Իդլիբի շուրջ պայմանավորվածությունները կատարվում են. ինչ սպասել հետագայում

Հոկտեմբերի 8-ին թուրքական Անադոլու լրատվական գործակալությունը տեղեկացրեց, որ զինված ընդդիմությունը Իդլիբից վերջնականապես դուրս է բերել ծանր զինատեսակները: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդները դա իրականացրել են սեպտեմբերին Ռուսաստանի եւ Թուրքիայի՝ Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու պայմանավորվածության շրջանակում:

Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները սեպտեմբերի 17-ին Սոչիում հուշագիր էին ստորագրել, որով նախատեսվում էր մինչեւ հոկտեմբերի 15-ը Իդլիբում 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտի ստեղծել զինված ընդդիմության եւ կառավարական ուժերի շփման գծի երկայնքով: Նույն հուշագրի համաձայն՝ մինչեւ հոկտեմբերի 10-ը այդ գոտուց պետք է դուրս բերվեր զինված ընդդիմության ծանր զինտեխնիկան, ինչն էլ, Անադոլուի աղբյուրների համաձայն արվել է: Ապառազմականացված գոտու վերահսկողությունը իրականացվելու է թուրքական եւ ռուսական ստորաբաժանումների կողմից:

Հուշագրի ստորագրումը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունն էր: Դրա այլընտրանքը Սիրիայի կառավարական ուժերի կողմից ռազմական լայնամասշտաբ գործողության անցկացումն էր Իդլիբում, ինչը ձեռնտու չէր Թուրքիային՝ քրդերի դեմ պայքարի տեսանկյունից: Այդ պատճառով հուշագրում Թուրքիան ավելի լայն պարտավորություններ է իր վրա վերցրել: Մասնավորապես զինված ընդդիմության եւ ահաբեկիչների տարբերակման պատասխանատվությունը դրված է հենց պաշտոնական Անկարայի ուսերին: Իսկ թե որքանով կհաջողվի դա իրականացնել պարզ կդառնա մոտ ապագայում: Ամեն դեպքում, եթե անգամ տարբերակումից հետո Իդլիբում մնան ահաբեկչական օջախներ, դրանց դեմ բավարար կլինի իրականացնել տեղային գործողություններ՝ առանց տեղի բնակչությանը վտանգելու եւ հավելյալ ռեսուրսներ ծախսելու:

Ռուսական կողմին այս պայմաններում մնում է միայն հետեւել հուշագրի կետերի կատարմանը, ինչը, հաշվի առնելով Սիրիայում գտնվող ՌԴ ռազմական օղակների սերտ կապերը թուրք գործընկերների հետ՝ բարդ գործ չէ: ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը ՌԻԱ նովոստիի հետ զրույցում նշել է, որ ռուս եւ թուրք զինվորականների միջեւ «լավ կապեր եւ համագործակցություն է հաստատվել»:

«Փաստաթղթի ստորագրումից հետո նրանք արդեն մի քանի անգամ հանդիպել են: Ապառազմականացված գոտու սահմանները հստակեցված են», - ասել է Վերշինինը:

Ինչեւէ, հուշագրի կետերի կատարումը խնդրի վերջնական լուծմանն ուղղված միջանկյալ քայլ է: Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը նախօրեին հայտարարել էր, որ Իդլիբում տեղակայված զինյալները մինչեւ դեկտեմբերի կեսերը պետք է հանձնեն բոլոր ծանր զինատեսակները: Սա, ըստ էության, չի հակասում Ռուսաստանի դիրքորոշմանը, որը ցանկանում է Ասադի շուրջ վերամիավորել Սիրիայի բոլոր տարածքները: Սակայն, Իդլիբն, ամենայն հավանականությամբ, չի լինելու Սիրիայի վերամիավորման վերջին հաղթական ակորդը:

Սիրիայի հյուսիսում գործում է դե-ֆակտո անկախ, սակայն առայժմ դե-յուրե անկախության հայտ չներկայացրած Հյուսիսային Սիրիայի Ժողովրդական Դաշնությունը, կամ Արեւմտյան Քրդստանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ Արեւմտյան Քրդստանը սերտ ռազմական կապեր ունի Իրաքի քրդերի եւ ԱՄՆ-ի հետ: Իրավիճակը փոքր-ինչ հավասարակշռվում է նրանով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները եւս բնականոն են. 2016 թ. Մոսկվայում գործում է Դաշնության ներկայացուցչությունը: Միակ ուժը տարածաշրջանում, որն ակնհայտորեն դեմ է քրդերին եւ զինված պայքար է տանում նրանց դեմ, Թուրքիան է: Սակայն, սեպտեմբերյան պայմանավորվածությունների տրամաբանությամբ Թուրքիան վաղ թե ուշ պետք է լքի Իդլիբը, ինչը նշանակում է, որ պայքարը Սիրիայի քրդերի դեմ տարվելու է կիսաօրինական ճանապարհներով եւ, բնականաբար, այնքան արդյունավետ չի լինի, որքան հիմա: Այս պարագայում իրավիճակի հավանական ելքերը երկուսն են եւ սերտորեն կապված են ԱՄՆ դիրքորոշման եւ քրդական ուժերի համերաշխության հետ: Այն, որ Ասադը շարունակելու է մնալ Սիրիայի ղեկավարը, այս պահին, կասկած չի հարուցում:

Իրավիճակի հետագա ընթացքը կախված է նրանից, թե ինչպիսի ապագա կընտրի Արեւմտյան Քրդստանը: Եթե նրանց հաջողվի Ասադի հետ համաձայնության գալ եւ արտոնություններ ստանալ վերամիավորված Սիրիայում, ապա ԱՄՆ-ն եւ Թուրքիան կհայտնվեն բարիկադների միեւնույն կողմում՝ առաջինը Ասադի, երկրորդը քրդերի դեմ պայքարում:

Սակայն, քրդերը կարող են նաեւ որոշել ամբողջությամբ պահպանել ներկայումս իրենց վերահսկողության տակ գտնվող եւ էներգակիրների առումով հարուստ տարածքները: Դա արդեն ուղղակիորեն դեմ է թե՛ պաշտոնական Դամասկոսի, թե՛ Կրեմլի դիրքորոշմանը, որոնք գտնում են, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Այս դեպքում ԱՄՆ-ն արդեն կհայտնվի փաստացի անկախ Քրդստանի դաշնակցի դերում, ինչն էլ իր հերթին կդրդի Թուրքիային խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Թե կոնկրետ որ սցենարով կզարգանան իրադարձությունները եւ ինչ ելք կունենա սիրիական ձգձգվող ճգնաժամը՝ ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, ահաբեկչական խմբերի ոչնչացումն ու ընդդիմության զինաթափումը որոշակի պարզություն կմտցնեն սիրիական խճճված հակամարտության մեջ:

Տպել
1886 դիտում

«Էլեկտրիկ Երեւան»-ից հայտնի ակտիվիստը դրվագ է պատմել ոստիկանությունում իր եւ Հունան Պողոսյանի հանդիպումից

Վարչական համաներում է կիրառվել 108 հազար 916 քաղաքացու նկատմամբ. Արտակ Զեյնալյան

Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն`ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերի մասնակցությամբ

Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նոր կուսակցություն է բացել եւ վստահում է Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Նախագահն այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

Հայտնի «դըմփ-դըմփ հու՛»-ն՝ Հունան Պողոսյանի մասնակցությամբ (տեսանյութ)

Հնգյակով ցուցակը զարմացրել է ՀՀԿ-ին. կուսակցությունում մասնակցության վերջնական որոշում չկա

Հիվանդին ԲԿ-ում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է

Վահե Գրիգորյանի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին

Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

«Երկիր Ծիրանի»-ին դատապարտում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու կառավարության որոշումը

Սերժ Սարգսյանի ընկերոջ որդու նախաձեռնությամբ պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք

Կապանի մարզադաշտը կվերանորոգվի ՀՖՖ հաշվին. Նիկոլ Փաշինյան

Երգիչ Սեբուի հոր մեքենան կանգնեցրած եւ կաշառք պահանջած տեսուչները գրավի դիմաց ազատ են արձակվել

Անչափահասի կոկորդից արմունկով սեղմած պահել են, պառկած հասցրել բաժին, ապա բազմաթիվ հարվածներ հասցրել. փաստաբան

Ինձ համար կարեւորագույն խնդիր է՝ ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը, մեծ խմբաքանակներ են անցնում Սյունիքով. Փաշինյան

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայում աղմուկը չի հանդարտվում

Սեւակ Միքայելյանի քարոզարշավին աշակերտների մասնակցության մասին ձայնագրությունն ուղարկվել է Կոտայքի դատախազություն