Առանց կրճատումների. հրաժարվում եմ քավության նոխազի դերից

10/10/2018 schedule16:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 6-ի համարում

Մեծարգո պարոն գլխավոր դատախազ. գրեթե 11 տարի է, ինչ գտնվում եմ մահապատժի խցում՝ ՀՅԴ կուսակցապետ  Հրանտ Մարգարյանի կողմից պահվող պատանդի կարգավիճակով: Սակայն չեմ զայրանում այդ իրողությունից, քանզի լավ եմ գիտակցում, թե որքան թանկ է Հրանտի համար ազատությունն ու կյանքը: Ձեզ էլ զայրանալ պետք չէ, թե ինչո՞ւ հենց 1994թ. ձերբակալություններից հետո ես եւ իմ մյուս ընկերները կախաղանի օղակը չգցեցինք իրական հասցեատիրոջ՝ Հրանտ Մարգարյանի վիզը, ինչի արդյունքում Հրանտի «ապահովական խորհուրդը» կհայտնվեր Նուբարաշենի մահապատժի հարկաբաժնում: Իրոք որ այն ժամանակ անձամբ ինձ հետ աշխատանքներ էին տանում ՊԱԿ-ի գնդապետ Գուրգեն Եղիազարյանն ու Հրանտի մյուս «խլուրդները»: Սակայն պատճառներն ավելի քան խորն էին:

Իսկ ի՞նչ եք կարծում, նրանց կհաջողվե՞ր ինձ ձերբակալել եւ Օդեսայից նախագահական ինքնաթիռով փոխադրել Երեւան, այն էլ այն պարագայում, երբ ձախողվեց իրականացնել ինձ լիկվիդացնելու Դավիթ Շահնազարյանի եւ Հրանտ Մարգարյանի համատեղ որոշումը, եթե իրոք ես չկազմակերպեի ինքս իմ ձերբակալությունը: Իսկ հաջորդ փուլում, թե ինչու իշխանական պորտֆելի փոխարեն նախընտրեցի բանտը, կարծում եմ, որ Հրանտ Մարգարյանը շուտով իր ինքնախոստովանական ցուցմունքներում դրանց մասին կնշի մեկ այլ պետության անվտանգության մեկուսարանում, մինչդեռ Հայաստանն ու ճակատամարտը հաղթած բարձրագույն հզոր իշխանությունը, բացառությամբ սեփական բոմժերից, այլ կառույցների դեմ պայքարում անզոր են եւ խեղճ: Միգուցե կա թյուր կարծիք, որ այդ 11 տարիների ընթացքում բավականին խնդիրներ են փոխվել,  փոխվել են իշխանությունները, փոխվել են շահերն ու հետաքրքրությունները...

Միգուցե ճիշտ եք: Սակայն ընդունեք, որ կան խնդիրներ, որոնք ժամանակավրեպ չեն եւ մշտապես առկա են եւ դեռ պիտի լինեն ապագայում այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստացել իրենց լուծումները: Եվ հենց այդպիսի խնդիրներից մեկն էլ կայանում է նախկինում չբացահայտված, ներկայումս չբացահայտվելիք եւ դեռ ապագայում էլ անբացահայտելի ահաբեկումների նոր շքերթը: Ցավով, սակայն պիտի նշեմ, որ ո՛չ դատախազությունը, ո՛չ ոստիկանությունը եւ ո՛չ անվտանգության ծառայությունները ի զորու չեն լինելու ոչ միայն պատնեշելու, այլեւ ամենաաշխույժ գործիքն են հանդիսանալու այս համատարած բեսպրեդելի, քանզի այլեւս չկա ամենագլխավոր գործոնը՝ հասարակության հավատը հանդեպ սեփական իշխանության:

Մի պահ պատկերացրեք, որ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը տունդարձի ճանապարհին անհայտ անձանց կողմից ենթարկվում է դիմահար կրակոցի... Ինչ խոսք, որ դեռ 1995-ից նրան հայտնի էր իր դեմ նախապատրաստված մահափորձի մասին, եւ նա կարող գտնվեց առայժմ խուսափել դրանից, սակայն առայժմ, իսկ մինչեւ ե՞րբ... Օրինակ, Համբարձում Գալստյանը նույնպես գիտեր իր դեմ նախապատրաստված մահափորձի մասին: Նա նույնիսկ գիտեր տունդարձի այն վայրը, ուր պիտի տեղադրվեր հակատանկային արկը... Մեղրյան Շահենը նույնպես գիտեր, գիտեին նաեւ Լեոնիդ Ազգալդյանը, Վլադիմիր Բալայանը, Աշոտ Ղուլյանը, Սամվել Շահմուրադյանը, Նորայր Դանիելյանը, Մոնթե Մելքոնյանը... Եվ այսպես գիտեին գրեթե բոլորը, սակայն...

Իսկ դատախազությունը գիտե՞ր կամ կարո՞ղ էր իր հիպոթեզների մեջ գոնե մեկ անգամ  դուրս գալ այլեւս ոչ պիտանի քրեագիտական տրամաբանությունից եւ փորձեր հասկանալ բազմաձեւ հարվածների անտրամաբանության բնույթը, նպատակներն ու ուղղվածությունը: Միգուցե այսօր հայ կյանքը մեկ այլ կենսաձեւ ստացած կլիներ եւ ողջ մնացած կլինեին նաեւ Բերդաձորի Անդոն, Արթուր Մկրտչյանը, Հենրիկ Խաչատրյանը, Մարիուս Յուզբաշյանը ու տասնյակ քաղաքական, ռազմական նվիրյալ գործիչներ: Մինչդեռ իրենց իսկ սեփական նախաձեռնությամբ այսօր ողջ է Իգոր Մուրադյանը, իսկ պատվիրատուները իշխանական բուրգում են: Ողջ է պարոն Սերժ Սարգսյանը, իսկ պատվիրատու կազմակերպիչները հենց նույն բուրգում են:

Զուտ պատահականությունների բերումով ողջ է մնացել նաեւ նախագահ Քոչարյանը, իսկ կազմակերպիչները հենց իր շրջապատում են: Սակայն ծանր հանցագործությունների անվան տակ մահապատժի են դատապարտված անգամ մարդիկ, որոնց հանցանքը կայանում է միայն նրանում, որ դատավորների ու դատախազների  պահանջած գումարը ունակ չէին վճարելու: Վստահ եմ, որ դուք էլ տիրապետում եք նման տեղեկատվության, բայց ի՞նչ արած, գոյություն ունեն նաեւ այլ գործոններ, որոնք կապված են երկրի «ապակայունացման» կամ նոր իշխանափոխության հետ: Փառահեղ օրինակ կարող է ծառայել հենց «Դրոյի» գործը: Մի պահ պատկերացրեք, որ արդարացի դատավճռի  արդյունքում ես կհայտնվեի ազատության մեջ եւ ՀՅԴ կուսակցության դատական ատյանը ստիպված կլիներ այլեւս լսել ողջ ճշմարտությունը, ինչին անմնացորդ նվիրումով խոչընդոտում են պարոնայք ընկերները:

Սա վերջնականապես կպայթեցնի 11 տարիների ընթացքում փչված հերոսիզմի փուչիկը՝ լույս սփռելով ազգի ու հայրենիքի հանդեպ կատարված դավաճանական իրողությունների ու անհայտ անցյալ ունեցող գործիչների կողմից ՀՅԴ կուսակցությունը խեղկատակության վերածելու գորշության վրա: Կբացահայտվի ՀՅԴ-ՀՀՇ Օսլոյում տեղի ունեցած  գաղտնի բանակցությունների ու ներկայիս գործընթացների իրական պատկերը: Կբացահայտվի Իրանի  հատուկ ծառայության պաշտոնյա Մահմուդ Վայեզիի ու Հրանտ Մարգարյանի միջեւ տեղի ունեցած համագործակցության իրողությունը: Կբացահայտվեն ամերիկա-հրեական ապահովագրական ընկերությունների կողմից վերջինիս ֆինանսավորման իրական նպատակները:

Կբացահայտվեն մի շարք իրողություններ, որոնց արդյունքում էր, որ ՀՀ-ն  ու նրա տարաբախտ ազգի մի ստվար զանգվածը ոչ մի կերպ չի կարողանում թոթափել արդեն իսկ  խրոնիկական դարձած բոմժության կարգավիճակից: Հասարակության համար պարզ կդառնար, որ անկախ կուսակցական պատկանելությունից,  պայքար էր սկսված գաղափարապաշտության եւ նյութապաշտության, հայրենապատշության եւ պատեհապաշտության, արդարապաշտության եւ կռապաշտության, ազգային տրադիցիոնալիզմի ու կոսմոպոլիտիզմի միջեւ, որ քաղաքական ուժգին բախումների ընթացքում էր, որ մենք ազգովի կորցնում էինք մեր գաղափարակից ընկերներին:  Այդ բախումների ընթացքում էր, որ ողջ մնացածներս պիտի հայտնվեինք  մահապատժի խցերում, իսկ ազգի տականքը՝ իշխանական պալատներում:

Ինչ խոսք, որ ՀՅԴ արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ վերջիններս կարտաքսվեն կուսակցական շարքերից եւ կամ անվեարադարձ կգործուղվեն Արաբական Էմիրություններ՝ դժբախտ պատահարների զոհը դառնալու: Սակայն դա կնշանակի, որ հանրապետության նախագահը կկորցնի իր հենարաններից մեկը, գուցե եւ միակը, փոխարենը ունենալով արդեն ազգային, տրադիցիոնալիզմից բխող եւ բավականաչափ ագրեսիվ մի կազմակերպություն՝ անկանխատեսելի գործելաոճով: Իսկ դա արդեն անընդունելի է ինչպես ողջ քաղաքական էլիտայի, նույնպես էլ նրանց տերերի համար: Իմ ազատության գինը բավական թանկ կարժենա. սա հասկանում են բոլորը: Մինչդեռ ոչ բոլորն են հասկանում ներկայիս ճակատագրական իրողությունը:

Ո՞վ է առկա կացության տերը, որ պիտի իշխանություններից պահանջի իմ կողմից արված ահազանգերին համապատասխան միջոցառումների չիրականացնելու այն հիմքերը, որի հետեւանքները եկան տխուր, ողբերգական եւ հայատյաց, սակայն դեռ շարունակելի: Իրոք որ՝ ոչ ոք, եւ եթե պատասխանատվության հարց առաջանա, ապա նորից միայն մենք ենք, որ պիտի պատասխանատվության ենթարկենք ինչպես իշխանություններին,  այնպես էլ հրանտներին ու վահաններին, լոքյաններին ու փանջունիներին, արմենթելերի, սոցքարտերի ու սոցբանտերի իրական տերերին: Ես չեմ ցանկանում դիմել անօրինական քայլերի եւ խախտելով բոլոր գործող օրենքները՝  դուրս գալ ազատություն եւ համաժողովրդական պահանջով  ինքնադատաստանի ենթարկել նախ նրանց, ովքեր երկիրը վերածել են  համատարած բոմժերի հավաքատեղիի, եւ ապա նրանց, ովքեր անօրինաբար մեզ պահում էին պատանդի կարգավիճակում:

Ես չեմ ցանկանում քաղաքական պատվերներով կատարված դատավճիռները բեկանել ստիպողական միջոցներով եւ երկրում տիրող ահաբեկչության դեմ պայքարել նույն մեթոդներով: Ես չեմ ցանկանում իջնել վահանհովհաննիսյանների ստոր մակարդակին, որոնց համար հայրենիքն ու օջախը սահմանափակվում է միայն այն ծառաբների շրջանակով, որի տակ անասնական կրքերին են հագուրդ տալիս առաջին իսկ պատահած պոռնկուհու հետ: Սակայն նշում եմ նաեւ, որ ես այլեւս չեմ ընդունում քավության նոխազի ինձ վերապահված դերը եւ ավելացնում եմ, որ «Դրո» գործի քաղաքական իրողությունը ու նրա էության բնույթը կհանդիսանա բավական լուրջ միջոց՝ այս անգամ իրոք կատարելու ինքնագործունեություն: Դուք ինքներդ էլ բավականաչափ գիտակցում եք, որ սույն նամակի հեղինակը ոչ թե հանրապետության թիվ 1 ահաբեկիչն է, այլեւ ահաբեկչությունների միջոցով պետական ապարատը  իրենց ձեռքը վերցրած  մի քանի տականքների քաղաքական պատանդը: Իսկ կպցրած գործն էլ ժամանակ առ ժամանակ տարբեր ուժերի կողմից օգտագործվում է մեկը մյուսին սանձահարելու համար: Սակայն Աստված մի արասցե, եթե այդ գործիքը այլեւս դառնա անկառավարելի եւ անկանխատեսելի հենց բոլոր ուժերի համար...

Մեծարգո պարոն գլխավոր դատախազ. մեկ անգամ եւս իմ քաղաքացիական պարտքը կատարելով՝ տեղեկացնում եմ ձեզ, որ դեռեւս 1991-ից անձիս դեմ կատարվել են մի շարք ոտնձգություններ, իրականացվել է 4 անգամ անհաջող մահափորձ: Անցնելով Արցախի գրեթե ողջ ռազմաճակատը, այնուամենայնիվ, հրազենային վնասվածք ստացել եմ միայն Երեւանում:  Խոշոր գումարների  շանտաժի եւ ահաբեկումների միջոցով փորձ է կատարվել ինձ հավաքագրելու  օտար պետությունների շահերի համար ծառայող ազգադավ, ստրկամիտների բանակը: Նույնը շարունակվել է ձերբակալությունից հետո՝ ԱԱՊՎ-ի մեկուսարանում դեռ այնքան ժամանակ, քանի դեռ Դավիթ Շահնազարյանը ղեկավարում էր այդ կառույցը:

2000 թվականից, ինչ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ՆԳՆ-ից անցել է արդարադատության նախարարության տնօրինության տակ, մինչ օրս անձիս դեմ պարբերաբար կատարվել են տարաբնույթ ճնշումներ եւ անձս ստորացնող անհաջող փորձեր: Փորձեր են կատարվել ինձ դրդելու անխոհեմ քայլերի եւ կամ ճարահատ կատարելու ինքնասպանություն: Ինչ խոսք, որ պատվեր իրականացնող վերակացուները շուտով կստանան բարձր պաշտոններ, սակայն որեւէ մեկին տրված չէ այն վայելել: Մինչեւ իսկ եղել են ահաբեկումներ արդեն իսկ քաղաքական կուսակցությունների ղեկավարների կողմից:

Ճնշումներից զերծ չի մնացել նաեւ իմ ընտանիքը, որին հասցրել են ծայրահեղ աղքատության եւ որոնց ոչնչացման մասին հաճախ են ինձ հիշեցնում անուղղակի ճանապարհներով: Ելնելով սույն հանգամանքից,  որ ՀՀ բարձրագույն իշխանությունները բացարձակապես չտալով ինձ հնարավորություն՝ ներկայացնելու  կատարված իրողություններն ու պայքարելու ազգային տականքի, անարդարության ու պետական հանցագործությունների դեմ, ինչի արդյունքում  խափանված կլինեին մի շարք քաղաքական ահաբեկումներ,  կբացահայտվեին Մարիուս Յուզբաշյանի, Արթուր Մկրտչյանի եւ ալյոց սպանությունները, ապա մյուս կողմից էլ կկասեցվեր մոտեցող նոր ահաբեկումների շքերթը:

Ուստի ստիպված եմ դիմել ձեզ՝ պահանջելով  անհապաղ տեսակցություն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից լիազորված ներկայացուցչի հետ: Պնդում եմ, որ բարձրացված խնդիրները  շաղկապված են ինչպես Հայաստանի Հանրապետության, նույնպես էլ ՌԴ անվտանգության խնդիրների հետ:  Իսկ ՀՀ բարձրագույն իշխանություններին հարկ է գիտենալ, որ ամեն մեկ հայ  ազատագրական պայքարի մարտիկի հոգում դեռ ամուր է նստած Դրոյի միսիան, եւ այն կարող է գործել ցանկացած պահի, ցանկացած վայրում եւ ցանկացած դրսեւորմամբ: Իսկ գնահատումներն ու արժեւորումները  կտա պատմությունը:  Սակայն ոչ երբեք դատարաններն ու նրանց դատավճիռները: Ուստի Հայաստանի Հանրապետության նախկին եւ ներկայիս իշխանությունները նույնպես պատասխանատու են ոչ միայն իմ եւ իմ ժողովրդի առջեւ, այլ նաեւ պատմության դատարանի:

Արմենակ Մնջոյան
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մահապատժի խցից

Տպել
1677 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է