Երևան
12 °C
Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված եւս մեկ քրեական գործ՝ հրապարակված հայտնի տեսանյութի հիման վրա։ Այս մասին այսօր հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված եւս մեկ քրեական գործ՝ հրապարակված հայտնի տեսանյութի հիմքով, որը վերաբերում էր իր ունեցվածքին։ Այդ ունեցվածքի մասով քննությունը շարունակվում է։ Եթե պարզվի, որ այդ ունեցվածքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, հավատացեք, նա պատասխանատվություն կկրի, իսկ ինչ վերաբերում է «Երեւան հիմնադրամին» առնչվող քրեական գործին, ապա գումարները վճարելուց հետո Տարոն Մարգարյանը կազատվի պատասխանատվությունից»,- նշեց նա։
«Երեւան» հիմնադրամի մասով Վանեցյանը հայտնեց, որ պետբյուջե է վերականգնվել 1 մլրդ դրամ, իսկ մնացած 810 մլն դրամը կվճարվի առաջիկայում. ««Երեւան» հիմնադրամի տնօրենն ընդունեց, որ հիմնադրամում եղել են բացթողումներ։ Նա պարտավորություն է ստանձնել վերականգնել 1 մլրդ 810 մլն դրամ գումարը, այդ գումարից 1 մլրդ դրամն արդեն իսկ վերականգնվել է պետական բյուջե, իսկ 810 մլն դրամն էլ կվճարվի առաջիկայում»։
Նա եւս մեկ անգամ շեշտեց՝ հակված չէ «մարդկանց տանել-նստեցնել, լցնել բերդերը». «Եթե մարդը ֆինանսական չարաշահում է թույլ տվել եւ պատրաստ է գումարը վերականգնել, կարծում եմ՝ ավելի արդյունավետ է, որ այս գումարները վերականգնվեն պետբյուջե»։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել Երեւանի քաղաքապետարանի շենքում տեղակայված հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: ԱԱԾ աշխատակիցները Երեւանի քաղաքապետարանի շենքից դուրս են բերել փաստաթղթերով լի մի քանի սեւ տոպրակ, որոնք տեղափոխել են բեռնատար մեքենայով:
Դրանից հետո հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎանաձոր-Ստեփանավան ճանապարհի թունելում ավտոմեքենա է հրդեհվել
Քարը՝ պաշտամունքի առարկա և դիվանագիտական զենք. ինչպես է Բաքուն աշխարհով մեկ օգտագործում Հեյդար Ալիևի արձանները
Շուրջ 450 մասնակից համալրել է կրթաշղթան. Բերդում ընթացել է «Կրթվելը նորաձև է» շարժման 30-րդ հանդիպումը
«Կրթվելը նորաձև է» շարժման 30-րդ հանդիպումը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան
Խոշոր ավտովթար Իջևան-Դիլիջան ճանապարհին. կա 7 տուժած
Տարիքը խոչընդոտ չէ անընդհատ կրթվելու համար. «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակից Նաիրա Մաթոսյան
Կրթվելը նորաձև է Բերդում. Նիկոլ Փաշինյան
Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել. Էրդողան
Էդուարդ Սպերցյանը բացառիկ ռեկորդ է գրանցել
Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում. Սերժ Սարգսյան
Եթե վրդովմունք են առաջացնում Վազգեն արքեպիսկոպոսի խոսքերը, այդ դեպքում՝ նզո՞վքն է ընդունելի. Խաչատրյան
Թրամփը հրապարակել է իր լուսանկարը՝ որպես Հռոմի պապ. կաթոլիկներին դա դուր չի եկել
Մենք ռուսական կողմի որոշումը համարում ենք ոչ բարեկամական քայլ և ակնկալում ենք բացատրություն. Ադրբեջանի ԱԳՆ
Արենիում վրաերթի հետևանքով մահացած տղամարդը Մալազիայի քաղաքացի է
Մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ հորդառատ
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Բադամովը Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է. նա արտաքսվում է
Պուտինը պատմել է, թե ինչ է իրեն նվիրել Լուկաշենկոն
Գանձաքարից մինչև Իծաքար ճանապարհի շինարարությունն այս տարի կավարտվի. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
Ուկրաինայի հետ հաշտությունն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին
Ոստիկաններն ու փրկարարները Հրազդանի Մարմարիկ գետում որոնում են 2-ամյա տղային
Ինչով էր կարևոր Վրաստանի նախագահի այցը ՀՀ, ինչ կարող է անել Թբիլիսին խաղաղության հաստատման մասով. տեսանյութ
Երևան-Մեղրի ճանապարհին Iveco-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան այցելությունը՝ նշելով պատճառները
Առինջ գյուղում վթարի է ենթարկվել ուղևորատար միկրոավոտոբուս. կան տուժածներ
Կալիֆորնիայում ինքնաթիռը մխրճվել է երկու բնակելի տների մեջ
Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում. վարչապետ
Չինաստանի նախագահը կուղևորվի Մոսկվա. ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր
Ֆրանսիայի հրապարակում մեքենաներ են բախվել. կա 5 վիրավnր
Երևան-Սևան ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ուզում են Գյումրու սցենարով՝ «տորգերով», այնպես դասավորել, որ Լևոն Քոչարյանին աթոռի գլխին դնեն. Սաֆարյան
Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից
Խոշոր ավտովթար Արմավիրում. կան տուժածներ
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Կիրակնօրյա զբոսանք Իջեւանում՝ 25 կմ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Կրթվելը նորաձև է» շարժումը հասել է սահմանամերձ Բերդավան. այն չի սկսվել ավանդական բանախոսություններով
Մանրանկարչության մեջ ժամանակից մարդու համար գաղտնիքներ կան դեռ. Վարդևար Շամամյան
Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ կան. նրանք ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան
Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT