Ճնշումը մեծանում է. Թրամփն ու Էրդողանը ստիպված են պարզել սաուդցի լրագրողի անհետացման պատճառը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը գտնվում են ճնշման տակ՝ լրագրող Ջամալ Հաշուգի անհետացման վերաբերյալ Սաուդյան Արաբիայից բացատրություններ ստանալու կապակցությամբ: Թուրք իրավապահները կարծում են, որ վերջինիս սպանել կամ առևանգել են, գրում է Ամերիկայի ձայնը:

Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանության առջեւ դուրս եկած ցուցարարները բացատրություն են պահանջում լրագրող Ջամալ Հաշուգի անհետացման կամ հնարավոր սպանության մեղադրանքների վերաբերյալ: Կասկածներ կան, որ նա սպանվել է Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բին Սալմանի կարգադրությամբ:

Նախագահ Դոնալդ Թրամփն այս առիթով ասել է, որ խոսել է սաուդական կողմի հետ: «Ես պետք է հասկանամ, թե ով է սա արել: Մարդիկ տեսել են, թե ինչպես է նա մտնում հյուպատոսություն, սակայն ոչ ոք չի տեսել, թե ինչպես է նա դուրս գալիս այնտեղից: Մենք պետք է լուրջ հետաքննություն իրականացնենք»,- նշել է նախագահը:

Միեւնույն ժամանակ թե՛ հանրապետական, եւ թե ՛դեմոկրատ օրենսդիրները պնդում են, որ Սաուդյան Արաբիան պատասխանատու է լրագրողի անհետացման գործում, եւ եթե դա այդպես է, ապա Թրամփի վարչակազմը պարտավոր է անհապաղ քայլերի դիմել։

«Սա մեր հարաբերություններում կարող է դառնալ լուրջ խնդիր: Ես միշտ աջակցել եմ Սաուդյան Արաբիայի հետ մեր բարեկամական հարաբերություններին: Նրանք լավ դաշնակից են եղել հետախուզական տվյալների փոխանակման առումով: Մենք ունենք ընդհանուր թշնամիներ ի դեմս Իրանի եւ արմատական իսլամի»,- նշել է հանրապետական սենատոր Լինսի Գրահամը:

«Եթե Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ում օրինական բնակվելու իրավունք ունեցող անձին խաբեությամբ բերել է հյուպատոսություն և սպանել նրան, ապա ժամանակն է, որ ԱՄՆ-ը վերանայի իր ռազմական, տնտեսական ու քաղաքական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ»,- հայտարարել է դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին:

Գործին ընթացք տալու ճնշումներ են գործադրվում նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդեպ՝ ինչպես նրա կողմնակիցներն, այնպես էլ հակառակորդների կողմից:

Թուրքական մամուլը հաղորդում է, որ 15 հոգուց բաղկացած սաուդական հատուկ ջոկատը անցյալ շաբաթ ժամանել է Թուրքիա եւ սպանել լրագրողին: Այսպիսի մեղադրանքները մարտահրավեր են Էրդողանին:

Ստեղծված իրավիճակը մարտահրավեր է նաեւ նախագահ Թրամփին, նշել է դեմոկրատ կոնգրեսական Ջերի Քոնոլին:

«Սաուդյան Արաբիա կատարած իր առաջին արտերկրյա այցի ժամանակ, ԱՄՆ նախագահի ջերմ խոսքերը հավանաբար թյուր տպավորություն են ստեղծել, վերջիններիս մոտ, ենթադրելով, որ անկախ ամեն ինչից իրենք պատասխանատվության չեն ենթարկվի իրենց վարքագծի համար»,- նշել է կոնգրեսական:

Ամերիկայի Ձայնի տնօրեն Ամանդա Բենեթը իր հայտարարության մեջ նշել է, որ տեղի ունեցածը լուրջ սպառնալիք է, որին առերեսում են լրագրողներ աշխարհի տարբեր երկրներում: Հայտարարությունը կարևորում է ազատ մամուլի դերն ու լրագրողների անկաշկանդ գործունեության ապահովման անհրաժեշտությունը որպես ժողովրդավարության գրավական և կոչ անում ԱՄՆ-ի իշխանություններին համապատասխան արձագանք տալ տեղի ունեցածին:

Հիշեցնենք, որ Հաշուգին բնակվում էր ԱՄՆ-ում անցած տարվանից և հոդվածներ էր գրում The Washington Post թերթի համար:

Տպել
2708 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց