Կառավարությունը հավանության չարժանացրեց հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում անձը չի կարող պաշտոն զբաղեցնել

Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ի նիստում չհաստատեց Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ հասարակության մեջ կան դժգոհություններ, թե ինչու պետք է օրինակ, տրամադրության (աֆեկտիվ) խանգարումները խոչընդոտեն մանկավարժական կամ այլ հաստիքներում աշխատելու համար: Նրա խոսքով, եթե այդ խանգարման դեպքում մարդիկ հաշվառման են կանգնում համապատասխան հաստատությունում, ու եթե կարծում են, որ արդեն իրենց մոտ չկա այդ խանգարումը, կարող են կրկնակի փորձաքննություն անցնել եւ հաշվառումից հանվել. «Այլեւս խոչընդոտ չի լինի տվյալ գործունեությամբ զբաղվել»,- ասաց նախարարը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց, թե արդյո՞ք այդ հիվանդություններից մեկով տառապող անձը կարող է ընդունվել այնպիսի բուհ, որից հետո պետք է աշխատի ասենք դիվանագետ:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ տարիներ առաջ նման դեպք եղել է, որ դիմորդին չեն ընդունել Դիվանագիտական ակադեմիա, քանի որ տեսողության խնդիր է ունեցել. «Անձը, որի մասին խոսում եմ, բոլորս երեւի տեղյակ ենք, հիմա շատ հրաշալի պաշտոնավարում է Արցախի Հանրապետությունում»,- ասաց Միրզոյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է փոխել կարծրացած այդ մոտեցումները. «Այս նախագիծը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ քննարկվե՞լ է: Կարծում եմ՝ կարելի է հարցը հանել օրակարգից, շահառու խմբերի հետ քննարկել, բաց քննարկում անել: Մեր խնդիրն է հաշմանդամություն ունեցող անձանց ներառել, ոչ թե նրանց առջեւ դռները փակել»,- ասաց վարչապետը:

Ի վերջո, որոշվեց հարցը հանել օրակարգից եւ անդրադառնալ քննարկումներ կազմակերպելուց հետո:

Նշենք, որ ըստ ներկայացված որոշման, հիշյալ ցանկում են հետեւյալ հիվանդությունները.

  1. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ
  2. Շիզոֆրենիա, շիզոտիպային եւ զառանցանքային խանգարումներ
  3. Տրամադրության ( աֆեկտիվ) խանգարումներ
  4. Սովորույթի եւ հակումների խանգարումներ
  5. Մտավոր հետամնացություն
  6. Հոգեկան եւ վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետեւանքով
  7. Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն
  8. Էպիլեպսիա
  9. Ականջի հիվանդություններ՝ արտահայտված խլությամբ (դիվանագիտական ծառայության պաշտոնի դեպքում)
  10. Տեսողական խանգարումներ` արտահայտված կուրությամբ (դիվանագիտական ծառայության պաշտոնի դեպքում)

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման դեպքում կհաստատվի հանրային ծառայության պաշտոնը զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը, ինչպես նաեւ կապահովվի վերը նշված օրենքների լիարժեք եւ արդյունավետ կիրարկումը:

Տպել
2783 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ