Երևան
12 °C
Հինգ տարի անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, հոկտեմբերի յոթից բողոքի ակցիաներ է սկսելու՝ իշխանությունից պահանջելով արդարացնել իր հորն ու համաներում հայտարարել: Նույն այդ օրերին Հայաստանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը:
Շանթ Հարությունյանի արդարացման, նրա ազատ արձակման մեխանիզմների ու սպասվելիք բողոքի ակցիաների մասին զրուցել ենք Շահեն Հարությունյանի հետ:
- Շահեն, ինչու՞ որոշեցիք հենց Ֆրանկոֆոնիայի օրերի ընթացքում իրականացնել, ինչպես ասում եք, «Շանթոֆոնիան»: Ուզում եք, որ այս ակցիաները միջազգայի՞ն հնչեղություն ունենան:
- Այո, այդպես կարող ենք ասել: Միջազգային ուշադրությունը կարեւոր բան է: Մանավանդ Հայաստանում, որ ուզում ենք ժողովրդավարական նորմեր հաստատել, բնականաբար միջազգային ուշադրության կենտրոնում գտնվելն ավելի օգտակար կլինի:
- Հեղափոխությունից հետո խոսվում է «Անցումային արդարադատության» կիրառման մասին, որի անհրաժեշտության մասին հայտարարեց նաեւ վարչապետ Փաշինյանը: Սրա մեխանիզմներից մեկը հնարավորություն է տալիս վերաբացել դատական գործեր ու կայացնել նոր վճիռներ: Արդյոք հնարավո՞ր չէ, որ «Անցումային արդարադատության» շրջանակներում վերաբացվի Շանթ Հարությունյանի գործն ու արդարացման վճիռ կայացվի:
- Իհարկե, Շանթ Հարությունյանի գործն այնպիսի գործ է, որն ամբողջովին քաղաքական դատավարության շուրջ է՝ անձամբ երկրի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից նախատեսված: Կարող եք համացանցում էլ գտնել, թե ինչպես է մինչեւ դատարանի վճիռը, խախտելով անմեղության կանխավարկածը, Շանթ Հարությունյանին համարում հանցագործ: Եւ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ երկրի բոլոր իշխանությունները՝ դատական իշխանությունը, օրենսդիր, գործադիր մարմիններն ամբողջովին գտնվում էին Սերժ Սարգսյանի ձեռքում: Ուստի, Սերժ Սարգսյանի կայացրած «որոշումից» հետո ոչ մի դատավոր կամ դատական համակարգ չէր համարձակվի այլ որոշում կայացնել: Ուրեմ,ն սա ամբողջովին քաղաքական դատավարություն է, եւ կան բազմաթիվ հիմքեր՝ Շանթ Հարությունյանի գործը վերաբացելու համար: Իսկ «Անցումային արդարադատության» հետ կապված՝ կարծում եմ՝ այո, այն տալիս է դատական գործեր վերաբացելու հնարավորություն:
- Այդ դեպքում ինչու՞ չեք սպասում, որ «Անցումային արդարադատության» բուն գործընթացը սկսվի եւ արդարացումն այդ շրջանակներում լինի:
- Որովհետու ամբողջ աշխարհում սա բացառիկ երեւույթ է՝ այն առումով, որ աշխարհի ոչ մի պետության մեջ երկրի ղեկավարը չի համարում, որ իր երկրում կա քաղբանտարկյալ: Բոլորն, ընդհակառակը, ասում են, որ իրենց երկրում չկա քաղբանտարկյալ, քանի որ նրանք լինում են միայն բռնապետական ռեժիմներում: Օրինակ Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում՝ նախորդ իշխանության օրոք, իշխանությունները չէին հայտարարում, որ կան քաղբանտարկյալներ ու իսկական քաղբանտարկյալներին ազատ չէին արձակում: Բայց մեր երկրում, մեր երկրի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարում է, որ կա քաղբանտարկյալ՝ Շանթ Հարությունյանը, որն օր առաջ, ժամ առաջ պետք է ազատ արձակվի: Հայտարարելով այդ ամենի մասին՝ նա քայլեր չի ձեռնարկում, որպեսզի Շանթին ազատ արձակեն: Իսկ քաղբանտարկյալին պետք է ժամ առաջ ազատ արձակեն, այլ ոչ թե սպասեն ինչ-որ դատավարական պրոցեսների եւ այլն: Քաղբանտարկյալ եզրույթն ինքնին ենթադրում է, որ այն մարդը, ով հայտնվել է բանտում, դատական ապօրինության հետեւանքով է հայտնվել բանտում, քաղաքական պատվերի հետեւանքով է հայտնվել բանտում: Երբ երկրի ղեկավարն ու միջազգային իրավապաշտպան կառույցները հայտարարում են, որ կա քաղբանտարկյալ, ի՞նչ «Անցումային արդարադատություն», կամ ի՞նչ դատական համակարգի մասին է խոսքը, մանավանդ էն դեպքում, երբ դատական համակարգը չի փոխվել: Չի կարելի քաղբանտարկյալի գործը տեղափոխել օրենսդրական կամ իրավական տիրույթ, որովհետեւ սա ամբողջովին շինծու դատավարություն է եղել:
- Եթե իրավական հարթությունից դուրս նայենք, այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում արդարացման գործընթացը: Շանթ Հարությունյանն ուղղակի դուրս գա բանտից ու վերադառնա տու՞ն:
- Չէ, դե թող սկսեն իրավական պրոցեսի վրա: Վարչապետն ունի լիազորություններ, կարող են սկսել իրավական պրոցես: Թող քաղաքական որոշմամբ ժամ առաջ ազատ արձակեն Շանթ Հարությունյանին, դրանից հետո դատավարական պրոցեսներ կլինեն, Շանթն ազատության մեջ կլինի եւ իր արդարացման համար պայքարը ազատության մեջ տանի: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի առաջարկած տարբերակին՝ բաց ռեժիմին, դա ծիծաղելի է: Չգիտեմ, ի՞նչ է նշանակում քաղբանտարկյալին պահել որեւէ ռեժիմի ներքո: Սերժ Սարգսյանի օրոք եւս Շանթը ստացել է առաջարկ՝ անցնել բաց ռեժիմի կամ պայմանական վաղակետ ազատման, հիմա Փաշինյանը գալիս է իշխանության, հայտարարում, որ հայրս քաղբանտարկյալ է, բայց կրկին ասում է՝ բաց ռեժիմ: Քաղբանտարկյալը պետք է լինի ազատության մեջ եւ ոչ թե որեւէ ռեժիմի:
- Ես ճի՞շտ հասկացա, Շանթ Հարությունյանն արդարացվի ու դուրս գա բանտից քաղաքական որոշմամբ, բայց նրա գործը վերաբացվի ու դատական գործընթա՞ց սկսվի:
- Այո: Բայց այլ տարբերակներ էլ կան, ասենք՝ Ազգային ժողովի միջամտությամբ: Տարբեր ելքեր կան: Ինչպես օրինակ՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը հայտարարել էր իր հարցազրույցներից մեկում, որ կան տարբերակներ՝ Շանթ Հարությունյանի գործը լուծելու հետ կապված: Դա հարցը հենց Ազգային ժողովի միջամտությամբ լուծելու տարբերակն է: Եթե ԵԼՔ-ը առաջ չի քաշում էդ վարկածը, ինքը՝ Զուրաբյանը կարող է Շանթի գործը մտցնել Ազգային ժողով: Մի խոսքով՝ կան տարբերակներ:
- Դուք հայտարարում եք նաեւ լայնամասշտաբ համաներման մասին: Ի՞նչ ասել է՝ «լայնամասշտաբ», ովքե՞ր պետք է համաներմամբ ազատ արձակվեն:
- Ես համաներման մասնագետ չեմ, ես էդ հանձնախմբի անդամ չեմ, բայց ես իմ քաղաքացիական գիտակցության մեջ ունեմ հետեւյալ խնդիրը. յուրաքանչյուր մարդ, եթե կատարել է հանցանք, պետք է ունենա նաեւ ներման իրավունք: Հայաստանում հինգ տարի տեղի չի ունեցել համաներում: Մարդիկ տարիներով գտնվում են բանտերում, իսկ համաներումն ինքնին մարդասիրական ակտ է՝ քաղաքացիների նկատմամբ: Տարբեր առիթներ են եղել Հայաստանում, կլինի ցեղասպանության 100-ամյակը, կլինի Առաջին Հանրապետության 100-ամյակը, եւ այլն, բայց համաներում տեղի չի ունեցել: Եւ ամենագլխավոր առիթը, որով հնարավոր է եղել համաներում իրականացնել, դա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած՝ սիրո ու համերաշխության հեղափոխությունն էր: Ընդհանրապես՝ հեղափոխություններից հետո միշտ լինում է համաներում: Այն սկզբունքները, որոնք հաստատվել են հեղափոխության օրերին, պետք է փոխանցվեն բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ նաեւ բանտերում գտնվող կալանավորներին: Ես հիմա չգիտեմ՝ համաներման մասշտաբներն ինչ չափի պիտի լինեն, բայց ես վստահ եմ եւ պնդում եմ, որ պետք է լինի համաներում: Ես այս ամենը պնդում եմ որպես քաղաքացի: Համաներում երկար տարներ չի եղել, այն առնվազն երկու-երեք տարին մեկ պետք է լինի, բայց չի եղել: Այդ հումանիստական ակտը պետք է իրականացվի բոլոր կալանավորների նկատմամբ: Կալանավորները եւս պետք է զգան հեղափոխության բերած փոփոխությունը:
- Իսկ ակցիաներ սկսելու համար արդեն դիմե՞լ եք քաղաքապետարան, թե որտեղ եք սկսելու, ինչքան ժամանակ են դրանք շարունակվելու: Եւ եթե այո, ապա քաղաքապետարանն ինչպես է արձագանքել:
- Ես անձամբ դեռեւս չեմ դիմել քաղաքապետարան: Բայց մի քանի խմբեր կան, որ զբաղվում են էս հարցով: Ընդհանուր կմիավորվենք, եւ եթե ես չդիմեմ, իրենք կտեղեկացնեն: Մենք չենք փորձելու օրենք խախտել, իրականացնելու ենք մեր բողոքի խաղաղ ցույցերը, ներկայացնելու ենք մեր պահանջը:
- Բողոքի ակցիների ի՞նչ մեթոդներ եք ընտրել: Նստացու՞յց եք անելու, երթե՞ր: Եւ ասացիք, որ տարբեր խմբեր են զբաղվում Շանթ Հարությունյանի ազատ արձակման հարցով: Ու՞մ հետ եք համագործակցում, ովքե՞ր են աջակցում ձեզ:
- Այն ամենը, ինչը թույլ է տալիս օրենքը, իրականացնելու ենք մեր ակցիաներին, երթեր էլ, ամեն ինչ էլ: Թեկուզ հենց այս տարի ինչ եղավ Հայաստանում: Ամեն ինչ օրինականության մեջ, քաղաքացիների իրավունքների սահմաններում: Մանավանդ երբ այդպիսի պայքարի փորձ արդեն ունենք: Ինչ վերաբերում է աջակիցներին՝ չկա որեւէ քաղաքական ուժ, որի հետ մենք համագործակցում ենք, չկան քաղաքական դեմքեր, որոնց հետ մենք համագործակցում ենք: Նախապես ստեղծվել էր «Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնությունը, ոչ իմ կողմից: Համագործակցում ենք նրանց հետ, քաղաքացիական հասարակության անդամների, նաեւ կալանավորների հարազատների, ովքեր այս ընթացքում պայքարի մեջ են եղել, որպեսզի համաներում լինի:
- Եթե վարչապետ Փաշինյանն առաջարկի սպասել եւ «Անցումային արդարադատության» մեխանիզմներով լուծել Շանթ Հարությունյանի արդարացման հարցը, դուք կհամաձայնե՞ք, թե՞ կշարունակեք ձեր ակցիաները:
- Այս պահի դրությամբ չեմ կարող ոչինչ ասել: Համաներման հետ կապված ես չեմ որոշի՝ սպասել, թե ոչ: Կոնկրետ իմ հայրը դեմ է համաներման միջոցով ազատ արձակվելուն: Ուստի, համաներման հետ կապված ժողովուրդը կորոշի, նրանք, ովքեր շահագրգռված են այդ հարցով: Իսկ հորս հետ կապված՝ տեղում կորոշվի, կախված՝ ինչ իրավիճակ է երկրում: Բնականաբար մեր խնդիրը իշխանության հետ թշնամանք հրահրելը չի, մեր խնդիրը իշխանությանը վնասելը չի: Մեր խնդիրն այս հարցերի լուծումները ստանալն է, իմ պարագայում՝ հորս ազատելը, արդարացնելը: Ես նախապես ինչ-որ կանխագուշակումներ չեմ կարող անել: Կարող է՝ այնպիսի ժամկետկներ են տալիս, որ լավ է, կամ հակառակը՝ ընդհանրապես հնարավոր չէ սպասել: Մենք չենք ցանկանում իշխանությունների հետ թշնամանալ, նրանք Սերժ Սարգսյանի իշխանությունը չեն, որ ամբողջ կամուրջներն այրելով՝ գնանք առաջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել քրեական պատմություններով հայտնի 49-ամյա տղամարդը
«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել «Օպել Աստրա»-ում
Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափին ավելի քան 2 միլիոն մարդ է հավաքվել՝ Նոր տարին նշելու համար
Առողջ ու երջանիկ, խաղաղ երկնքի տակ. Արայիկ Հարությունյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել
Խոշոր հրդեհ Երևանում․ 7-րդ հարկից անվասայլակով ծխահարված տատիկին մոտեցրել են շտապօգնությանը
Հրուշ Աճեմյանն ու Սուպեր Սաքոն օրինականացրել են հարաբերությունները
Ոչինչ ավելի կատարյալ, քան նա, բնությունը չի ստեղծել․ Լուկաշենկոն 2026 թվականը հայտարարել է բելառուս կնոջ տարի
Մախաչևի ռեկորդը գերազանցելու համար. Ծառուկյանը բացահայտել է, թե երբ է պատրաստ փոխել քաշային կարգը UFC-ում
Ադրբեջանը մոտ 400 հզր եվրո է վճարել ՀՀ-ին՝ 2025 թ.-ին երկրի օդային տարածքն օգտագործելու համար
Մենք ակտիվորեն պաշտպանում ենք Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Գալուզին
Ջերմուկի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ դիմելով բնակիչներին և քաղաքի հյուրերին
Նեթանյահուն և նրա կինը Նոր տարին նշել են Թրամփի հետ Մար-ա-Լագոյի նստավայրում
Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել
Հանրապետության շուրջ 20 համայնքում ձյուն է տեղում
Անցած տարին առանձնահատուկ էր ինձ համար. հիշեք՝ ամեն բան ձեր ձեռքում է. Սպերցյան
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
2026 թվականը մեկնարկում է ձեռք բերված խաղաղության պայմաններում, թող այն լինի կայուն և ամուր. Մանավազյան
Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Շվեյցարիայի Կրանս-Մոնտանա հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով մոտ 40 մարդ զոհվել է, 100-ը՝ վիրավորվել
Հայկ Մարությանը ծամածռել է դեմքը՝ լուսանկարվելով խոզի բդի հետ. նա «մարտական է» տրամադրված
Տարվա հանգրվանը պետք է լինի խաղաղության, Իրական Հայաստանի գաղափարախոսության և ինքնիշխանության ամրագրումը
Մակրոնը հաստատել է, որ չի մասնակցի 2027 թվականի նախագահի ընտրությանը
Երգիչ Սևակ Ամրոյանը կրկին հայր է դարձել. լուսանկար
Սեր, ջերմություն ու խաղաղություն բոլորիս ընտանիքներին. Սիլվա Հակոբյանը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել
Նոր տարվա հրաշալի դիմավորում և հրաշալի մեկնարկ ունեցանք. վարչապետը տեսանյութ է հրապարակել դրոններով շոուից
90-ականներից հետո Երևանում հենց Նոր Տարվա գիշերը սենց առատ տեղացող ձյուն ես չեմ հիշում. Արամ MP3
Ամստերդամի 150-ամյա Վոնդելկերկ եկեղեցում խոշոր հրդեh է բռնկվել. տեսանյութ
Ձյան տեղումները կշարունակվեն, եղանակը կցրտի 14-18 աստիճանով. մանրամասներ
Ինչպես են դիմավորել Ամանորը շտապ օգնության աշխատակիցները. տեսանյութ
Ժողովուրդ ջան, արթնացել եք, թե դեռ քնած եք, սիրում եմ բոլորիդ, և շնորհավոր էս հրաշալի Նոր տարին. վարչապետ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կնոջ մարմին է հայտնաբերվել. ինչ է եղել
Հունվարի 1-ի խաղաղ առավոտը. նման տեսարան վաղուց չեմ հիշում. վարչապետ. տեսանյութ
Դիրքեր տանող ճանապարհների ձյունը մաքրվում է շուրջօրյա ռեժիմով. տեսանյութ
Հանրապետության հրապարակի դրոնների շքեղ շոուն տեսանյութով
Դուբայում Ամանորին գեղեցիկ լազերային շոու և հրավառություն է եղել. տեսանյութ
Հայաստանի ինքնիշխանության դեմ կատաղի պայքար է մղվում. 2026 թվականը լինելու է ջրբաժան. Առաքելյան
Երևան-Գյումրի ճանապարհը մաքրվում է ձյան ծածկույթից ու մշակվում աղ-ավազով. տեսանյութ
Թրամփը ասել է, թե ինչ է ցանկանում Ամանորին. տեսանյութ
Ավտովթար Արարատի մարզում. մեքենան գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում. կան վիրավորներ
Ամանորը Հանրապետության հրապարակում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT