1,87 մլրդ դրամի ներդրում, 200 աշխատատեղ. Արարատում ինտենսիվ այգիներ կհիմնվեն

ՀՀ կառավարության նիստում մաքսային եւ հարկային արտոնություններ տրամադրեցին «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ին: Մասնավորապես, նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում հետաձգել «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն պայմանավորված է «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների` ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման եւ հստակեցման անհրաժեշտությամբ: Ներմուծվող սարքավորումների ցանկի ընդհանուր գումարը կմնա անփոփոխ։

Ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցել տեխնոլոգիապես առաջադեմ այգիներ։ Ինտենսիվ այգիները համալրված են լինելու ժամանակակից համակարգերով, ներառյալ հակակարկտային համակարգը, որը բացի կարկտի պաշտպանությունից, կպաշտպանի ծառերը արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, քամուց, թռչուններից եւ որոշ միջատների վնասակար հետեւանքներից: Այն նաեւ կունենա ցրտահարության պաշտպանության համակարգ, որը կպաշտպանի ծառերը ցրտահարությունից:

Կաթիլային ոռոգման համակարգը կկանխարգելի զգալի քանակությամբ ջրի կորուստը եւ միեւնույն ժամանակ կապահովի ծառերի համար անհրաժեշտ սնուցումը արդյունավետ ձեւով` դրանով իսկ բարձրացնելով բերքատվությունը ինչպես որակական, այնպես էլ քանակական տեսանկյուններից:

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 1,87 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 630 մլն ՀՀ դրամ։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում մինչեւ 2024 թվականը կստեղծվի շուրջ 200 աշխատատեղ, հասցնելով այն 250-ի` 150 հազ․ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2795 դիտում

Մահացել է լեգենդար երաժիշտ, Black Sabbath խմբի մենակատար Օզզի Օսբորնը

Նախաձեռնում ենք խմբային հայց` Գալստանյանի դեմ. Ավանեսյանը մանրամասնել է՝ ինչ հոդվածով

44-օրյա պատերազմի մասնակիցն իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի հուշարձանի մոտ

Ցավալի է, բայց կանխատեսելի էր. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը՝ ԱՄՆ-ի՝ կազմակերպությունից դուրս գալու մասին

Գողական տերտերը պատժել էր միլպետին. Կտրիճն ու Եզրասը գնալու են, դա շատ լավ հասկանում են. Սաֆարյան. տեսանյութ

ԼՏՊ-ն արդեն իսկ ապահովել է իր քաղաքական կարիերայի անփառունակ վախճանը. Չախոյանն արձագանքել է Տեր-Պետրոսյանին

Ժաննա Անդրեասյանն Աթենքում այցելել է Ստավրոս Նիարխոս հիմնադրամ, Ակրոպոլիսի և Աթենքի հնագիտական թանգարաններ

Մեծ Մասրիկում հակերով անասնակեր է այրվել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել

Ձերբակալման սանկցիա՝ լրագրող և բլոգեր Յուրի Դուդին. ինչ մեղադրանք է ներկայացրել Մոսկվայի դատարանը

Թուրքիան 2,4 մլրդ եվրո է ներգրավել Կարս-Նախիջևան երկաթուղու համար

Հարցվածների 55 տոկոսը գոհ է Կառավարության սոցիալական ծրագրերից՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. IRI

Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլ Թուրքիան կդիտարկի որպես անվտանգության սպառնալիք

Գարեգին Բ-ն մի քանի կնոջից զավակներ ունի, եթե հակադարձի, անուններ կտամ. Խորեն վարդապետ Հովհաննիսյան. տեսանյութ

Սյունիքում իրանական բեռնատար է այրվել. վարորդն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Երաժիշտ-քանոնահար Կարինե Հովհաննիսյանը և երգիչ Վարդան Բադալյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ մեդալով

Ինքնազգացողությունը վատացած «Լեքսուս»-ի վարորդի կյանքը փրկվել է. նրան առաջինը նկատել են պարեկները

Ստամբուլում տեղի կունենա ռուս-ուկրաինական բանակցությունների 3-րդ փուլը

Տեղի է ունեցել Հայաստանում աղետների ռիսկի կառավարմանը նվիրված միջգերատեսչական աշխատաժողով

Որ երկրներից են ավելի շատ զբոսաշրջիկներ եկել Հայաստան. հրապարակվել է 2025-ի հունիսի այցելությունների թիվը

«Համով կաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Կարգելվի մեքենաների կանգառը Հյուսիսային պողոտա-Աբովյան և Աբովյան-Բուզանդ խաչմերուկներից մինչև հրապարակ

Մեկնարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի 2-րդ թունելի հորատման աշխատանքները. տեսանյութ

Ստանձնում ենք Գալստանյանի դեմ համաժողովրդական հայցադիմում ներկայացնելու համակարգող կենտրոնի պարտականությունը

Կհիմնվի գյուղատնտեսական առաջնային արտադրանքի լոգիստիկ կենտրոն. Գևորգ Պապոյանն այցելել է «Ագրոպրո» ընկերություն

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը. փոխվարչապետը հանձնարարականներ է տվել

Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ մտքեր են փոխանակել

Շուրջ 3 մլն դրամի հափշտակության համար մեղադրվող Երասխահունի դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն Երևանում

Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք է առաջադրվել

ԼՂ-ից բռնի տեղահանված որ ընտանիքները կարող են օգտվել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից

Գալստանյանի կողմից ժողովրդին վիրավորելու միասնական հայց ներկայացնելու մասով բազմաթիվ միացողներ կան. Ավանեսյան

Amio Era-ն Գյումրիում. համագործակցություն Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի հետ

Հարցվածների 17 տոկոսը կքվեարկի ՔՊ-ի, 4 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի օգտին

Հայաստանի հետ խաղաղության հասնելու իրական հնարավորություններ կան. Բայրամով

Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած բուժառուներից մեկը գտնվել է

Դիմել ենք ՆԳ նախարարին հանված արագաչափերը վերատեղադրելու խնդրանքով․ Կապանի ավագանու «‎ՔՊ» խմբակցություն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Արմավիրի մարզերում

Ռենջերները կրկին ուժերը չափեցին այս անգամ «Սևան Ստարտափ Սամմիթում». լուսանկարներ

«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» սպորտային ակումբներում քննչական գործողություններն ավարտվել են. ինչպիսին են արդյունքները