Առյուծի բերանում. թե ինչպես էր կենտրոնը թաղապետ ընտրում

28/09/2018 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 27-ի համարում

Այս կիրակի Կենտրոն համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունները կարող են ուսուցանելի լինել, դրանց ընթացքում կիրառված կեղծիքների տեսանկյունից: Կենտրոնի թաղապետի ընտրությունների նախնական արդյունքների համաձայն համայնքի ընտրական ցուցակներում ընդգրկված շուրջ 91 հազար ընտրողներից ընտրություններին մասնակցել է մոտ 38 հազարը, որոնցից Գագիկ Բեգլարյանի օգտին են քվեարկել 32 հազար 498-ը, իսկ Ռուզան Խաչատուրյանին իրենց ձայնն են տվել 4 հազար 470 ընտրողներ: Ընտրությունների օրը վաղ առավոտից Ռ.Խաչատրյանի շտաբում անընդհատ ահազանգեր էին ստացվում, որ տեղամասերում կեղծիքներ են տեղի ունենում: Բացի այդ, քվեարկության սկսվելուց հետո Խաչատրյանի շտաբում պարզել են, որ մի շարք տեղամասերում իրենց վստահված անձինք բացակայում են:

Ըստ Ռ.Խաչատրյանի, այդ երեւույթի պատճառն այն է եղել, որ մինչ այդ, հատկապես վերջին երկու օրերին, իր վստահված անձանց պարբերաբար ահաբեկել եւ սպառնացել են, ինչի պատճառով էլ նրանցից շատերը չեն համարձակվել տեղամասեր ներկայանալ: Իհարկե, չներկայանալու այլ դրդապատճառներ էլ են եղել` ասենք որոշակի գումարի դիմաց, սակայն այս երեւույթի մանրամասներին եւ մասնակիցներին Ռ.Խաչատրյանը չցանկացավ անդրադառնալ, միայն ակնարկեց, որ նման երեւույթ եւս գոյություն ունի: Ինչեւէ, կեղծիքները, որոնց մասին մեզ պատմեցին Խաչատրյանի շտաբում նրա վստահված անձինք եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Արդարություն» դաշինքի կողմից նշանակված անդամները, եղել են մի քանի տեսակի, առավել տարածված են եղել բազմակի քվեարկության եւ բաց քվեարկության դեպքերը:

Կենտրոնի թիվ 15 ՏԸՀ անդամ Անահիտ Գասպարյանի խոսքերով միեւնույն մարդիկ ընտրությունների ժամանակ մի քանի անգամ տարբեր անձնագրերով եկել են իրենց տեղամաս եւ քվեարկել, իսկ երբ ինքը փորձել է կանխել, հանձնաժողովի մնացած անդամները աղմուկ են բարձրացրել, որի արդյունքում Ա.Գասպարյանին սպառնացել են տեղամասից դուրս հանել: Այդպես շարունակվել է ողջ օրը, նույնիսկ եղել է դեպք, երբ տղամարդը, որը արդեն մի քանի անգամ քվեարկած է եղել, ընտրության է ներկայացել կնոջ անձնագրով եւ քվեարկել գնացել: Գասպարյանը ժամը 17-ի սահմաններում այլեւս չի դիմացել տեղամասում տիրող մթնոլորտին եւ վերադարձել է ՀԺԿ գրասենյակ, քանի որ ի վիճակի չի եղել որեւէ միջոց ձեռնարկել:

Ավելին, ՏԸՀ որոշ անդամներ, իսկ հետագայում նաեւ տեղամաս ժամանած ինչ-որ սափրագլուխներ նրան սպառնացել են, որ եթե փորձի խանգարել` նրա հետ հաշվեհարդար կտեսնեն: Գրեթե նույն վիճակում եղել են նաեւ Ռ.Խաչատրյանի այն վստահված անձինք, ովքեր փորձել են կանխել տեղի ունեցող կեղծիքները: Բայց ամենահետաքրքիր միջադեպերից մեկը տեղի է ունեցել Կենտրոնի թիվ 34 տեղամասում, այստեղ որպես Ռ.Խաչատրյանի վստահված անձ է ներկայացել ոմն Ռուբեն Կարոյի Սարուխանյան, որը իրականում թեկնածուի հետ որեւէ առնչություն չի ունեցել: Երբ այդ մասին Ռ.Խաչատրյանը տեղեկացել է, այդ տեղամաս են գնացել նրա շտաբի մի քանի անդամներ, այդ թվում նաեւ ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը, որպեսզի ինքնակոչ վստահված անձին դուրս հրավիրեն եւ նրան փոխարինեն իրական վստահված անձով, սակայն Սարուխանյանը հրաժարվել է տեղամասը լքել` այդպիսով արգելելով երկորդ վստահված անձի մուտքը տեղամաս:

Իսկ երբ Ռ.Խաչատրյանի շտաբից ահազանգել են Կենտրոնի թաղապետի ընտրությունները կազմակերպող թիվ 9 ԸԸՀ, ինքնակոչ վստահված անձն անհետացել է: Մի խոսքով, այն ամենը, ինչ պատմում էին Ռ.Խաչատրյանի շտաբում ընտրությունների օրը տեղամասերում կատարվածի վերաբերյալ, մեկ բառով կարելի է բնորոշել` բեսպրեդել: Մյուս կողմից պետք է նշենք, որ Ռ.Խաչատրյանի շտաբը, որը նույն ՀԺԿ կենտրոնական գրասենյակն է, ընտրությունների ժամանակ կարծես անգործության էր մատնված եւ գտնվում էր անզոր վիճակում, ինչը, մեղմ ասած, տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ տվյալ դեպքում գործ ունենք ընդդիմադիր դաշտի ամենաազդեցիկ կուսակցություններից մեկի հետ:

Ի դեպ, իրենց հասցեին հնչող մեղադրանքների առնչությամբ դիմեցինք նաեւ Գ.Բեգլարյանի շտաբի պետ Գագիկ Գյանջյումյանին. վերջինս մեզ պատասխանեց, որ ինքը չի ցանկանում հերյուրանքներին պատասխանել, եւ մեղադրանքների հիմքում ոչ մի փաստ չկա: Նշենք նաեւ, որ Ռ.Խաչատրյանի վստահված անձանց եւ «Արդարություն» դաշինքի կողմից ՏԸՀ անդամների կողմից թիվ 9 ԸԸՀ է ներկայացվել 4 դիմում բողոք, որոնցից ոչ մեկը վերահաշվարկ կատարելու պահանջ չի պարունակել: Այսինքն, թիվ 9 ԸԸՀ-ին ոչին չի խանգարում, որպեսզի նրանք Կենտրոնի թաղապետի ընտրություններն ամփոփեն, ասենք, հենց այսօր:

Հ.Գ. Կենտրոնի թաղապետի ընտրություններում փաստացի կիրառվել են ընտրական կեղծիքների նոր տեսակներ, որոնք կարող են նաեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «նախապատրաստական միջոցառումներով» պայմանավորված լինել: Այդ կեղծիքներին եւ դրանց կիրառման ձեւերին մենք առաջիկայում կանդրադառնանք:

Վահագն Հովակիմյան

Տպել
1311 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)