Ստորագրահավաքին միացած պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել. Արմեն Աշոտյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու ստորագրահավաքին միացած ՀՀԿ խմբակցության պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ»-ը հրապարակել էր այն պատգամավորների ցանկը, որոնք կողմ են դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշմանը: Նրանք մեծ մասամբ ՀՀԿ խմբակցությունից են, գործարար պատգամավորներ:

Աշոտյանը որեւէ անուն չհայտնեց՝ ասելով, որ չի ուզում բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը: «Ոչ մի հայտարարություն մերկապարանոց չէ, թող այդ մարդիկ իրենք խոսեն ճնշումների մասին: Ակնհայտ է, որ նման ճնշումներ եղել են եւ առաջին անգամ, երբ 58 հոգանոց խմբակցությունից խմբակցությունը լքեցին մի շարք պատգամավորներ, եւ մենք դարձանք 50 հոգանոց, այս ընթացքում եւս ճնշումներ եղել են»,- ասաց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ վերջին իրադարձություններից հետո կուսակցությունից ու խմբակցությունից դուրս գալու դիմում չեն ստացել. «Այս ստորագրահավաքին միացած պատգամավորների մեջ դեռ չկան մարդիկ, որ հայտարարել են խմբակցությունից դուրս գալու մասին, չեմ բացառում, որ այդպիսիք կլինեն: Մեր տեսակետը նույնն է՝ արտահերթ ընտրություններ պետք են, բայց ժամկետները չպետք է լինեն ինքնանպատակ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը չհերքեց՝ դեռ երեկվանից մեկնարկած «հայտարարությունների շքերթը» քննարկել են, բայց այս հարցով խմբակցության նիստ կամ գործադիր մարմնի նիստ չի եղել: Աշոտյանի խոսքով՝ արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են, սակայն «խելամիտ ժամկետում»: «Այնպիսի ժամկետում, որը թույլ կտար բարեփոխել ընտրական օրենսգիրքը, եւ այդ ժամանակացույցը շատ պարզ էր ու հստակ, որ գնում ենք մայիս-հունիս»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9074 դիտում

Փաշինյանը և Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները. լուսանկար

Հայաստան է ժամանել Մոնակոյի Իշխանապետության իշխան Ալբեր Երկրորդը

Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասը

Վեդիում մանկապղծության դեպք կոծկելու մասին պնդումները սուտ են. ՆԳՆ-ն մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել

Թալին-Սասնաշեն ճանապարհին «Օպել»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավոր

Լիտվայի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի վարչապետն ու Բուլղարիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

AFCP-ն աջակցել է Հայաստանի ամենավաղ քրիստոնեական հուշարձաններից մեկի՝ Երերույքի տաճարի պահպանությանը

Ընտրություններ 20/26-ին քվեարկում ենք 16-ին. վարչապետ

EPC գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ

Հայաստան է ժամանել Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը

Եվս մեկ օրինակ, որը հստակ արտացոլում է Կառավարության աջակցության թիրախային լինելը. Գևորգ Պապոյան

Հնդկաստանում փիղը կնճիթով հարվածել է մարդատար մեքենային, շպրտել այն և տրորել վարորդին. տեսանյութ

Գագաթնաժողովի անցկացումը վկայում է ՀՀ-ի նկատմամբ միջազգային մեծ ուշադրության մասին. Սինիրիօղլուն՝ Փաշինյանին

Հանդիպում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ. վարչապետ

Հայաստանը հետաքրքրված է Լեհաստանի հետ ամրապնդելու բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Ընտություններին կմասնակցի 19 կուսակցություն և դաշինք. հայտնի է նրանց հերթականությունը քվեաթերթիկներում

Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ

«Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը ԿԸՀ-ն մերժել է

ԴՕԿ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանի գրանցումը մերժվել է

Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան

ԿԸՀ-ն և ԿԿՀ-ն կուսակցություններին կատարվող նվիրատվությունների վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Երևանում է. լուսանկարներ

ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչը

Լիտվայի Հանրապետության վարչապետը ժամանել է Հայաստան

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ

Հայաստան է ժամանել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալը

Խոշոր իրադարձություններ են սպասվում Հայաստանում. վարչապետը մանրամասներ է հայտնել առաջիկա օրերի ծրագրերից

Հայաստան է ժամանել Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտին

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն Երևանում է

Հայաստան է ժամանել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը

Հայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասը

Հայաստան է ժամանել Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան

Եվրոպական երկրների առաջնորդները կհավաքվեն Հայաստանում՝ խոսելու անվտանգության և ապագայի մասին․ Մեթյու Բեյքն

Հայաստան-Էստոնիա հարաբերությունները զարգանում են դինամիկ․ տեսանյութ

25 տոկոս մաքսատուրք՝ ԵՄ ավտոմեքենաների համար․ Թրամփը հայտարարել է իր որոշման մասին

Հունաստանի հետ կնքած փոխըմբռնման հուշագիրը թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ճանապարհ է բացել

Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում սահմանափակումները վերացվել են