Երևան
12 °C
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2018թ. ընթացքում անչափահասների կողմից կատարված իրավախախտումների, հանցագործությունների, դրանց կանխարգելման, ծնող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ դատախազությունում իրականացված միջոցառումների արդյունավետությունը:
Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, 2018 թվականի առաջին ինն ամիսների կտրվածքով մարզում արձանագրվել է ինչպես անչափահասների կողմից հանցավոր արարքներ կատարելու դեպքերի, այնպես էլ կատարողների թվաքանակի էական նվազում:
Մասնավորապես՝ արձանագրվել է 15 անչափահասի կողմից կատարված 21 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 36 անչափահասների կողմից կատարված հանցագործության 96 դեպք: Այսինքն կրկնակի նվազել է հանցավոր արարք կատարած անչափահասների, 4.6 անգամ՝ նրանց կողմից կատարված հանցագործությունների քանակը:
Նման արդյունքներն ապահովելու առումով էական նշանակություն են ունեցել 2017թ. արձանագրված մտահոգիչ միոտւմներից ելնելով՝ անչափահասների հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այդ նպատակով մարզային և համայնքային մարմինների, իրավապահ մյուս մարմինների հետ սերտ համագործակցության ծավալմանն ուղղված դատախազության նախաձեռնությունները:
Մասնավորապես՝ այս տարեսկզբին մարզի դատախազության կողմից միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությանը և ՀՀ Շիրակի մարզպետարան՝ անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխմանն ուղղված խնդիրների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով: Միջնորդագրերի քննարկմանը, բացի պետական, տեղական և հասարակակական շահագրգիռ մարմինների, ոստիկանության ներկայացուցիչներից, մասնակցել են նաև մարզի դատախազության դատախազները:
Անչափահասների շրջանում հանցագործությունների և այլ իրավախախտումների կատարման կոնկրետ օրինակներով մատնանշվել են հանցագործությանը նպաստող հանգամանքները, դրանց հետ կապված իրավասու կառույցների կողմից թույլ տրված բացթողումները։ Դատախազության աշխատակիցների կողմից արզպետարանի աշխատակիցներին և դպրոցի տնօրեններին ներկայացվել են անչափահասների կողմից կատարվող հանցավոր արարքները նվազեցնելու ուղղությամբ կոնկրետ առաջարկություններ, Ոստիկանությանը՝ հանձնարարություններ:
Համատեղ քննարկումների արդյունքում խնդիր է դրվել մշակել և իրականացնել հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների անհատական-վերականգնողական նպատակային գործողություններ, հանցավոր վարքագծի հետևանքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով պարբերաբար կազմակերպել հանդիպում-քննարկումներ գիշերօթիկ և ցերեկային խնամք իրականացնող կենտրոններում խնամվող երեխաների և նրանց ծնողների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների աշակերտների, ուսանողների հետ:
Այս համատեքստում կազմակերպվել է Շիրակի մարզի դատախազի հանդիպումը Շիրակի պետական համալսարանի ուսանողների, դասախոսական կազմի հետ, ինչպես նաև մարզի երեք խոշորագույն հանրակրթական հաստատությունների՝ Գյումրու թիվ 7, թիվ 11 և թիվ 23 դպրոցների աշակերտների ու ուսուցչական կոլեկտիվների հետ մարզի դատախազության դատախազների հանդիպումները: Քննարկման առարկա են դարձվել անչափահասների շրջանում հանցավորությունը ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու խնդիրները, դատախազների կողմից շեշտվել է կանխարգելիչ նշանակության մի շարք միջոցառումների իրականցման անհրաժեշտությունը:
Վերջիններս վերաբերում են հանցավոր ենթամշակույթի նկատմամբ բացասական վերաբերմունք ցուցաբերելու, կրիմինոգեն ազդեցությունը բացառելու և իրավապահ մարմինների նկատմամբ վստահություն ներշնչելու ուղղությամբ հանցավոր վարքագծին հակված աշակերտների հետ անհատական աշխատանքներին, սոցիալապես անապահով, թափառելու, մուրացիկության հակումներ ունեցող աշակերտների հանդեպ ներառական ծրագրերի իրականացմանը, անչափահասներին մոտ կտրող-ծակող կամ ջարդող-փշրող առարկաներ պահելու նկատմամբ անհանդուրժողականության ցուցաբերմանը, կասկածելի հանգամանքերում դասերից տևականորեն կամ պարբերաբար բացակայությունների դեպքում ծնողներին և տարածքային ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակիցներին իրազեկմանը և այլն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍերժ Սարգսյանի անունը պետք է գտնվի ոչ թե քաղաքական օրակարգում, այլ քրեական գործի նյութերում. Արման Բաբաջանյան
Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին
Մոսկվան մայիսի 9-ին ակնկալում է ավելի քան 20 պետության և կառավարության ղեկավարի այց. Պեսկով
ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են երկկողմ համագործակցությունը
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հայտարարում է Տաթև ՀԷԿ-ի համար 2 նոր ուժային տրանսֆորմատորի ձեռքբերման մրցույթ
Ձյան և անձրևի առատ տեղումները կշարունակվեն մի քանի օր, այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով
Վարդան Ղուկասյանի մասին իմ կարծիքը չի փոխվել. կարծում եմ՝ իր ճիշտ տեղը բանտն էր. Ալեն Սիմոնյան
ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցեր
Դատախազությունը պահանջում է Ավշարի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 մլն դրամ
Ապարանի տարածաշրջանում մառախուղ է
Չի բացառվում, որ ինչ-որ երկիր վերապահում հայտնի այդ որոշմանը. Փաշինյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին
«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է «Ստեղծենք միասին» ծրագրի մեկնարկը. կկայանա բարեգործական ընթրիք
530 մլն դոլարի ապօրինի գույքեր և դրամական միջոցներ արդեն վերադարձված են Հայաստանի Հանրապետությանը. վարչապետ
Եթե մենք անվտանգություն ասելիս հասկանում ենք միայն բանակ, նշանակում է՝ մենք անվտանգություն չունենք. Փաշինյան
ԱՄՆ փոխնախագահն անզգուշաբար կոտրել է ամերիկյան ֆուտբոլի առաջնության գավաթը. տեսանյութ
Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունները տեղի կունենան Օմանում. Բաղաեին հայտնել է ամսաթիվը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան
Վերահաստատում եմ՝ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում գործող դատավորների կազմը մոտավորապես 60 տոկոսով նշանակվել է 2018 թվականից հետո. վարչապետ
Ինչպե՞ս ստանալ աջակցություն, եթե ձեր վարկը դասակարգված է որպես անհուսալի. մանրամասներ
Այս պահին 1,5 մլրդ դոլարի ապօրինի ձեռք բերված գույքերի մասով գործեր են քննվում դատարաններում. Փաշինյան
Սլովենիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան
Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափի գումար. կա 7 մեղադրյալ
Նոր Սահմանադրության ընդունման համատեքստում պետք է քննարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը. վարչապետ
Դատախազությունը պահանջում է Գեղարքունիքի Ծակքար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել գույքեր և 2,3 մլն դոլար
Կորցրե՞լ ենք մեր դուխը՝ ո՛չ. մեր օրակարգն է՝ բացառել վենդետաները և վերադարձնել թալանվածը. վարչապետ
4,2 մլրդ դոլարը օդի՞ց ընկավ. վարչապետն ԱԺ-ում ներկայացրել է հետհեղափոխական տարիների բյուջեի հավելյալ մուտքերը
Գլխավոր դատախազը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում միջազգային խորհրդաժողովը հյուրընկալելու հարցը
Դեսպան Հակոբյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարն անդրադարձել են ՀՀ-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին
Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացել է Արտյոմ Մեհրաբյանը. նա երդվեց
Սերժ-Քոչարյան հեռակա բանավեճը բեմադրված շոու է ընդդիմության «Սուրբ կովը» տիտղոսին արժանանալու համար. Չախոյան
Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակը
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Կրակnցներ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել վիրավոր քաղաքացի
Դիլիջանի ոլորանները բեռնատարների համար փակ են, Սպիտակի ոլորանները՝ դժվարանցանելի
Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Մենք համոզված ենք, որ այսօր կա եզակի հնարավորություն՝ ապագան կառուցելու համար. Արարատ Միրզոյան
Ձյուն է ու մառախուղ. Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է
Դանակահարության հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT