ՇՊՀ պրոռեկտոր Երվանդ Սերոբյանն այսօրվանից նաեւ համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է

08/10/2018 schedule14:00

Շիրակի պետական համալսարանում կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է ՇՊՀ ռեկտորի պարտականությունները կատարող համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանի հրաժարականի եւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցը: Խորհրդի 24 անդամից նիստին մասնակցել է 21-ը:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության համար Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդից մի քանի ժամ է պահանջվել: Թեկնածուները երեքն են եղել, համալսարանի դասախոսներ՝  Լիլիթ Ասոյանը, Թամարա Մելիքյանն ու «Դ-Լինկ» թայվանական ընկերության Գյումրու հետազոտական կենտրոնի ղեկավար Արման Հովհաննիսյանը:

Ըստ հաստատված կարգի՝ ընտրության արդյունքում հաղթելու էր այն թեկնածուն, ով կհավաքեր ձայների պարզ մեծամասնություն: Այսինքն՝  հոգաբարձուների խորհրդի 24 անդամների քվեարկության պարագայում հաղթելու համար թեկնածուն հավաքելու էր ձայների 50% +1 ձայն, այս պարագայում՝ 13 ձայն: Երկու փուլով կայացած ընտրության արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չի հաղթել:

Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ մերժվել է ՇՊՀ ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանի հրաժարականի դիմումը եւ Սերոբյանը նշանակվել է ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Երվանդ Սերոբյանը միաժամանակ կշարունակի պաշտոնավարել որպես համալսարանի պրոռեկտոր:

Նշենք, որ նիստին ներկա անդամները քվեարկել են փակ-գաղտնի կարգով:

Տպել
577 դիտում

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Գյումրու թիվ 18 դպրոցում դասերը կվերսկսվեն դեկտեմբերի 15-ից

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ

Շնորհակալություն վստահության համար եւ մինչ նոր հանդիպումներ. Աշոտյանի հրաժեշտի նամակը

Հայկական ֆուտբոլում կկիրառվի VAR համակարգ. Արմեն Նիկողոսյան

Խոշոր հրդեհ ոստիկանության զորամասի հարեւանությամբ. դեպքի վայրում է ԱԻՆ 6 մարտական հաշվարկ

Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. նիստն անցել է լարված մթնոլորտում

Ըստ դատարանի՝ ԵԱՏՄ մարզիկը չպետք է լեգիոներ համարվի, բայց ՌԴ-ում սա հայերի վրա չի տարածվի

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների. քաղաքապետը ներկայացրել է Ավանի նոր ղեկավարին

ՔՊ-ում երեկոները բուռն են, ամեն օր թեժ քննարկումներ են իրականացնում. օրակարգում ԱԺ-ի կազմն է

Խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն Երեւանում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Շուշաննա Թովմասյանը, Լուիզա Ներսիսյանը՝ մանկական ամանորյա հեքիաթ ֆիլմում

Մեկ հարկային տարում երկու ավտոմեքենա նույն անձի կողմից ներկրելը ձեռնարկատիրական գործու­նեութ­յուն է. ՊԵԿ

Շինթույլտվության բարդությունները. քաղաքապետարանում տեղյակ են, բայց միջամտել չեն կարող՝ օրենքին դեմ է

Համայնքային ծառայողներն այսուհետ հանդես կգան միասնական ձայնով. ընդունվեց հայտարարություն

Եթե ձեզ թվում է, որ պետք է մեքենա բերեք ու նվիրատվության անվան տակ ֆռցնեք ավտոները՝ չի լինելու. ՊԵԿ նախագահ

Նազարբաեւը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցում է Բելառուսի թեկնածուին

Հայաստանն անվտանգ է. ոստիկանությունը հակադարձում է ԱՄՆ-ի դեսպանատանը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ