Դասագիրք գիտնականների համար. դպրոցը գիտելիքներ ձեռք բերելու համար չէ

04/10/2018 schedule17:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 4-ի համարում

Իրավական ոլորտի մասին գրելիս գլխավոր եզրահանգումը, որ ակամայից անում ես, այն է, որ մեր քաղաքացիներն իրավական տեսակետից լիակատար անգրագետ են եւ բացարձակապես անտեղյակ իրենց իրավունքներից: Տարրական իրավական գրագիտության բացակայությունն է պատճառը, որ մի անսպասելի օր ոստիկանությունում հայտնված մարդը չգիտե ինչպես պահել իրեն, արդյունքում խոստովանում է չարածը կամ անմեղ մարդկանց դեմ ցուցմունք տալիս՝ ապակողմնորոշելով նախաքննությանը: Մարդիկ իրենց իրավունքները չիմանալու պատճառով ամեն օր սխալ կամ անօրինական գործարքներ են կնքում, աշխատանքի վայրում կամ առօրյայում շահագործվում, խաբվում:

Օրենքների իմացությունը, տարրական իրավական գրագիտությունը շատ ու շատ սխալներից ու փորձանքներից կպաշտպաներ մարդուն, սակայն մեզանում ինքնակրթությամբ զբաղվել չեն սիրում, իսկ դպրոցն ու բուհը, փաստորեն, անհրաժեշտ գիտելիքներ չեն տալիս: 10-15 տարվա ուսումնառության ընթացքում մեծ թվով անկարեւոր, կյանքում երբեւէ պետք չեկող գիտելիքներ են խցկում մեր երեխաների գլուխը, սակայն այն, ինչ ամեն քայլափոխին անհրաժեշտ է՝ չեն սովորեցնում: Թվում է՝ դպրոցը պետք է նախ եւ առաջ առօրյա օգտակար գիտելիքներ ու խորհուրդներ տար, այդ թվում՝ ծանոթացներ սեփական իրավունքների ու ազատությունների հետ, սակայն դա չի անում:

Մանկավարժության հայաստանյան դպրոցը նախընտրում է հանրագիտարանային գիտելիքներ փոխանցել ապագա սերնդին, սակայն չբացատրել, թե որոնք են վկայի կամ կասկածյալի իրավունքները, ինչ է նշանակում հավաքների, ժողովների ազատություն, ինչպես օգտվել սեփականության իրավունքից: Համոզված ենք, որ ընդդիմախոսները կառարկեն մեզ՝ մատնացույց անելով հանրակրթական մի շարք դիսցիպլիններ, օրինակ՝ «Պետություն եւ իրավունք» առարկան, որն առաջին հայացքից պետք է հենց նշածս գիտելիքները փոխանցեր 10-րդ դասարանցուն: Սակայն եկեք միասին թերթենք այդ դասագիրքը՝ համոզվելու համար, որ այն ոչնչով չի տարբերվում բարձրագույն մաթեմատիկայի կամ քվանտային ֆիզիկայի բուհական դասագրքերից:

Ակադեմիական, խրթին ոճով շարադրված տեքստերը հասկանալու համար 10-րդցին թերեւս պետք է մի անգամ բուհ ավարտի, ապա կրկին դպրոց վերադառնա, որ ընկալի այս դասագրքի լեզուն: Բարդ տերմինոլոգիա, խրթին հասկացություններ, ծանր շարադրանք: Դասագրքի կառուցվածքը, հեղինակային կազմը հուշում են, որ այն 16 տարեկանին չի ուղղված, այլ լավագույն դեպքում իրավաբանականի ուսանողին: Ընդ որում՝ անգամ գրքի գլուխները համընկնում են բարձրագույն իրավաբանական կրթության ծրագրային նյութի հետ՝ «Պետության եւ իրավունքի տեսություն, սահմանադրական, վարչական էկոլոգիական, քրեական, քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային իրավունք, քաղաքացիական դատավարության, քրեական դատավարության իրավունք, միջազգային իրավունք»:

Անտեղյակ մեկը կհիանա հեղինակային կազմով՝ բոլորը պրոֆեսորներ են, դոցենտներ, Երեւանի պետական համալսարանի դասախոսներ: Ընդ որում՝ համալսարանի իրավաբանականում պետություն եւ իրավունք դասավանդող Ներոն Ապիյանը գրել է 10-րդ դասարանի «Պետություն եւ իրավունք» բաժինը, Սահմանադրական իրավունքը՝ նույն առարկան դասավանդող Նորայր Այվազյանը, Էկոլոգիական իրավունքը՝ Աիդա Իսկոյանը, քրեական իրավունքը՝ Արա Գաբուզյանը, քաղաքացիական իրավունքը՝ Գեղամ Ղարախանյանը, աշխատանքային իրավունքը՝ Գեւորգ Պետրոսյանը, քրեական դատավարությունը՝ իրավաբանականի դեկան Գագիկ Ղազինյանը եւ Լեւոն Օհանյանը, քաղաքացիական դատավարությունը՝ Ռաֆիկ Պետրոսյանը եւ այլն:

Մի կողմից, անշուշտ, լավ է, որ մեր դասախոսները կարեւորում են դպրոցական կրթությունը եւ անձամբ են գրում դպրոցական դասագրքերը, բայց մյուս կողմից՝ այստեղ ոչ մի լավ բան չկա, քանի որ ուսանողների հետ առնչվող պրոֆեսորադասախոսական անձնակազմը սովոր է ակադեմիական գիտելիքներ տալ եւ դպրոցական դասագիրքն էլ գրել է նույն ոճով ու ոգով: Դասագիրքը կարդացող չափահաս մարդն անգամ խճճվում է խրթին տերմինաբանության ու հասկացությունների առատության մեջ, ուր մնաց 16 տարեկան պատանին: Օրինակներ կարելի է բերել 190 էջանոց դասագրքի յուրաքանչյուր էջից, բավարարվենք մի քանիսով: Քաղաքացիական դատավարության սկզբունքների բաժնում նշված է.

«Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը գործին մասնակցող անձանց, առաջին հերթին՝ կողմերին օրենքով տրված հնարավորությունն է՝ սեփական հայեցողությամբ տնօրինելու իրենց նյութական ու դատավարական իրավունքները եւ դրանց պաշտպանության եղանակները»: Կամ՝ «Հատուկ վարույթի կարգով քննվող քաղաքացիական գործերում դատարանը շահագրգռված անձանց, քաղաքացիների կամ կազմակերպությունների խնդրանքով հաստատում է փաստեր, հանգամանքներ, որոնք հիմք են հանադիսանում նրանց գույքային կամ անձնական իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման համար, կամ հաստատում է քաղաքացու որոշակի իրավական վիճակ, որպեսզի այդ փաստերից կամ իրավական վիճակից բխող իրավունքների հարցը կարողանան լուծել այլ իրավասու մարմինները»:

Թե ինչ է հասկանալու երեխան այս տեքստից՝ պարզ չէ: Ակնհայտ է, որ «Պետություն եւ իրավունք» դասագիրքը հեղինակները կազմել են՝ օգտվելով իրենց իսկ գրած բուհական դասագրքերից (հավանաբար որոշ կրճատումներով), թեեւ չէր խանգարի, որ բուհական դասագրքերն էլ պարզեցվեին: Այս դասագրքից 10-րդ դասարանցին հաստատ ոչինչ չի տանելու իր հետ՝ թերեւս միայն անլիարժեքության կոմպլեքս, որ նյութն այդպես էլ չյուրացրեց:

Արմինե Օհանյան

Տպել
2118 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց