Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը Փարիզում. թարմացված (ուղիղ եթեր)

Աշխարհը հրաժեշտ է տալիս լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի: Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Փարիզում նրա հոգեհանգստի արարողությունն է:

14:58- Ելույթ ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք նախարարներ, դիվանագիտական կորպուսի աշխատակիցնե՛ր, Ազնավուրի սիրելի՛ ընտանիք,

Շառլ Ազնավուրն ուզում էր ապրել 1 դար, նա այդ մասն խոստացել էր: Դա նրա վերջին մարտահրավերն էր կյանքում: Նա միշտ անհագուրդ ուզում էր ապրել, ծիծաղել, երազել, բայց մահը վրա հասավ այդ շեմից մի քանի տարի առաջ, եւ մենք զարմaցած էինք, եւ մենք շատ տխրեցինք, որովհետեւ մենք սովոր չենք, որ նրա կամքին, որ նրա լեգենդար կամքին ինչ-որ բան կարող էր հակառակվել:

Այս դատարկությունը մթության մեջ բերեց մեզ: Նա էր մեզ ապրեցնում: Մեր էմոցիաների, մեր զգացմունքների, մեր մելանխոլիկ տրամադրությունների լավագույն դարմանը նա էր, եւ բավականին երկար տասնամյակներ մեր ամենադաժան արցունքները նա էր թեթեւացնում: Հազարավոր մարդկանց համար նա դարման էր, նա ուժ էր, եւ հիմա նա մեզ թողնում է: Նա միշտ արտասանում, երգում էր մեր կյանքի ամենօրյա անցողիկության մասին: Մենք հասկանում ենք, որ այդ ձայնը գալիս է հեռվից, ոչ միայն հեռու տարածքից, այլեւ նրա փորձից, իմացությունից:

Շառլ Ազնավուրի մոտ ցավն ու հույսը կրկնակի էին, եւ ֆրանսիացիներն այդ ամենը շատ արագ հասկացան: Նրանք հասկացան, թե ինչ է նշանակում կորսված դրախտ: Մենք սովորել ենք, որ այս մարդը միշտ ներկա պետք է լինի մեր կյանքում եւ մեզ բոլորիս միավորի: Ինչպիսին էլ լինեն մեր կյանքի պայմանները, բնականոն ձեւով մի միասնական վիբրացիա էր ստեղծվում Շառլ Ազնավուրի հետ միասին, եւ նա դարձել էր Ֆրանսիայի դեմքերից մեկը:

Մենք բոլորս Շառլ Ազնավուր էինք երգում երբեմն բառերը մոռանալով, բայց Շառլ Ազնավուրը նախեւառաջ խոսքն է, խոսքը, որ մեզ հուզում էր մինչեւ սրտի խորքը, եւ ֆրանսիացիների մեծամասնությունը միշտ շարունակում է այդ երգերը: Սրանով է, որ հաստատվում է արտիստի հանճարը: Մարդ, որը միասնական էր իր հանդիսատեսի հետ: Մենք նրա ստեղծագործության մեջ գտնում էինք մեզ համար ամենաթանկագին, ամենահարազատ երգերը:

Այս հայկական ծագում ունեցող էմիգրանտի որդին՝ նա, ինքը պետություն էր պետության մեջ, հայրենիք հայրենիքի մեջ:

Գույները, շեշտերը, ոճը, դրանով է, որ Ազնավուրն այդքան ֆրանսիացի:

Նա նաեւ մեծագույն դերասան էր. նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում: Նա գիտեր, իր մաշկի վրա զգացել է, որ Ֆրանսիան իսկապես այն երկիրն է, որն ընդունել է, որ մենք միշտ շարունակելու ենք ապրել հյուրընկալ լինելով, եւ նա մասն էր այդ երկրի:

Նա նաեւ հասկանում էր, թե ինչ չափով էր Ֆրանսիան կապված աշխարհի հետ: Նա երգում էր 8 լեզվով, բայց ամենուր նա երգում էր ֆրանսերեն: Ֆրանսերենը ոչ միայն մի ազգությունը ցեմենտող ուժն է, այլեւ հույսի, սիրո, պոետների, արտիստների, փիլիսոփաների լեզուն է: Բոլոր շնորհներից նա նախընտրում էր այս մեկը՝ հավատարմությունը՝ հավատարմությունը իր ծնողներին, իր ընտանիքին, իր կնոջը, իր երեխաներին, իր բարեկամների՝ այդքան տարբեր եւ ամենուրեք սփռված, եւ նաեւ հավատարմությունը Հայաստանին: Հայաստանի որդին էր նա, ընկերը, դեսպանը, բայց նաեւ երեխան, որը վերադարձավ մոր գիրկը, երբ դրա կարիքը եղավ երկրաշարժի ժամանակ: Եվ այսօր կա «Ազնավուր. ֆոնդը, որը կշարունակի իր աշխատանքը:

Չնայած վերքերին, որոնք պատմությունը հասցրել է այս ազգին, այնպես ինչպես մենք տեսնում ենք: Այս բոլոր միշտ եղել է նրա գործունեության հիմքում, նա միշտ գործել է Հայաստանի ու հայերի համար՝ այդ ժողովրդի, որ դուրս է արվել իր երկրից, երբեմն անտեսվել է, բայց նա միշտ այնպես է երգել Հայաստանի մասին, ասես դրանից էր կախված իր ողջ կյանքը: Եվ միայն իր երգով նա բոլորին վերադարձնում էր հպարտությունը՝ այդ ազգի ներկայացուցիչ լինելու հպարտությունը: Նա, որ գիտեր պատմության ողբերգություն, նրան, որ որեւէ բան չէր կարող ստիպել խոնարհվել, նա միշտ կրում էր դրոշմը նրանց, ում ուզում էին լռեցնել:

Ազնավուրը միշտ ասել է, որ պարտք է Ֆրանսիային: Բայց մի բան կա, որը նա համեստաբար լռել է եւ չի ասել: Դա այն է, ինչ Հայաստանը բերեց Ֆրանսիային, դա այն է, ինչը ես այսօր ուզում եմ նրա միջոցով, նրան հարգանք մատուցելով, այդ հարգանքի տուրքը տալ նաեւ Հայաստանին, այն բոլոր հայերին, որոնք իրենց հայրենիքից դուրս գալով դեպի Ֆրանսիա բերեցին մեծագույն հարստություն: Եվ խոսքը մշակութային բազմազանության մասին չէ, այլ այն մասին, որ մեր ազգը մեծացավ: Եվ Հայաստա՛ն, ես այսօր մտածում եմ ձեր մասին:

Նա գալիք շաբաթ մեզ հետ պետք է լիներ Երեւանում՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Նրա բացակայությունը կդառնա ահավոր մեծ դատարկություն: Բայց մենք կարծում ենք, որ մենք կլինենք արժանի նրան, ինչ նա մեզ պատգամել է:

Շառլ Ազնավուրը հաճախ ասում էր, որ չի սիրում իր ձայնը, ձայնի որակը, ձայնը բավարար չէ, բայց նա իր աշխատանքով, իր կամքով մեզ բոլորիս պարտադրեց իր հսկայական տաղանդը, եւ երբեք չհրաժարվեց իր ձայնից: Դա ոչ միայն վճռականության, այլ նաեւ սիրո օրինակ է:  

Համոզված եմ, որ տարիներ շարունակ, դեռ շատ երկար, բազմաթիվ կայանք եւ տղամարդիկ իրենց հիշողության մի մասում կհիշեն այս անկրկնելի բանաստեղծի բառերը, որպեսզի կարողանան վերապրել իրենց թախիծը»,- ասաց նա ելույթում:

13:20- Ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ,
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ
Պարոն վարչապետ,
Տիկնայք եւ պարոնայք խորհրդարանականներ,
Տիկնայք եւ պարոնայք կառավարությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ,
Սիրելի Ուլլա Ազնավուր, 
Ազնավուր ընտանիքի հարգելի անդամներ, 
Տիկնայք և պարոնայք,

Այսօր հավաքվել ենք մեր խոնարհումը բերելու եւ գնահատանքի մեր տուրքը մատուցելու ֆրանսիական շանսոնի մեծ վարպետին` Շառլ Ազնավուրին: Ութ տասնամյակ այս անունը ժպիտ է փորագրել միլիոնավոր դեմքերի վրա, արագացրել կամ դանդաղեցրել տասնյակ միլիոնավոր մարդկանց շնչառությունը, փայլ է ներարկել հարյուր միլիոնավոր աչքերի մեջ: 

Եվ այս անունը 2018 թվականի հոկտեմբերի 1-ին մի պահ կանգնեցրեց երկիր մոլորակի եւ միջազգային կյանքի ընթացքը` մի անամոքելի թախիծ վրձնելով հարյուր միլիոնավոր մարդկանց դեմքերին, իր վերջին եւ ամենազանգվածային աֆիշը թողարկելով աշխարհի առաջատար լրատվամիջոցների առաջին էջերին. «94 տարեկան հասակում մահացել է Շառլ Ազնավուրը»:

Բայց ինչի՞ մասին են պատմում այդ վերնագրերը, ինչի՞ մասին են պատմում այդ ազդագրերը: Մի՞թե ունայնության կամ հուսահատության: Ոչ ամենեւին, այդ ազդագրերը պատմում են սեփական ճակատագրի նկատմամբ այս մեծ մարդու եւ նրա գերդաստանի տարած փառահեղ հաղթանակի մասին: 
Շառլ Ազնավուրի նախնիները Հայոց ցեղասպանությունից մազապուրծ` դեգերեցին աշխարհում եւ, ի վերջո, հանգրվանեցին հարյուր հազարավոր հայերի օթեւան ու հույս տված Ֆրանսիայում, որտեղ էլ ծնվեց Վաղինակ Ազնավուրյանը, որ հետո պիտի դառնար մեծն Շառլ Ազնավուր:

Կրելով անասելի դժվարություններ, Վաղինակ-Շառլը ի վերջո գտավ իր կոչումը, բայց այդ կոչումին բացի իրենից չէր հավատում ոչ ոք: Բոլորը նրան համոզում էին, բացատրում, որ բեմը իր գործը չէ, երգելը իր կոչումը չէ, որ ճակատագիրը առանց այն էլ շռայլ է գտնվել իր նկատմամբ՝ իր ծնողին փրկելով ցեղասպանության աղետից: 

Բայց Վաղինակ Ազնավուրյանին կարեկցանք չէր հարկավոր, այլ առաքելություն եւ նա գիտեր իր առաքելությունը, եւ այդ առաքելությունը Շառլ Ազնավուր դառնալու աներեւակայելի ճանապարհն էր: Եվ նա երգեց, ու գրեց, եւ նա գրեց ու երգեց դատարկ եւ կիսադատարկ դահլիճներում եւ նա երգեց անհոգնել ու աննահանջ եւ մարդկությանը տվեց ժամանակ` հասկանալու եւ գիտակցելու, որ մի մեծ աստղ է ծագել համաշխարհային մշակույթի երկնակամարում, որ դեռ մի քանի տասնյակ տարիներ պետք է «պայթեցնի» աշխարհի ամենահեղինակավոր դահլիճները:

Եվ նրա ձայնը տարածվեց աշխարհի բոլոր կողմերում, հասավ ամենահեռավոր երկրներ եւ ջերմացրեց նույնիսկ ամենասառը սրտերը: 

Ցավոք, ես չհասցրեցի անձամբ ծանոթանալ Մեծ Վարպետի, Շառլ Ազնավուրի հետ: Բայց հավատացեք` նրան ընկալում եմ՝ որպես մերձավոր հարազատի: Նրան այսպես ընկալում է ցանկացած հայ, որովհետեւ Ազնավուրն այն մարդն է, ով հայի անունը հասցրել է նոր բարձունքների, ով հայի հպարտությանը մի նոր շունչ է տվել ու մի նոր երանգ, ով կարողացել է ապրել իր պատմական հայրենիքի եւ իր ժողովրդի ցավերով, հոգսերով ու երազանքներով:

Նաեւ այս է պատճառը, որ Շառլ Ազնավուրին շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում: Բայց նա այդ կոչումը վաստակել է ոչ միայն շանսոնյեի իր հանճարով, այլեւ Հայաստանի Հանրապետության կայացման գործում ունեցած անուրանալի վաստակի համար: 

Հայաստանում նրա անունով կոչված են փողոցներ ու հրապարակներ, իսկ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում արդեն երկար տարիներ վեր է խոյանում նրա մեծաշուք արձանը, եւ նա թերեւս միակ մարդն է, որին Հայաստանում արձան է կանգնեցվել կենդանության օրոք: 

Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Հայաստանում սուգ է հայտարարված եւ այս ամենն արտահայտումն է այն հսկայական սիրո, որ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր հայ` առանց բացառության, տածում է այս մեծ մարդու, այս մեծ ֆրանսիացու, աշխարհի այս մեծ քաղաքացու նկատմամբ:

Ֆրանսիայի հանրապետության մեծարգո նախագահ պարոն Էմանուել Մակրոն, 
Շառլ Ազնավուրի հրաժեշտի այս վեհաշուք արարողության ընթացքում, չեմ կարող չարտահայտել այն առանձնակի հարգանքն ու երախտագիտությունը, որ մեր ժողովուրդը տածում է Ձեր երկրի նկատմամբ: Եվ ցանկանում եմ հայ ժողովրդի երախտագիտությունն արտահայտել Ֆրանսիայի պետությանը եւ բոլոր ֆրանսիացիներին ցեղասպանությունից մազապուրծ մեր ժողովրդին օթեւան տալու եւ հայկական տաղանդի զարգացման բարենպաստ միջավայր ձեւավորելու համար: Ֆրանսիայի հայությունը տվել է այնպիսի անուններ, ինչպես Շառլ Ազնավուրը, Անրի Վերնոյը, Ժորժ Գարվարենցը, Գառզուն, Ժանսեմը եւ Ֆրանսիան մեր ժողովրդի վերածննդի մի սիրելի օազիս է դարձել:

Շառլ Ազնավուրն, անշուշտ, Ֆրանսիայի մեծ նվիրյալ էր, Ֆրանսիայի մեծ քաղաքացի, ֆրանսերենի տարածման մի անկրկնելի մունետիկ, բայց նաեւ Հայաստանի մեծ պաշտպան էր, Հայաստանի քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետության դեսպան: 

Նա ապրում էր Հայաստանի հոգսերով, եւ մեր ժողովուրդը նրա հոգատարությունը տեսել ու զգացել է երեսուն տարի առաջ տեղի ունեցած մեծ երկրաշարժի ժամանակ, Հայաստանի անկախության բոլոր դժվարին օրերին:

Շառլ Ազնավուրն անտարբեր չմնաց նաեւ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության նկատմամբ եւ ինձ ուղղված վերջին նամակում մասնավորապես գրել էր. «Հենց որ առողջությունս թույլ տա, ջերմորեն փափագում եմ այցելել այս նոր Հայաստանը եւ ծանոթանալ այն առողջ ուժերին, որոնք ձևավորելու են մեր ազգի գալիքը»։ 

Մեծ Վարպետը պատրաստվում էր Հայաստան այցելել հաջորդ շաբաթ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տասնյոթերորդ գագաթաժողովի առիթով եւ նրան խոստացել էի ծանոթացնել Նոր Հայաստանի հետ, խոստացել էի, որ նա միանգամից կզգա Նոր Հայաստանի հաղթանակած քաղաքացու լավատեսությունն ու ոգին: 

Ցավոք, այս խոստումը չկարողացա կատարել, սփոփանքս այն է, որ Ազնավուրն այնուամենայնիվ հասցրեց իր վերջին ուղերձը հղել նոր Հայաստանին` ինձ գրած նամակում ասելով. «Սրտանց փափագում եմ, որ Հայաստանի երիտասարդությունը կարողանա երբևէ դրսևորել իր ողջ ներուժը և իր երազանքներն իրականություն դարձնել Հայաստանում»։ 

Սիրելի Վարպետ, Մեծարգո Շառլ Ազնավուր. 

Ձեր նամակում դուք ճշգրտորեն ձեւակերպել եք այն, ինչ ուզում է հայ ժողովուրդը, ինչ ուզում է Հայաստանի երիտասարդությունը: Եւ այստեղ, հիմա, աշխարհի աչքի առաջ ուզում եմ հանդիսավոր կերպով Ձեզ խոստանալ, որ իրականություն կդարձնենք Ձեր պատգամը, կյանքի կկոչենք Ձեր ցանկությունը: Ուզում եմ հավաստիացնել, որ անմնացորդ նվիրված եմ այն գործին, որ նոր Հայաստանը պիտի դարձնի այնպիսին, ինչի մասին Դուք երազում էիք: Ազատ եւ Երջանիկ Հայաստանն իսկապես արժանի գնահատանքը կլինի Հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ Ձեր ունեցած անուրանալի վաստակի: 

Խոնարհվում եմ Ձեր առաջ` մեծ ֆրանսիացի, մեծ հայ, մեծ արվեստագետ, մեծ հումանիստ: 

Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Վարպետ»,- ասաց նա:

12:28- Ներս բերեցին Ազնավուրի աճյունը՝ Ֆրանսիայի դրոշով ծածկված: Ծաղկեպսակը հայկական դրոշի գույներով է: Նվագում են դուդուկ:Հնչում է «Դլե յամանը»-ը:

12:26- Ներկա են բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այնտեղ է նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլյա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը:

12:26- Հնչեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի պետական օրհներգերը:

Տպել
4521 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց