Վալերի Օսիպյանն այսօր 12 ոստիկանի կոչումներ է շնորհել (լուսանկարներ)

Կադրում հերթական սպայական կոչման արժանացած ոստիկանության տարբեր ստրոբաժանումների 12 ծառայողներ են։ Ոստիկանության պետը, նախքան ուսադիրներն անձամբ հանձնելը, նրանց շնորհակալություն է հայտնել սրտացավ ու բարեխիղճ ծառայության համար։ ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Վալերի Օսիպյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր ոստիկանի, այսպես ասած՝ տանիքն այսուհետ նրա մասնագիտական գիտելիքներն ու արդյունավետ աշխատանքն են. առաջխաղացման ու խրախուսման այլ տարբերակ ոստիկանության ծառայողը չունի։ «Պետք է չբավարարվեք ձեռք բերածով, հետևողականորեն շտկեք բոլոր թերացումներն ու ավելի պրոֆեսիոնալ մոտեցմամբ լրացնեք բացթողումները»,- ամփոփեց Վալերի Օսիպյանն ու հանձնեց սպայական ուսադիրները։ Հերթական կոչմանն արժանանալը ևս ձեռքբերում է։ Եթե նրանցից որևէ մեկը իր պարտականությունները կատարելիս թերացած լիներ և կարգապահական պատասխանատվության ենթարկվեր, ապա հերթական կոչումը ստանալու հնարավորություն չէր ունենա։ Հետևաբար սա ևս բարեխիղճ ծառայության ձեռքբերումներից է։ Ոստիկանության պետը, շնորհավորելով նրանց, հույս հայտնեց, որ նոր ու ավելի բարձր կոչումն ավելի կպարտավորեցնի ծառայողական պարտականությունները կատարել անթերի։ «Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման լավագույն ճանապարհը հանցավորության դեմ արդյունավետ պայքարն է, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը, որակյալ ծառայությունների մատուցումը»- վստահեցրեց Վալերի Օսիպյանը։

Տպել
1047 դիտում

Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Վազգեն Սաֆարյանը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը Արամ Ասատրյանի երգացանկից երգ է կատարում (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ից մեկնարկելու է մեծ երթ Երեւանի փողոցներով. Ն. Փաշինյան

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը՝ դեկտեմբերից. հայտնի են մրցույթում հաղթողների անունները

Դեռ 2015-ին 13% եկամտահարկ սահմանվեց դրսում աշխատողների համար, կողմ էր նաև Ա. Հովհաննիսյանը. Լ. Նազարյան

Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել. նիստի օրը հայտնի է

Լարսի խցանումները կապված էին ցորենի ներկրման շրջանի եւ եղանակային վատ պայմանների հետ․ Փամբուխչյան

Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց. հանդիպում Արագածոտնում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավարների հետ

Թաեքվոնդոյի ֆեդերացիայում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրգործ է հարուցվել. Խաչիկյան

Հնարավոր է ԳԹԿ-ն շտեմարաններ տպագրի. պահանջարկը մեծ է