Երևան
12 °C
Մեր երկրում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո հայաստանյան քաղաքական դաշտում քաղաքական կուսակցությունների ճգնաժամային վիճակ է առաջացել: Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն իշխանության է գործադիրում, այդ թիմի մի մասն Ազգային ժողովում, ըստ էության, այլեւս ընդդիմություն չէ, ՀՀԿ-ն առանց խորհրդարանական արտահերթ ընտրությունների չի կարող լինել ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն, որովհետեւ այս պահին ԱԺ-ում ունի ամենաշատ պատգամավորներ ունեցող խմբակցությունը, եւ այսպես շարունակ:
Հեղափոխությունից հետո մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են նախկին ռեժիմի ապօրինությունների դեմ՝ սկսած Մաշտոցի պուրակի ակցիաներից, մինչեւ ապրիլյան զարգացումներ, որոշել են ստեղծել նոր՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցության՝ «Քաղաքացու որոշում» նախնական անվամբ: Կուսակցության հիմնադիր ժողովը տեղի է ունենալու սույն թվականի նոյեմբերի երեքին:
Բայց մինչ այդ նախօրեին Մաշոցի պուրակում տեղի ունեցավ այս կուսակցության նախաձեռնության հրապարակային հանդիպում-քննարկումը: Նախաձեռնող խմբի անդամներն են քաղաքացիական ակտիվիստ, ծրագրավորման ինժեներ Կարեն Հարությունյանը, տնտեսագետ Սուրեն Սահակյանը, քաղաքագետ ու բնապահպան Գոռ Հակոբյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը, ՏՏ ոլորտի մասնագետ, քաղաքացիական ակտիվիստ Աստղիկ Մելքոնյանը, Միքայել Նահապետյանը եւ այլք: Ամբողջական ցուցակը հանրության դատին կներկայացվի կուսակցության հիմնադիր ժողովից հետո:
Ինչ վերաբերում է կուսակցության կառուցվածքին՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնական որոշումները կայացնելու է համաժողովը, որը բաց ցուցակների հիման վրա ընտրելու է քաղաքական խորհուրդ: Քաղաքական խորհուրդը լինելու է գործադիր-կոլեգիալ մարմին, որն իրականացնելու է կայացրած որոշումները:
Կուսակցության նախաձեռնող խմբի անդամները նպատակ ունեն ոչ թե մեկ անձի շուրջ կազմավորված կուսակցություն ունենալ, այլ մտածող մարդկանց լայն համագործակցություն, որտեղ ներդրված կլինեն ուղիղ ժողովրդավարության սկզբունքները:
Նախաձեռող խմբի անդամ Կարեն Հարությունյանը նշում է՝ քաղաքականությունը վերջապես պետք է դառնա քաղաքացունը, ոչ թե վերապահվի միայն քաղաքական ֆորմալ միավորներին:
Նա նշում է, որ կուսակցություն ստեղծելու միտքը նոր չէ, սակայն քանի որ մինչեւ հեղափոխությունը ընտրությունները կեղծվում էին, անիմաստ են համարել կուսակցություն ստեղծել եւ մասնակցել ընտրություններին. «Հիմա այդ խոչընդոտը վերացել է, եւ կարող ենք աշխատել այդ ուղղությամբ: Պարզվեց՝ տարբեր մարդիկ կիսում են այդ միտքը ու մի քանի ամիս տեւած քննարկումներից, աշխատանքներից հետո հասել ենք կուսակցության հիմնադրմանը»,-մեր զրույցում ասաց Կարեն Հարությունյանը:
Վերջինս նշում է, որ նախաձեռնության անդամները տարիներ շարունակ նախաձեռնել եւ մասնակցել են տարբեր քաղաքացիական շարժումների, որոնք փորձել են ձեւակերպել եւ լուծել հանրային տարածքների, հանրային ծառայությունների սակագների, կենսաթոշակային համակարգի փոփոխության, բնապահպանության հետ կապված խնդիրներ.
«Դրանք հիմնականում եղել են գոյություն ունեցող քաղաքականության հետեւանքների դեմ պայքար, եւ հաճախ առաջանում էր հենց քաղաքականությունը փոխելու պահանջը: Դա բերում էր մի մտքի, որ պետք է նաեւ մշակել եւ իրականացնել քաղաքակություն: Տարբեր մարդկանց կողմից կարիքը զգացվել է ավելի ընդգրկուն հայեցակարգային ծրագիր մշակել եղածի հիման վրա եւ անցնել այդ քաղաքականության իրականացմանը»,-ասաց Հարությունյանը:
Կուսակցության նախաձեռնող խմբի անդամները նախկինում որեւէ այլ կուսակցության չեն անդամակցել, չնայած եղել են քաղաքականության մեջ, «Քաղաքականությունը միայն ֆորմալ ներկայացուցչական դեմոկրատիան չէ, երբ մասնակցում ես ընտրությունների կամ պաշտոն զբաղեցնում»,-շեշտեց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է կուսակցության «Քաղաքացու որոշում» անվանը, վերջինս մեկնաբանեց, որ իրենց կարծիքով, քաղաքացին պետք է մասնակցի քաղաքականությանը, այսինքն՝ որոշումների կայացմանը՝ նաեւ ուղիղ դեմոկրատիայի միջոցով, դրա համար էլ նախնական հենց այս անունն են ընտրել՝ մինչեւ կուսակցության հիմնադիր համաժողովին վերջնական անուն հաստատելը:
Կարեն Հարությունյանի խոսքով՝ այս պահին նախաձեռնող խմբում կա մոտ 50 ակտիվ անդամ, «Կան շատ մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնել միանալ եւ հիմա այդ գործընթացն է գնում, հիմնադիր անդամներն են հավաքվում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր այն մարդիկ, ովքեր կիսում են սոցիալ-դեմոկրատական արժեքներն ու կարծում են՝ որպես հասարակություն կարիք կա համերաշխ լինելու եւ որոշակի պատասխանատվություն վերցնելու՝ հասարակական կյանքից տարբեր պատճառներով դուրս մնացած մարդկանց ընդհանուր կյանքին վերադարձնելու. «Եւ կարող են միանալ բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են իրենց մասնակցությունն ունենալ մեր ընդհանուր կյանքը երջանիկ դարձնելու մեջ»:
«Քաղաքացու որոշում» նախաձեռնությունը նպատակ ունի մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին, սակայն ոչ ինքնանպատակ. «Մեր նպատակներից են՝ քաղաքական դաշտը կայացնելը, գաղափարականացնելը, քաղաքական մշակույթը փոխելը: Եվ եթե չմասնակցենք էլ արտահերթ ընտրություններին, ապա քաղաքականության մեջ մեր մասնակցությունը կունենանք այլ միջոցներով»:
Կարեն Հարությունյանի կարծիքով՝ հեղափոխությունը դեռ շարունակվում է, եւ իրենց թիմը դրա մի մասն է: «Քաղաքացու որոշումը» աջակցում է հեղափոխական օրակարգին, ինչը եւ, ինչպես մեր զրույցում նշեց Հարությունը, կառավարությունն անում է:
Մեր հարցին՝ կուսակցությունն իրեն ապագայում ընդդիմադի՞ր դիրքերում է պատկերացնում, Կարեն Հարությունյանը պատասխանեց. «Ես քաղաքականությանը ընդդիմադիր-իշխանական բաժանումով չեմ նայում: Այն ավելի լայն է, եւ գաղափարական համընկնումներ ու հակասություններ կարող են լինել տարբեր իրավիճակներում, որոնց շուրջ էլ կարելի է գործել: Համենայնդեպս հիմա վաղ է խոսել ընդդիմությունից ու դրա գործառույթներից»:
Ինչ վերաբերում է ներկա քաղաքական դաշտում առկա ընդդիմադիր ուժերին՝ Հարությունյանը կարծում է, որ ներկա իրավիճակում ընդդիմություն լինելը այդքան էլ հստակ չէ. «Իսկ այն ուժերը, որոնք տարիներ շարունակ ժողովրդի իշխանությունը յուրացրել էին, ընդհանրապես պետք է քաղաքականությունից հեռանան: Դրանք կուսակցություններ էլ չէին, այլ մեծամասնության հաշվին ինչ-որ խմբերի նեղ անձնական շահերը սպասարկող կառույցներ: Լավ կլինի՝ նրանք էլ դա գիտակցեն, եւ թողնեն՝ կայանա իրական քաղաքականություն»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Կարեն Հարությունյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի
«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը
1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվել է. տեսանյութ
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Մարալիկում մի քանի ժամ ջուր չի լինի
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ
ՀՀ-ն մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան
Քաղաքացու համար լավագույն գործառույթներից է ծառայել պետությանը. պետական ծառայությունը լուրջ փորձառություն է
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ է ջրամեկուսացման և երեսարկի բետոնացման աշխատանքը
«Համեղ և որակյալ սնունդ՝ զինծառայողների համար». ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել
Զինվորի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակից ընկերները՝ սերժանտ և շարքային
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT