմիչ Փավստոս Բուզանդի»: Իհարկե, Սեդրակյանը զուգահեռներ է արել, որոնք ամենեւին էլ հաստատված փաստ չեն, կամ որոնք չի կարելի իրականությանը համապատասխանող համարել: Բայց սրանից տեսքտի հետաքրքրությունը չի կորչում: Նորից հիշեցնում ենք, դուք ընթերցում եք կտորներ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» աշխատությունից, մեր ընթերցող Վարդան Սեդրակյանի մեկնաբանություններով: 

Հինգերորդ դպրություն

գլուխ ԼԴ. Պապից (Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյան) հետո Վարազդատի (Ռոբերտ Քոչարյան) թագավորելը Հայոց աշխարհի վրա:

Հայոց Պապ թագավորի մահից հետո (Տեր-Պետրոսյանի հրաժարական) Հունաց թագավորը (Ռուսաստան) Հայոց աշխարհի վրա թագավորեցրեց մի ոմն Վարազդատի (Ռոբերտ Քոչարյան): Նա մեծ շքեղությամբ եկավ Հայոց աշխարհը եւ թագավորեց Հայոց աշխարհում: Նա տարիքով մանուկ էր, արիասիրտ, հզոր ձեռքերով, քաջ սրտով, բայց թեթեւամիտ, երեխայի նման խելքը պակաս, մանկամիտ: (...) Իսկ Հայոց Մուշեղ սպարապետը (Վազգեն Սարգսյանը) առաջնորդում էր հայերին եւ զգուշությամբ պահպանում էր Հայաստանի սահմանները, ինչպես սովոր էր աշխարհը բարեկարգ պահել, եւ բարի խրատներ էր տալիս Վարազդատ թագավորին (Ռոբերտ Քոչարյանին):

(...) Նա խորհրդակցում էր Հունաց (Ռուսաստան) իշխանների հետ եւ նրանց միջոցով կայսեր հետ, թե հարկավոր է Հայոց աշխարհում քաղաքներ շինել ամեն մի գավառում, որում մի-մի քաղաք, որում երկու-երկու, ամուր պարիսպներով պատած, որպեսզի զորանիստ տեղեր դառնան բոլոր Հայոց աշխարհում, մինչեւ Գանձակ սահմանագլուխը (...): Հայոց բոլոր ազնվականներին զինավորել  կայսերական (ռուսական) ծախսով, այնպես էլ Հայոց աշխարհի զորքերը, որպեսզի այս կերպով ամեն զգուշություն ձեռք առնեն իրենց թշնամիների` Պարսից (ԱՄՆ) զորքերի դեմ: Եվ Հունաց թագավորը մեծ ուրախությամբ հանձն էր առնում այս բաները կատարել, որպեսզի այս բոլոր միջոցներով աշխարհը հաստատ ու անշարժ կապվի իր հետ, եւ Պարսից թագավորը (ԱՄՆ, Բիլ Քլինթոն) չկարողանա Հայոց աշխարհը իրեն գրավել (...):

գլուխ ԼԵ «Թե ինչպես Վարազդատ թագավորը (Ռոբերտ Քոչարյան) չարամիտ եւ անմիտ մարդկանց խոսքերին լսելով` սպանում է հայոց Մուշեղ զորավարին (Վազգեն Սարգսյան):

Բայց երբ Հայոց մեր նախարարները տեսնում էին, թե Հայոց Վարազդատ թագավորը (Ռոբերտ Քոչարյան) դյուրահավատ մանուկ է, չարը բարուց զանազանել չգիտե` սկսեցին այնուհետեւ թագավորին ման ածել իրենց ուզածի պես. նրան տանում բերում էին` ինչպես իրենք կամենում էին: Նա ավելի լսում էր մանուկներին, որոնք տարիքով իրեն հասակակից էին, քան իմաստուն ծերերին, որոնք կարող էին նրան օգտակար խորհուրդներ տալ:

Իսկ Բատը (Սերժ Սարգսյան) Սահառունյաց տոհմի նահապետը, որ Վարազդատ թագավորի (Ռոբերտ Քոչարյան) դայակն ու ուսուցիչն էր` միտք դրեց Մուշեղից (Վազգեն Սարգսյան) հափշտակել զորավարության` սպարապետության գործը: Այս պատճառով նա սկսեց քսություններ անել նրա մասին իր սանիկին` Վարազդատ թագավորին (Ռոբերտ Քոչարյան), ասելով,

«Հնուց հետե, նախնյաց ժամանակներից ի վեր, Մամիկոնյաններն են կորստի մատնել ձեր Արշակունյաց տոհմը, որովհետեւ ի բնե ձեր հակառակորդներն են եղել. դրանք են կերել Հայոց աշխարհը, մանավանդ Մուշեղը (Վազգեն Սարգսյան), որ չար ու նենգավոր մարդ է: (...) Արդ պետք է, որ նա քո ձեռքից մեռնի, նա չպետք է ապրի: Եվ եթե դու չշտապես, արքա, նա մտածել է այժմ Հայոց աշխարհը լցնել քաղաքներով, զորանիստներ դարձնել` Հունաց (ռուսական) զորքերն այնտեղ բնակեցնելու համար: Եվ այնուհետեւ կամ Հունաց (ռուսական) թագավորը քեզանից կխլե Հայոց թագավորությունը կամ հենց այս Մուշեղը (Վազգեն Սարգսյան) քեզ կսպանե եւ ինքը կթագավորե»: Եվ այսպիսի խոսքերով շարունակ գաղտուկ գրգռում էին թագավորին (Ռոբերտ Քոչարյան), մինչեւ որ համաձայնեց Հայոց զորավար սպարապետին (Վազգեն Սարգսյանին) սպանել ըստ նրանց ցանկության:

Հետո սկսեցին խորհուրդ անել, թե ինչպե՞ս նրան բռնեն, որովհետեւ նրանից շատ էին վախենում: «Եթե գլխի ընկնի, ասում էին, մեծ պատերազմ կհարուցանե, եւ ոչ ոք չի կարողանա նրա քաջությանը դեմ դնել. պետք է մի հնարք, խորամանկություն բանեցնել»: Եվ այսպես մի օր Հայոց Վարազդատ թագավորը (Ռոբերտ Քոչարյան) հրաման տվեց մեծ ընթրիք սարքել մեծ պատրաստությամբ, եւ հրամայեց ընթրիքին հրավիրել բոլոր ավագ պատվավոր մարդկանց, մեծամեծերին (Ազգային ժողով) եւ Մուշեղ զորավարին: Վարազդատը (Ռոբերտ Քոչարյան) պատրաստեց ընտիր ուժեղ հզոր մարդիկ (ՀՅԴ), որ պատրաստ լինեն գործին-հանկարծակի, հանպատրաստից, անսպասելի ժամում Մուշեղի վրա հարձակվելու: (...) Վարազդատ թագավորը (Ռոբերտ Քոչարյան) առաջուց նշան էր տվել իր պատրաստած սպանողներին (ՀՅԴ) (...): Եվ հանկարծ այն մարդիկ, որոնց հրաման էր տվել (ՀՅԴ), տասներկու մարդ միանգամից միասին ետեւի կողմից Մուշեղին (Վազգեն Սարգսյան) բռնեցին, վեց մարդ մի ձեռքից եւ վեց մարդ մյուս ձեռքից: (...) Եվ Մուշեղը (Վազգեն Սարգսյան) ասաց. «Իմ այնքան ծառայությունների, արյուն ու քրտինք թափելու, քրտինքս սլաքներով սրբելու վարձատրությունն ա՞յս եղավ: Բայց այս մահը երանի թե ձիու վրա ինձ հասներ»: Այսքանը միայն կարողացավ ասել, ավելի ոչինչ: (...)

գլուխ ԼԶ. Մուշեղի (Վ. Սարգսյան) ընտանիքի եւ այլ մարդկանց անմիտ կարծիքի մասին:

Երբ Մուշեղ սպարապետի (Վազգեն Սարգսյան) մարմինը իր տունը, իր ընտանիքի մոտ տարան` ընտանիքը նրա մահվանը չէին հավատում, թեպետ եւ տեսնում էին գլուխը մարմնից զատված: Նրանք ասում էին. «Սա անթիվ անգամ կռիվների մեջ էր մտել, ոչ մի վերք չէր ստացել, ոչ մի նետ սրան չէր դիպել եւ ոչ մի ուրիշ զենքով սա չէր խոցվել»: Իսկ ոմանք էլ հույս ունեին, թե նա կկենդանանա, ուստի գլուխը կարելով կցեցին իրանին եւ հանեցին մի աշտարակի երդիկը դրին: (...) Ապա լացին ու թաղեցին` ինչպես կարգն էր:

գլուխ ԼԷ. Մանուելի (?) դարձը պարսկական գերությունից, Մուշեղի (Վազգեն  Սարգսյան) վրեժը պահանջելը, Վարազդատ թագավորին (Ռոբերտ Քոչարյան) Հայոց աշխարհից հալածելը եւ Հայոց աշխարհը իր ձեռքը գրավելը:

Իսկ Վարազդատ թագավորը (Քոչարյան) զորավարության ու սպարապետության գործը հանձնեց Բատին, Սահառունյաց տոհմի նահապետին (Սերժ Սարգսյան): Նա Մուշեղի (Վազգեն Սարգսյան) փոխանակ դարձավ բոլոր Հայոց զորավար սպարապետը: Իսկ Մամիկոնյան տոհմին նահապետ ու տանտեր նշանակեց Վաչեին (Արամ Զ. Սարգսյան), նույն Մամիկոնյաց տոհմից: Այս ժամանակ Պարսկաստանի գերությունից վերադարձան Մամիկոնյաց տոհմից երկու եղբայր, որոնց գերի էր տարել Շապուհ թագավորը (ԱՄՆ, Ջորջ Բուշ) մեկի անունը Մանուել, մյուսինը Կոմս: Որովհետեւ այդ ժամանակները Պարսից թագավորը (ԱՄՆ, Ջորջ Բուշ), որ Սասանյան ցեղից էր, պատերազմ էր ունեցել Քուշաների մեծ թագավորի հետ (ԱՄՆ-Իրաք պատերազմ), որը Արշակունի էր եւ նստում էր Բահլ քաղաքում:

Եվ երբ Պարսից զորքերը (ՆԱՏՕ) գնում էին Քուշանների դեմ պատերազմի` ապա պարսից (ԱՄՆ) թագավորն իր զորքերի հետ ուղարկում էր եւ այն մարդկանց, որոնց գերի էր բերել Հայաստանից, նրանց հետ գնում էր եւ այս Մանուելը իր Կոմս եղբոր հետ (Հայկական զորամիավորում, ՆԱՏՕ կազմում) (...): Մանուելը (?) նախ եւ առաջ, առանց Վարազդատ թագավորի (Ռոբերտ Քոչարյան) հրամանին, հափշտակեց զորավարության-սպարապետության պատիվը: (...) Իսկ այնուհետեւ Հայոց Մանուել սպարապետը (?) պատգամ էր ուղարկում Վարազդատ թագավորին (Ռոբերտ Քոչարյան) եւ ասում էր. «Ահա իմ քաջ եղբայրը, Մուշեղը (Վազգեն Սարգսյան) ձեր թշնամիներին կոտորեց ու վանեց եւ որին թշնամիները չկարողացան սպանել` դու բռնեցիր եւ սեղանի նստած տեղում խեղդեցիր: (...)

Մենք մինչեւ անգամ ձեր ծառաները (հպատակները) չենք, այլ ընկերներն ենք եւ ձեզանից ավելի բարձր, որովհետեւ մեր նախնիքը Ճենաց աշխարհի (Վանա լճի հարավ-արեւելյան մասը) թագավորներ են եղել (...): Հեռացիր այս աշխարհից եւ իմ ձեռքից մի մեռիր»: Իսկ Վարազդատ թագավորը (Ռոբերտ Քոչարյան) պատասխան-պատգամ էր ուղարկում Մանուել (?) զորավարին եւ ասում էր. «Ես իսկական Արշակունի եմ (...), ուրեմն մի մեռիր քո եղբոր Մուշեղի (Վազգեն Սարգսյանի) նման: Ես իմ բարերարությամբ քեզ արձակում եմ: (...) Իսկ եթե չես կամենա գնալ` իմ ձեռքից կմեռնես, ինչպես Մուշեղը (Վազգեն Սարգսյանը) մեռավ»: Երբ շատ անգամ պատգամավորները գնացին եկան, եւ ավելի ու ավելի խիստ ու վիրավորական խոսքեր իրար ուղարկեցին` ապա ժամ էին նշանակում պատերազմով իրար հանդիպելու:

Նշանակված ժամին եկան հասան ու պատերազմ սկսեցին իրար հետ: (...) Վարազդատ թագավորը (Ռոբերտ Քոչարյան) եւ Մանուել սպարապետը (?), նիզակները ձեռքերին, դուրս էին գալիս իրար դեմ ախոյաններ: Երբ Վարազդատ թագավորը (Ռոբերտ Քոչարյան), գալու ժամանակ, աչքերը վեր բարձրացրեց ու Մանուել սպարապետին (?) տեսավ ու նկատեց նրա հասակի մեծությունը, անձի շքեղությունը, նրա ոտքից մինչեւ գլուխ երկաթապատ ամրակուռ եւ անխոցելի զինավարությունը, պինդ կազմվածքը, ուժեղ երիվարը, երիվարի անդրդվելի սպառազինությունը` իր մտքում նրան համեմատեց մի բարձր անմատույց լեռան հետ (...): Եվ Վարազդատ թագավորը (Ռոբերտ Քոչարյան) փախուստի դիմեց Մանուել զորավարի առաջ, իսկ Մանուելը (?) նրան հասնելով նիզակի տեգը ձեռքին բռնած` նիզակի կոթովը ծեծում էր Վարազդատ թագավորի (Ռոբերտ Քոչարյան) կառափը: (...)

Իսկ մյուս զորքերը դեռ գալիս էին կոտորածից շատերին ձերբակալ արած: Բռնել էին նաեւ Բատին (Սերժ Սարգսյան), Վարազդատ թագավորի (Ռոբերտ Քոչարյան) դայակին, նույնպես բոլոր նրանց, որոնք Մուշեղի սպանության գործին նպաստել էին: Եվ Մանուել սպարապետը (?) շատ խիստ դատաստանով դատեց անօրեն Բատին (Սերժիկ Սարգսյան):  Իսկ Վարազդատ թագավորին (Ռոբերտ Քոչարյան) հալածեցին Հայոց աշխարհի սահմաններիս դուրս: Նա գնաց Հունաց աշխարհը (Ռուսաստան), այնտեղ էլ ապրեց, այնտեղ էլ մեռավ: Իսկ Հայոց զորավար սպարապետ Մանուելը (?) աշխարհը նվաճեց, Հայոց բոլոր մեծամեծերին ու նախարարներին իր մոտ ժողովեց, ինքը նրանց առաջնորդ եւ գլուխ եղավ եւ վարում էր իր իշխանությունը: Աշխարհին հրամաններ էր արձակում թագավորի փոխանակ եւ աշխարհը շեն էր պահում:

Տպել
2814 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց