Սերժ Սարգսյանին Ավանում 602 մլն դրամ արժեցող տուն է առաջարկվել՝ Ռուբեն Հայրապետյանի տան հարեւանությամբ

Լուսանկարում ծառայողական այն տունն է, որտեղ Սերժ Սարգսյանն ապրել է նախագահության տարիներին

ՀՀ կառավարությունը 3-րդ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է առաջարկել: Այն գտնվում է մայրաքաղաքի ծայրամասում՝ Ավան վարչական շրջանում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նրա փոխանցմամբ՝ Կառավարությունը Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահ, բնակարանի այս տարբերակն առաջարկել է սեպտեմբերի 26-ին: «Տրվել է հինգ օր ժամանակ, որպեսզի մեզ վերջնական պատասխան տան: Մենք նրան առաջարկել ենք առանձնատուն, որը գտնվում է բարվոք վիճակում: Կարծում եմ, որ պարոն Սարգսյանը որեւէ հիմք չպետք է ունենա, որ հրաժարվի այդ առանձնատնից»,- «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց Աղաջանյանը:

Սերժ Սարգսյանին առաջարկված առանձնատան արժեքը կազմում է 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար: Այս գումարը համարժեք է 602 միլիոն ՀՀ դրամի: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել սակարկել առանձնատան արժեքը: «Մեր բանակցությունների արդյունքում այն իջեցվել է եւ դարձել 950 հազար ԱՄՆ դոլար: Եթե համեմատենք այս բնակարանը Ռոբերտ Քոչարյանի բնակարանի հետ, ապա պարոն Քոչարյանի բնակարանն անհամեմատելի թանկ է: Եթե մենք պետգույքի հաշվեկշռում ունենայինք այլ տարբերակ, ապա անպայման կառաջարկեինք: Սա վերջնական առաջարկն է եւ կսպասենք պարոն Սարգսյանի գրասենյակի պատասխանին»:

Սերժ Սարգսյանի համար նախատեսված առանձնատունը գտնվում է Ավան վարչական շրջանում: «Գտնվում է բավականին թանկարժեք առանձնատների թաղամասում»,- նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Ըստ Աղաջանյանի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանի համար նախատեսված առանձնատան մոտակայքում գտնվում է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու հարցը մեծ դժվարությամբ է լուծվում: Պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանին առաջարկվում են տարբերակներ, որոնցից նա է հրաժարվում, ինչպես նաեւ նա է ցանկանում ստանալ ինչ-որ շինություններ, որոնց կառավարությունն է դեմ արտահայտվում: Ամռան ամիսներին Սերժ Սարգսյանը ցանկացել էր պետությունից ստանալ Մոնումենտում՝ Բաբայան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների քառահարկ տունը, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ էր եղել: Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների տան հաշվեկշռային արժեքը կազմում է 907 մլն 817 հազար ՀՀ դրամ: Սա համարժեք է 2 միլիոն դոլարի: 

Սերժ Սարգսյանը, ինչպես վարչապետի ընտրության ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում հայտարարեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, նախկինում էլ է ցանկացել ԱԱԾ ընդունելությունների տան հսկայական տարածքն՝ առկա շենք-շինություններով իրենով անել: Սակայն, չգիտես ինչու, վերջին պահին մտափոխվել է եւ ցանկացել է, որպես ՀՀ 3-րդ պաշտոնաթող նախագահ, պետությունից վերցնել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող այն շքեղ առանձնատունը, որն իրեն է սպասարկել նախագահության 10 տարիներին: Ի դեպ, այդ առանձնատունը ամրացված է 6-րդ մասնաշենքում, որը ներառում է նաեւ սպասարկման տարածք՝ 1.5365 հեկտար: Այս տարածքը համարժեք է երեք ֆուտբոլային դաշտի:

Սակայն այս առանձնատունը Սերժ Սարգսյանի սեփականությունը եղավ ընդամենը 20 օր: Ապրիլի 19-ին իր կողմից վարած առաջին եւ վերջին կառավարության նիստի ժամանակ նա հրաժարվեց այդ առանձնատնից: «Շատ շնորհակալ եմ այդպիսի որոշման համար, բայց այսօր ես եմ կառավարության ղեկավարը եւ ես եմ նստած նիստը անցկացնողի բազկաթոռին: Սա այլ իրավիճակ է: Ուստի, ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից հենց առաջին նիստի ժամանակ, որը ես կանցկացնեմ: Այսինքն՝ այսօր: Հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ»,- ապրիլի 19-ին, մասնավորապես, ասել էր Սերժ Սարգսյանը:

Այնուհետ, Սերժ Սարգսյանը ցանկացել էր, որ պետությունը իրեն բնակարանով ապահովի «Վահագնի» թաղամասում: Սակայն նա ցանկացել է այն առանձնատունը, որը կգնի իր համար պետությունը, նաեւ պարսպապատվի եւ առանձնացվի թաղամասում առկա մյուս առանձնատներից: Նրա գրասենյակի աշխատակիցները «Վահագնի» թաղամասը տակն ու վրա անելուց հետո գտել են այնպիսի մի առանձնատուն, որը գտնվում է թաղամասի անկյունային հատվածներից մեկում: «Վահագնի» թաղամասի ադմինիստրացիան մերժել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ներկայացուցիչների նման պահանջը՝ նշելով, որ դա թաղամասում սահմանված կարգի կոպիտ խախտում է, որեւէ տուն չի կարող ցանկապատվել:

Ի դեպ, փոփոխված օրենսդրությամբ՝ հանրապետության պաշտոնափող նախագահն այլեւս չունի նման արտոնություններ: Պաշտոնավարման ավարտից հետո բնակարանով ապահովվելու է ՀՀ վարչապետը, ինչպես նաեւ պետությունն ապահովելու է նրա գրասենյակի ֆինանսավորումը եւ անձի անվտանգության պահպանումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
41386 դիտում

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները