Խաղաղության կոչ՝ շփման գծից. Ադրբեջանն անհանգիստ է

Հոկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում Հայաստան ժամանած ռուսաստանցի կին գործիչներն Արցախում էին: Նախօրեին նրանցից մի քանիսը Երեւանում ոլորտային հանդիպումներ էին ունեցել պատասխանատու անձանց եւ հնարավոր շահառուների հետ։

Այդպես գրող, թարգմանիչ եւ սցենարիստ «Ռուսկի բուկեր» եւ «Մեծ գիրք» մրցանակների դափնեկիր Լյուդմիլա Ուլիցկայան «Զանգակ» գրատանը հանդիպել էր հայաստանցի ընթերցասերների հետ: «Կամավորներն ի օգնություն որբ երեխաների» հիմնադրամի նախագահ Ելենա Ալշանսկայան ցանկություն էր հայտնել Երեւանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ այցելել: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը եւ «Բարի մամա» ՀԿ-ի հիմնադիր Մարինա Ադուլյանը։ ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Հակոբյանի եւ մանկատան աշխատակիցների մասնակցությամբ քննարկմանը անդրադարձ է եղել երեխաների՝ մանկատանը հայտնվելու պատճառներին եւ դրանց հաղթահարման միջոցների ձեռնարկմանը։

Ավելի արդյունավետ է ընթացել «Երազանքի դահուկներ» ՀԿ-ի ղեկավար Աննա Շիլովայի հանդիպումը Ծաղկաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Գարիկ Հայրապետյանի, Ծաղկաձորի ճոպանուղու ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանի, Ծաղկաձորի հյուրանոցների միության տնօրեն, լեռնադահուկային մարզիչ Էդգար Սողոմոնյանի հետ։ Շիլովան իր գլխավորած կազմակերպության աջակցությունն է առաջարկել լեռնադահուկային մարզիչների վերապատրաստման գործում, որպեսզի նրանք պատրաստ լինեն մարզելու նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես՝ երեխաների։ «Երազանքի դահուկներ» կազմակերպությունը զբաղվում է աուտիզմ, Դաունի համախտանիշ, տեսողության, լսողության եւ այլ խնդիրներ ունեցող անձանց վերականգնման եւ սոցիալիզացման ծրագրերով: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նվազագույն ներդրումների գնահատում անելու, ինչպես նաեւ մարզիչների մասնագիտական հմտությունների բարելավմանն ուղղված քայլերի վերաբերյալ։

Հայաստան այցելած գործիչների թվում էին նաեւ ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան, լրագրողներ Կիռա Ալտովան եւ Եկատերինա Գորդեեւան, «Կանացի երկխոսություն» կուսակցության առաջնորդ Ելենա Սեմերիկովան եւ այլոք: Հոկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի տիկնոջ հետ նրանք մեկնել էին Արցախ, որտեղ հանդիպել էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ նրա տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ: «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասնակիցները արցախա-ադրբեջանական շփման գծում հանդես են եկել ելույթներով եւ խաղաղության կոչերով:

Աննա Հակոբյանն իր խոսքում անդրադարձել է ադրբեջանցի կանանց անվստահությանը արշավի ապաքաղաքական բնույթի նկատմամբ: 

«Մենք կոչ ենք անում ադրբեջանցի կանանց եւ մայրերին՝ միանալ այս արշավին եւ նույն ուղերձը հղել քաղաքական որոշումներ կայացնողներին։ Ադրբեջանում, սակայն, առայժմ չեն շտապում նման քայլի գնալ, ինչն իսկապես տարակուսելի է։ Նշանակում է դա, արդյո՞ք, որ այնտեղ մայրերն անտարբեր են իրենց որդիների կյանքի հանդեպ։ Իհարկե՝ ոչ, չի կարող նման բան լինել։ Ադրբեջանից ստացվող արձագանքները վկայում են, որ նրանք պարզապես անվստահությամբ են մոտենում այս նախաձեռնությանը, դրա տակ փնտրում են քաղաքական տարբեր ենթատեքստեր, եւ ոչ միայն իրենք չեն միանում այս արշավին, այլեւ փորձում են մյուսներին հետ պահել այդ քայլից», - ասել է վարչապետի տիկինը։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել էր «Կանայք հանուն խաղաղության» արշավի՝ Արցախ այցելելու նախաձեռնությանը: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան հայտարարել էր, թե Աննա Հակոբյանը ճիշտ չի ընտրել իր նպատակներին հասնելու ճանապարհը, քանի որ առաջին հերթին «անհրաժեշտ էր հայ կանանց կոչ անել դադարել իրենց որդիներին ուղարկել օկուպացված տարածքներ»: Նրա կարծիքով՝ նախաձեռնությունն «ուղղված է Հայաստանի ներքին լսարանին»: Աբդուլաեւան նաեւ հավելել էր, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը խորհրդակցություններ կիրականացնի Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ՝ այդ այցը կանխելու հետ կապված:

Ըստ երեւույթին, Ադրբեջանի քայլերը որոշակի արդյունք տվել են, քանի որ ՀՀ վարչապետի տիկինն իր խոսքում նշել է նաեւ մասնակիցների վրա գործադրվող ճնշման մասին:

«Ես տեղեկացված եմ նաեւ, որ այս ընթացքում ձեր նկատմամբ ճնշումներ են գործադրվել տարբեր կողմերից, եւ ավելորդ է ասել, թե ինչ մեծ հարգանքի է արժանի այն, որ դուք հաղթահարել եք եւ չեք տրվել այդ ճնշումներին», - ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ իր տեղեկություններով այցին ցանկացել էր միանալ նաեւ ռուսական РТР ալիքում աշխատող կանանցից մեկը, սակայն ղեկավարությունը թույլ չի տվել նրան դա անել։

Ռուսաստանցի կանանց՝ Արցախ կատարած այցին արձագանքել է Բաքվում գործող եւ 2017 թ. Վահան Մարտիրոսյանի բացահայտումներից հետո վերջնականապես վարկաբեկված «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության քաղաքացիական պլատֆորմը»: Պլատֆորմի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «խաղաղության կոչերը երկու կողմերի համար էլ պետք է հավասարապես գրավիչ լինեն»: Նրանք կոչ են արել կողմերին «ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք վնաս են պատճառում խաղաղարար նախաձեռնությունների համբավին»: Թե խաղաղության ձգտման հատկապես որ մասն է վնասում իրենց համբավին՝ հայտարարության մեջ չի նշվում:

Ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմի անհանգստությունը լավագույն ցուցիչն է այն բանի, որ, ի հեճուկս Լեյլա Աբդուլաեւայի հայտարարության՝ ճանապարհը ճիշտ է ընտրված: Խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հեռանկարը չբացառող կողմի համար խաղաղ գործընթացը կարեւորող ուժերի հզորացումը սպառնալիք է. այն զրկում է նրան իր ամենակարեւոր՝ռազմական խաղաքարտից:

Տպել
10771 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է